VTB-BANK

Կենսաթոշակային հաշիվ

  • Տոկոսադրույք

    Տոկոսադրույք

    0.01%

  • Գործառույթներ

    Գործառույթներ

    Կենսաթոշակի ստացում

  • Ժամկետ

    Ժամկետ

    5 տարի


  • Կենսաթոշակային հաշիվը բացվում է ՀՀ թոշակառուների կողմից անկանխիկ եղանակով թոշակի ստացման համար:
  • Հաշվի արժույթ՝ ՀՀ դրամ
  • Հաշվին կից տրամադրվում է Mastercard պլաստիկ քարտ
  • Հաշիվը բացվում է անժամկետ, քարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով,
  • Հաշվով Դուք կարող եք իրականացնել հետևյալ գործառնությունները՝
    • ստանալ կեսաթոշակի գումարները
    • կանխիկացնել կենսաթոշակը Բանկի մասնաճյուղերից և բանկոմատներից
    • անսահմանափակ մուտքագրել և ելքագրել այլ միջոցներ
    • ստանալ և կատարել փոխանցումներ հավից
    • կատարել հաշվով այլ գործառնություններ
  • Դուք ցանկացած պահի կարող եք փակել հաշիվը և ստանալ հաշվում առկա դրամական միջոցները
  • Հաշիվը բացվում է բանկային հաշվի բացման և պայմանագրի ստորագրման օրը
  • Չնվազող մնացորդ չի պահանջվում
  • Հաշվի բացումը և սպասարկումը՝ անվճար
  • Հաշվի փակում՝ անվճար
  • Հաշվի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք՝ 0.01%
  • Հաշվի բացման օրը Ձեզ է տրամադրվում նաև Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկանք՝ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանում ներկայացնելու համար:

Կանխիկով գործարքներ

  • Կանխիկացում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մասնաճյուղերում, բանկոմատներում և POS-տերմինալներում՝ անվճար
  • Կանխիկացում այլ բանկերի բանկոմատներից՝ 0.5%
  • Կանխիկ կամ անկանխիկ եղանակով հաշվի համալրում՝ անվճար
  • Հաշվի համալրում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մասնաճյուղերում տեղադրված Թել-Սել վճարային տերմինալներով` 100 ՀՀ դրամ

Հաշվից փոխանցումներ

  • Բանկում բացված հաշիվներին (ներբանկային)` անվճար
  • ՀՀ բանկերի հաշիվներին (ՀՀ դրամով) (միջբանկային)` անվճար
  • Փոխանցումներ պետական բյուջե՝ անվճար
  • Համաձայն « Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ Դուք պարտավոր եք տարեկան առնվազն մեկ անգամ անձամբ ներկայանալ Բանկ և ստորագրել ՀՀ-ում գտնվելու վերաբերյալ հայտարարություն: Ընդ որում, համաձայն օրենքի, հայտարարություն տալ է համարվում՝
    • Բանկում հայտարարության հատուկ ձևի ստորագրումը,
    • անձամբ որևէ գործարքի կատարումը Ձեր կենսաթոշակային հաշվով կամ քարտի հետ կապված որևէ այլ գործարք:
  • Բանկն իրականացնում է կենսաթոշակի հաշվեգրումը հաճախորդների քարտերին յուրաքանչյուր ամսվա 2-րդ աշխատանքային օրը՝ ժամը 16:00-ից 20:00:

1.    Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
 
2.   
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

 

Թարմացվել է առ՝ 14-01-2020թ., 01:59

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին