VTB-BANK

Հայտարարություն

Առաջնորդվելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կրեդիտավորման ընդհանուր ծախսի* նվազեցման սկզբունքներով` Բանկի կողմից կիրառվող` վարկի վաղաժամկետ մարման դեպքում կրեդիտավորման ծախսի համամասնորեն նվազեցման մեխանիզմը հետևյալն է.

  • Բանկը կիրառում է վարկի ամսական սպասարկման  միջնորդավճար միայն  վարկի փաստացի սպասարկված ամիսների համար: Ապագա ժամանակահատվածի համար վարկի սպասարկման կանխավճարի առկայության դեպքում Բանկը վերադարձնում է կանխավճարը՝ չսպասարկված ամիսների համար:
  • Վարկի սպասարկման տարեկան միջնորդավճարի պարագայում՝ վարկի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը հետ է վերադարձնում տարեկան միջնորդավճարի՝ չսպասարկված ամիսների համամասնությունը:

Ուշադրություն՝

Եթե Դուք 16.08.2019թ․-ից սկսած ունեք/ունեցել եք «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ձևակերպված վարկ, որի մասով իրականացրել եք վաղաժամկետ մարումներ և դրա շնորհիվ  համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի Ձեր ընդհանուր կրեդիտավորման ծախսը ենթակա է/էր համամասնորեն նվազեցման, ապա այն դեպքում, եթե  Ձեզ դեռևս հետ չի վերադարձրել Ձեր վարկի գծով նվազեցման ենթակա կրեդիտավորման ծախսը և Բանկը դեռևս կապ չի հաստատել Ձեզ հետ, ապա կարող եք դիմել Բանկ՝ Ձեր կրեդիտավորման ծախսի վերադարձման ենթակա մասի ստացման համար «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդների բողոքների, դիմումների և հարցումների ընդունման, գրանցման, քննության և պատասխանների ներկայացման գործընթացի մասին» ընթացակարգով սահմանված կապի միջոցներով:

Ձեր կողմից ներկայացված գրավոր դիմումին Բանկը կպատասխանի 10 աշխատանքային օրվա ընթացքում: Բանկի կողմից Ձեր դիմումը բավարարելու/մասնակի բավարարելու պարագայում համամասնորեն նվազեցման և Ձեզ հետ վերադարձման գումարը կտրամադրվի Ձեր Բանկում գործող ընթացիկ/քարտային հաշվին մուտքագրելու միջոցով: Եթե Դուք չունեք Բանկում գործող հաշիվ, Ձեզ հետ վերադարձման ենթակա գումարը կարող եք ստանալ կանխիկ՝ Բանկի ցանկացած մասնաճյուղից:

* Կրեդիտավորման ընդհանուր ծախսն իր մեջ ներառում է վարկի տրամադրման, վարկային ռիսկի գնահատման, վարկի սպասարկման հետ կապված ցանկացած այլ ծախս, բացառությամբ օժանդակ ծառայությունների համար կատարվող վճարները այդթվում՝ապահովագրություն, գնահատում, բացառությամբ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի, երբ դրանք անվերապահորեն ներառվում են ընդհանուր ծախսի մեջ:

Թարմացվել է առ՝ 01-04-2022թ., 18:48

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ