«Փրայմ» փաթեթ
- Բացառիկ Visa Infinite վարկային քարտ
- Արտոնյալ պայմաններով ավանդներ
- Անհատական մենեջերի ծառայություն
- «Կոնսյերժ» ծառայություն
- «Lounge Key» ծառայություն
- «Visa Luxury Hotel Program» ծառայություն
«Փրայմ» փաթեթի ծառայությունները
«Փրայմ» ծառայությունների փաթեթը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են բարձրակարգ սպասարկումը և բացառիկ արտոնությունները։ «Փրայմ» փաթեթը Ձեզ համար կբացի լայն ֆինանսական հորիզոններ՝ համադրելով մի շարք բացառիկ ծառայություններ ու արտոնություններ`
Visa Infinite քարտ
Բացառիկ Visa Infinite քարտ` անհատական վարկային սահմանաչափով և մարման արտոնյալ ժամանակահատվածով Զեղչերի լայն համակարգ օտարերկրյա և տեղական առևտրի/սպասարկման կետերում Քարտի կորստի դեպքում կանխիկի շտապ տրամադրում, քարտի շտապ վերաթողարկում

Փաթեթի շրջանակներում Դուք կստանաք հեղինակավոր Visa Infinite բանկային վարկային քարտ `շահավետ վարկային պայմաններով, առաջնակարգ սպասարկմամբ եւ եզակի ակումբային ծրագրով.
- Անհատական վարկային սահմանաչափ` մինչև 55 օր արտոնյալ ժամանակահատվածով,
- Կոնսյերժ ծառայության մասնագետների անհատական շուրջօրյա աջակցություն,
- Ձեր ընտանիքի անդամների համար Ձեր հաշիվներին կից անվճար քարտերի ձևակերպման հնարավորություն,
- Լավագույն ակումբային առաջարկներ և զեղչեր,
- Աջակցություն արտակարգ դեպքերում։
Դառնալով Visa Infinite- ի քարտապան, քարտի գործողության ողջ ժամկետի ընթացքում, կարող եք ստանալ աջակցություն առաջացած ցանկացած հարցի վերաբերյալ` դիմելով VIP հաճախորդներին սպասարկելու համար առանձնացված հատուկ հեռախոսահամարով` (+374) 10 58 59 85:
Անհատական սպասարկում
Առանձնահատուկ սպասարկում Private Banking պրեմիում դասի սպասարկման կենտրոնում Անհատական մենեջերի ծառայություններ Ձեր գործնական հանդիպումները սպասարկման կենտրոնի հատուկ բանակցությունների համար նախատեսված սենյակում անցկացնելու հնարավորություն

Այն պահից, երբ Դուք դառնում եք ՎՏԲ Private Banking-ի հաճախորդ, Բանկում Ձեզ տրամադրվում է հատուկ հարմարավետություն` բանկի հետ շփվելու համար: Բանկում ձեր ներկայացուցիչը կլինի անհատական խորհրդատուն, ում խնդիրն է պաշտպանել ձեր ֆինանսական Ձեր ֆինանսական շահերը, ինչպես նաև ապահովել արագ և հարմարավետ հասանելիություն անհրաժեշտ բոլոր ծառայություններին: Մենք երաշխավորում ենք լիարժեք գաղտնիություն, անհատական մոտեցում և սպասրկվելիս նվազագույն պաշտոնականություն:
Ձեր անհատական խորհրդատուն կօգնի ցանկացած հարցում`
- շահերի ներկայացում ինչպես բանկում, այնպես էլ արտաքին գործարքների կազմակերպման ընթացքում,
- ներդրված միջոցների կառավարման կազմակերպում,
- տարաբնույթ ֆինանսական խորհրդատվություն,
- բանկային գործարքների իրականացում,
- Ձեր դրամական միջոցների շարժի վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում,
- ոչ ֆինանսական հարցերի լուծում:
«Կոնսյերժ» ծառայություն
Տոմսերի գնում ցանկացած միջոցառման համար Ռեստորաններում սեղանների ամրագրում Գրանցում ՍՊԱ-ներում, սպորտային ակումբներում, գեղեցկության սրահներում Ավտոմեքենաների վերանորոգման կազմակերպում Սննդի առաքում Երթուղու պլանավորում Հյուրանոցների ամրագրում, օդային և վերգետնյա փոխադրումներ Դիմավորման, ճանապարհման, ուղեկցորդի և թարգմանչի ծառայություններ

«Կոնսյերժ»-ը ձեր անհատական մասնագետն է կենսակերպի և ճանապարհորդության ոլորտներում հեռախոսազանգի և էլեկտրոնային նամակի հեռավորության վրա: «Կոնսյերժ» ծառայությունը հասանելի է տարվա ընթացքում 365 օր` 24/7 ռեժիմով, օգնելու համար հաճախորդներին այն ամենում, ինչը կապված է ճամփորդության, ռեստորանների և զվարճանքի հետ` թույլ տալով խնայել ժամանակ և գումար: Ծառայությունը գործում է բոլոր Visa Infinite քարտապանների համար քարտի թողարկման պահից և չի պահանջում որեւէ փաստաթղթի ստորագրում: Վճարվում է միայն ծառայություններից օգտվելու արդյունքում Ձեր կողմից ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների դիմաց: Առաջին անգամ «Կոնսյերժ» ծառայության համար դիմելիս անհրաժեշտ է տրամադրել տեղեկություններ Ձեզ նույնականացնելու և հետադարձ կապի համար, ինչպես նաև նշել Ձեր Visa Infinite քարտի 16 նիշերը:
«Կոնսյերժ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել Visa պրեմիում քարտապանների սպասարկման ծառայություն `+ 38 044 499 3975 կամ 0 800 305 797, 8 800 555 7046, 8 820 00110825 հեռախոսահամարներով կամ ուղարկել նամակ «Կոնսյերժ» ծառայություն visapremium@tenconcierge.com էլ. հասցեով:
Lounge Key ծառայություն
Քարտապանին տարեկան 6 անգամ անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների Lounge Key գոտիներ Օդանավակայանի խառնաշփոթից հանգստանալու հնարավորություն 600 VIP սրահներից որևէ մեկում Բիզնեսի վարման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հանգիստ և հարմարավետ տարածք թռիչքին սպասելու համար Նշված արտոնությունները` նաև ձեզ ուղեկցող անձանց համար

Lounge Key ծրագիրն օդանավակայանների VIP գոտիներ մուտքն ապահովող աշխարհի ամենամեծ և հեղինակավոր ծրագիրն է: Ծրագիրն ընձեռում է բացառիկ հնարավորություն` օգտվելու 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ մուտքի իրավունքից: Lounge Key ծրագիրն օրեցօր ընդլայնում է իրեն անդամակցող օդանավակայանների VIP գոտիների ցանցը, որոնց մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կայքում*:
Ձեռք բերելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Infinite քարտը` Դուք ավտոմատ ստանում եք անվճար Lounge Key ծրագրի անդամակցություն, որը հնարավորություն է ընձեռում Ձեզ`
• Քարտապանին տարեկան 6 անգամ անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների Lounge key գոտիներ,
• ուղևորությունների ընթացքում օգտվել օդանավակայանների VIP գոտիների ծառայությունների լայն ընտրանուց,
• օգտվել անվճար առաջարկվող սնունդից և խմիչքներից,
• VIP գոտին օգտագործել ոչ միայն Ձեր, այլ նաև Ձեր հյուրերի համար /հաճախորդներ, գործընկերներ, ընկերներ, ընտանիքի անդամներ և այլն/,
• խուսափել աշխարհի բոլոր օդանավակայանների համար բնորոշ աղմուկից, քաշքշուկներից, թռիչքի հետաձգման արդյունքում պատճառված բոլոր տեսակի անհարմարություններից` վայելելով քաղաքակիրթ հանգստի և VIP սպասարկման առավելությունները,
• օգտվել գործարար մարդուն անհրաժեշտ բոլոր հարմարություններից` հեռախոս, ֆաքս, ինտերնետ, որոշ դեպքերում նաև լոգարանից և հանգստի սենյակներից:
Visa Luxury Hotels Collection ծառայություն
Ձեր այցելությունը հյուրանոց դարձրե´ք բացառիկ Visa Luxury Hotels Collection-ի հետ։ Այն ամենահեղինակավոր ու գրավիչ հյուրանոցների ընտրանին է ամբողջ աշխարհում՝ անհատականորեն ընտրված բացառապես Visa Infinite քարտապանների համար։

Ամենամյա գնահատում անցնող բոլոր հյուրանոցները, սկսած ոչ մեծ բուտիկ-հյուրանոցներից մինչև աշխարհահռչակ հյուրանոցները, պատրաստ են հյուրերին առաջարկել արտոնությունների հատուկ մշակված բացառիկ ու եզակի համալիր` աննկարագրելի տպավորություններ թողնելու համար։
Արտոնություններ`
• Համարի կարգի ավտոմատ բարձրացում հյուրանոց ժամանելուն պես (ազատ համարների առկայության դեպքում)
• Անվճար կոնտինենտալ նախաճաշ հյուրընկալման ողջ ընթացքում
• Դուրս գրում մինչև15:00 (հյուրանոցում տվյալ ծառայության առկայության դեպքում)
• VIP հյուրի կարգավիճակ
• Անվճար ինտերնետ կամ ավտոկայանատեղի
Եզակի ապահովագրական փաթեթ
• Ճանապարհորդի պաշտպանություն
• Գնումների պաշտպանություն
• Քարտի պաշտպանություն
• Երկարաձգված երաշխիք
• Լավագույն ակումբային առաջարկներ և զեղչեր
• Աջակցություն արտակարգ դեպքերում։
Խորհրդատվական ծառայություններ`
• Հարկային ուղեկցում
• Կապիտալի ժառանգում և պաշտպանություն. ժառանգման օպտիմալ ձևի ընտրություն, անձնական կապիտալի ու բիզնեսի առանձնացում և ձևավորում
• Սեփականության ձեռքբերման պլանավորում. խորհրդատվություն հիփոթեքային վարկի, բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման հարցերով
Անհատական խորհրդատու
- Ձեր ներկայացուցիչը Բանկում
- Ձեր շահերի պաշտպանը
- Օգնություն Բանկի հետ ցանկացած հարցում
- Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի լրացում

«Փրայմ» սպասարկման կենտրոն
- Այցելեք մեր անհատական սպասարկման կենտրոն «Փրայմ» ՀՀ, 0019, ք. Երևան, Մարշալ Բաղրամյանի պող. 2/86 հասցեով:
- Զանգահարեք առանձնացված հեռախոսահամարով`
(+374) 10 58 59 85։

- 4 արժույթ մեկ քարտում
- Անվճար քարտի թողարկում և սպասարկում
- Կանխիկացման օրական սահմանաչափ մինչև 10 մլն դրամ
- Անհրաժեշտ նվազագույն մնացորդ` 0 դրամ
- Անվտանգ առցանց գնումներ 3D Secure ծառայության շնորհիվ
