VTB-BANK

Սոցիալական ապահովության հաշիվ

  • Տոկոսադրույք

    Տոկոսադրույք

    0.01%

  • Գործառույթներ

    Գործառույթներ

    Կենսաթոշակի ստացում

  • Ժամկետ

    Ժամկետ

    5 տարի


01.07.2020թ. -ից սկսած «ՎՏԲ-Հայաստան Բանկի» միջոցով կենսաթոշակ ստանալու համար Ձեզ անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության տարածքային ստորաբաժանում, տրամադրել Ձեր տվյալները և ընտրել այն Բանկը, որտեղ փոխանցվելու է Ձեր կենսաթոշակը:

  • Սոցիալական ապահովության հաշվով վճարվում են կենսաթոշակի գումարներ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարներ և օրենքով սահմանված այլ գումարներ:
  • Սոցիալական ապահովության հաշիվը բացվում է Հաճախորդի անվամբ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կողմից տրամադրված Հաճախորդի տվյալների հիման վրա` առանց հաճախորդի ներկայության:
  • Սոցիալական ապահովության հաշիվները բացվում են հերթական ամսվա կենսաթոշակների վճարման օրը:
  • Հաճախորդը հաշվետիրոջ իրավունքներ է ձեռքբերում և կարող է տնօրինել Սոցիալական ապահովության հաշվին փոխանցված գումարները Բանկի կողմից պատշաճ նույնականացվելու և Բանկի հետ Սոցիալական ապահովության հաշվի բացման պայմանագիր կնքելու օրվանից:
  • Սոցիալական ապահովության հաշվին կից Բանկը տրամադրում է VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ (այսուհետ՝ Քարտ):
  • Մինչև 68 տարեկան կենսաթոշակառուները, իրենց համաձայնության հիման վրա, կարող են ստանալ Visa Classic/Mastercard Standard կենսաթոշակային քարտեր` արտերկրում և ինտերնետային կայքերում գործարքներ կատարելու հնարավորությամբ:
  • Հաշվի բացում և սպասարկում՝ անվճար
  • Հաշվի արժույթ՝ ՀՀ դրամ
  • Հաշվի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք՝ 0.01%
  • Հաշվով իրականացվող գործարքներ՝
    • Ստանալ կենսաթոշակի փոխանցումներ
    • Կանխիկացնել կենսաթոշակի գումարը բանկոմատներում և մասնաճյուղերի  դրամարկղերում
    • Մուտքագրել և ելքագրել այլ միջոցներ անսահմանափակ թվով
    • Ստանալ և կատարել փոխանցումներ հաշվից
    • Այլ գործարքների իրականացում հաշվից
  • Չնվազող մնացորդ չի պահանջվում
  • Հաշվի փակում՝ անվճար

Կանխիկով գործարքներ

  • Կանխիկացում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մասնաճյուղերում, բանկոմատներում և POS-տերմինալներում՝ անվճար
  • Կանխիկացում այլ բանկերի բանկոմատներից՝ 0.5%
  • Կանխիկ կամ անկանխիկ եղանակով հաշվի համալրում՝ անվճար
  • Հաշվի համալրում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ մասնաճյուղերում տեղադրված Թել-Սել վճարային տերմինալներով` 100 ՀՀ դրամ

Սոցիալական ապահովության հաշվով կենսաթոշակ ստացող հաճախորդը (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը կամ խնամակալը) տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ Բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը: Ընդ որում Կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում Բանկում անձամբ տվյալ հաշվով որևէ գործարքի կատարումը կամ քարտի սպասարկման (ներառյալ վերաթողարկում) հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրումը:

Բանկն իր ներքին ընթացակարգերին համապատասխան կարող է նաև հավաստել կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը հեռահար եղանակով` «Վիդեոբանկինգ» ծառայության միջոցով, միայն այն դեպքում, եթե առկա են կենսաթոշակառուի առողջության հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում կենսաթոշակառուի` անձամբ Բանկ ներկայանալու պահանջի կատարումը և վերջինս դիմել է Բանկ` նույնականացումը հեռահար եղանակով իրականացնելու նպատակով: Ընդ որում`

  ա) կենսաթոշակառուի կողմից Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն հեռահար նույնականացման պայմանները չկատարելու դեպքում, որի պատճառով Բանկը չի կարողացել հավաստել կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը, կենսաթոշակառուն պարտավորվում է անձամբ Բանկ ներկայանալու միջոցով հավաստել ՀՀ-ում լինելը,

 բ) հեռահար եղանակով նույնականացման անհնարինության դեպքում Բանկի մասնաճյուղի աշխատակիցը կարող է նաև այց կատարել ՀՀ-ում կենսաթոշակառուի գտնվելու վայր` կենսաթոշակառուի` ՀՀ-ում լինելը հավաստելու նպատակով (բացառություն են կազմում COVID-19-ի դեպքերը, որի դեպքում Բանկի մասնաճյուղի աշխատակիցը այց չի կատարում),

գ) Բանկը պատասխանատվություն չի կրում կենսաթոշակառուի կողմից անձամբ Բանկ չներկայանալու հետևանքով կամ հեռահար եղանակով/ մասնաճյուղի աշխատակցի կողմից այցի միջոցով կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը հավաստելու անհնարինության հետևանքով Կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարը չստանալու համար:

Հայտարարություն

  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

1.    Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
 
2.   
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

 

Թարմացվել է առ՝ 02-02-2023թ., 18:13

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ