Բանկոմատների միասնական ցանց
Զգացեք խմբի հզորությունը...
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով ՎՏԲ Խմբի անդամ և օգտագործելով ՎՏԲ Խմբի բանկոմատային ցանցի լայն հնարավորությունները, իր VISA/MasterCard քարտապաներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ՎՏԲ Խմբի անդամ շուրջ 17 000 բանկոմատներում[1] կանխիկացնել վերջիններիս վճարային քարտերին առկա դրամական միջոցներն արտոնյալ սակագներով:

Դուք կարող եք կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ Խմբի բանկոմատներում Բելոռուսիայում, Վրաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում «տեղական» ցանցի պայմաններով` անկախ գտվելու երկրից[2]:
ՎՏԲ Խմբի անդամ հանդիսացող բանկերից Միասնական բանկոմատային ցանցին միացված են հետևյալ բանկերը.
VISA քարտերի սպասարկման գծով | Mastercard քարտերի սպասարկման գծով |
---|---|
ՎՏԲ Բանկ | ՎՏԲ Բանկ |
ՎՏԲ-Հայաստան Բանկ | ՎՏԲ-Հայաստան Բանկ |
ՎՏԲ-Վրաստան Բանկ | ՎՏԲ-Վրաստան Բանկ |
ՎՏԲ-Բելոռուսիա Բանկ | ՎՏԲ-Ուկրաինա |
ՎՏԲ-Ղազախստան Բանկ | ՎՏԲ-Ղազախստան Բանկ |
Մոսկվայի Բանկ | Մոսկվայի Բանկ |
Պոչտա Բանկ | Պոչտա Բանկ |
Ձեր հարմարավետության համար մենք մշակել ենք նաև ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ:
Էլեկտրոնային քարտեզը, որի վրա նշված է ՎՏԲ Խմբի Միասնական բանկոմատային ցանցի բոլոր 17 000 բանկոմատների տեղադիրքը, հասանելի է ինչպես հետևյալ հղմամբ, այնպես էլ Apple Store-ում և Android Market-ում համապատասխանաբար iPhone և Android հեռախոսների համար:
Այս ինտերակտիվ քարտեզի միջոցով Դուք ցանակացած պահի և ցանկացած վայրում կարող եք ստանալ տեղեկատվություն Միասնական բանկոմատային ցանցի մոտակա բանկոմատի տեղադիրքի մասին` պարզելով դեպի մոտակա բանկոմատ տանող ամենակարճ երթուղին:
[1] Բոլոր բանկոմատները բրենդավորված են ՎՏԲ Խմբի ստանդարտներով
[2] ՎՏԲ Խմբի անդամ բանկոմատներում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված վճարային քարտերի կանխիկացման պայմանները և սակագները ներայացված են կայքի «Վճարային քարտեր» բաժնում:
Թարմացվել է առ՝ 12-07-2023թ., 11:49