VTB-BANK

Ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվներ

  • Տոկոսադրույք

    Տոկոսադրույք

    0.01%

  • Գործառույթներ

    Գործառույթներ

    Անկանխիկ ոսկու առք և վաճառք

  • Ժամկետ

    Ժամկետ

    Անժամկետ


Առարկայազուրկ մետաղական հաշիվ (ԱՄՀ)՝ դրամային հաշվի  նմանատիպ է, տարբերությամբ, որ նրանում հաշվարկվում է ոչ թե դրամը, այլ առարկայազուրկ ոսկին գրամներով:

 

  • ԱՄՀ-ն բացվում է ՀՀ դրամով և հաշվարկվում է ոսկով
  • Հաշվով գործառնություններն իրականացվում են առանց մետաղի ֆիզիկական ներկայության
  • Չնվազող մնացորդ սահմանված չէ
  • ԱՄՀ-ի մնացորդի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում
  • Բանկն ամեն օր իրականացնում է ԱՄՀ-ին առկա մնացորդային ոսկու վերահաշվարկ` ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում հրապարակված համապատասխան արժեքով
  • Ոսկու գնանշումն իրականացվում է գրամներով, որի տվյալները պարբերաբար հրապարակվում են Բանկի պաշտոնական կայքում
  • Անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է ՀՀ դրամով` 0.01 գ. ճշտությամբ
  • Հաշվով քաղվածքները տրամադրվում են Ձեր առաջին իսկ պահանջի դեպքում:
  • ոսկու պահպանման, վնասման կամ կորստի հետ կապված խնդրիների բացակայություն
  • ոսկու կարգի հետ կապված հնարավոր զեղծարարության վտանգի բացակայություն
  • իրացվելիության բարձր մակարդակ
  • ոսկու առուվաճառքի ժամանակի խնայում
  • ձեռքբերվող ոսկու քանակը չի սահմանափակվում ձուլակտորների կշռային չափանիշներով
  • անկախիկ ոսկու գնման և վաճառքի դեպքում ԱԱՀ բացակայություն
  • ոսկու արժեքը չի ներառում իր մեջ ձուլակտորի պատրաստման, փոխադրման և պահպանման ծախսերը
  • համաշխարհային գների աճի հետ կապված լրացուցիչ եկամտի ստացում
  • արժութային փոխարժեքների տատանման ազդեցության նվազեցում

ԱՄՀ-ով Դուք կարող եք կատարել հետևյալ գործարքները՝

  • գնել Բանկում ոսկի՝ մետաղական հաշիվը համալրելու նպատակով
  • իրականացնել ծախսային գործարքներ՝ Բանկին ոսկու վաճառքի միջոցով
  • փոխանցել անկանխիկ ոսկին այլ առարկայազուրկ մետաղական հաշիվների
  • Բանկից մետաղի գնման դեպքում Ձեր հաշվին կփոխանցվի Ձեր կողմից վճարված ՀՀ դրամին համարժեք ոսկի՝ ելնելով Բանկի վաճառքի գնանշումից
  • Դուք կարող եք վաճառել Բանկին Ձեր ԱՄՀ ոսկին ՀՀ դրամով՝ Բանկում առքի գնանշումի համաձայն: Համարժեք Դրամական միջոցները կելքագրվեն Ձեր ընթացվիկ հաշվից:
  • Դուք կարող եք նաև փոխանցել թանկարժեք մետաղը մեկ ԱՄՀ-ից մյուսը
  • Ոսկու առուվաճառքի նվազագույն չափը 1գր. է
  • ԱՄՀ-ով գործարքներն իրականացվում են Ձեր գրավոր հանձարարականի հիման վրա:
  • ԱՄՀ-ին առկա անկանխիկ ոսկու մնացորդները երաշխավորված չեն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
  • Բանկը ԱՄՀ պայմանագրեր չի կնքում երրորդ անձանց օգտին:
  • Առարկայազուրկ մետաղական հաշվով գործառնությունները չեն հաշվառվում ԱԱՀ հարկային համակարգում:
  • ԱՄՀ-ով ֆիզիկական անձանց վարկավորում չի թույլատրվում: 

1.    Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
 
2.   
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

 

Թարմացվել է առ՝ 21-11-2019թ., 23:29

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին