
Հայտարարություն՝
Սպառողական վարկի վաղաժամկետ մարման դեպքում կրեդիտավորման ծախսի համամասնորեն նվազեցման մեխանիզմը:
Հարգելի հաճախորդ,
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապատեությունում կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ հորդորում է Բանկի հետ հաղորդակցությունն իրականացնել նաև էլեկտրոնային կապի միջոցներով:
Ուստի, Ձեր դիմումը կամ բողոքը (առկայության դեպքում) կարող եք ուղարկել claimcenter@vtb.am հասցեին՝ կցելով տվյալ բաժնում առկա բողոքի կամ դիմումի համապատասխան ձևաթղթի Ձեր կողմից լրացված, ստորագրված և սկանավորված տարբերակը:
Բողոքի կամ դիմումի պատասխանը Բանկի կողմից կուղարկվի բողոքի կամ դիմումի հայտում Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00, ընդմիջման ժամ` 13:00-ից 14:00:
Ցանկացած անձ իրավունք ունի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վերաբերյալ ստանալ.
Վերոնշված տեղեկությունները ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է գրավոր դիմումի հիման վրա դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ, եթե տեղեկատվության մեջ այլ ժամկետ նշված չէ։ Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով`
Օրենքները կարող եք գտնել` սույն կայքի «Կարգավորում» բաժնում։
Ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի եւ հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ֆինանսական համակարգի հաշտարարին:
«Արտասահմանյան հաշիվների հարկման մասին» ԱՄՆ Օրենքը (այսուհետ` FATCA) կոչված է կանխել ԱՄՆ հարկատուներիկողմից ԱՄՆ-ից դուրս ստացվող շահույթի համար հարկերի վճարումից խուսափելու հնարավորությունը:
FATCA-ի պահանջներին հետևելու նպատակով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ համագործակցում է ԱՄՆ Հարկայինծառայության (IRS) հետ որպես Մոդել 2-ի համաձայն մասնակցող Ֆինանսական ինստիտուտ (Reporting Model 2 FFI):
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որպես Մոդել 2-ի համաձայն մասնակցող Ֆինանսական ինստիտուտ (Reporting Model 2 FFI) ԱՄՆ Հարկային ծառայության կողմից շնորհվել է հետևյալ նույնականացման համարը` (GIIN) 3FZXN5.00040.ME.051:
Համաձայն FATCA-ի պահանջների «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որպես Մոդել 2-ի համաձայն մասնակցող Ֆինանսականինստիտուտ (Reporting Model 2 FFI) պարտավոր է տրամադրել ԱՄՆ Հարկային ծառայությանը (IRS) ԱՄՆ հարկատուներիկողմից բացված ֆինանսական հաշիվների վերաբերյալ FATCA-ով սահմանված տեղեկատվությունը:
Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ համաձայն FATCA-ի պահանջի ձեռնարկել է Բանկիհաճախորդների միջև ամերիկյան հարկատուների բացահայտելու միջոցառումներ, որոնք ներառում են` Բանկի կողմից Ձեր հարկային ռեզիդենտության կարգավիճակը հավաստող FATCA-ով սահմանված տեղեկատվության/փաստաթղթերի հարցում` Ձեզ հետ պայմանագրային հարաբերություններ հաստատելիս:
FATCA (foreign account tax compliance act) նպատակներով ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ ինքնահայտարարագրման ձեվ
Թարմացվել է առ՝ 06-04-2022թ., 11:30
2023-03-21 13:15:02
2023-03-21 13:15:02