Վիդեո բանկինգ

«Վիդեո բանկինգ»-ը բացառիկ ծառայություն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռակա տարբերակով` Skype տեսազանգի միջոցով, Բանկի աշխատողի հետ իրականացնել մի շարք բանկային գործառնություններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հեռակառավարման սպասարկման սահմանները` ներդնելով նոր, մատչելի ծառայություն` «Վիդեո բանկինգ» ֆիզիկական անձանց համար:
Ծառայությունից օգտվելու համար Skype տեսազանգի միջոցով կարող եք զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը անցնել համապատասխան նույնականացում, որից հետո կարող եք ստանալ ցանկացած տեղեկատվություն հաշիվների և գործող պայմանագրերի մասին, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները.
- փոխանցումներ հաշիվների միջև, ներբանկային, միջբանկային փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում, դեպի պետ. բյուջե, ինչպես նաև միջազգային փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով և SWIFT համակարգի միջոցով,
- անկանխիկ արտարժույթի փոխանակում,
- կոմունալ վճարումներ,
- վարկերի մարում,
- ավանդային հաշիվների բացում և համալրում,
- քարտային, բանկային և խնայողական հաշիվների բացում/փակում,
- SMS բանկինգ ծառայության ակտիվացում:
«Վիդեո բանկինգ» ծառայության պայմաններ | |
«Վիդեո բանկինգ» ծառայության տրամադրում | անվճար |
Վիդեո բանկինգ ծառայության միջոցով ՀՀ ոչ ռեզիդենտ հաճախորդների կողմից արագ դրամական փոխանցման համակարգերի միջոցով դրամական փոխանցման ուղարկում | 3,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր փոխանցման համար) |
Բանկային ծառայությունների օգտագործում | Համաձայն համապատասխան ծառայությունների սակագների |
Մեկ օրվա ընթացքում գործարքների առավելագույն գումար | |
Հաճախորդի հաշիվների միջև | անսահմանափակ |
Բանկի այլ հաճախորդի հաշվին, միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում, դեպի պետ. բյուջե, ինչպես նաև միջազգային փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով և SWIFT համակարգի միջոցով | 500,000 ՀՀ դրամ |
Թարմացվել է առ՝ 02-02-2023թ., 17:52