VTB-BANK

Սոցիալական ապահովության հաշվի բացման և սպասարկման պայմաններ

Սոցիալական ապահովության հաշվի բացման և սպասարկման պայմաններ

1.          Ընդհանուր դրույթներ

1.1.       Սույն պայմանները  /այսուհետ` Պայմաններ/ կարգավորում են« ՙՎՏԲ - Հայաստան Բանկ՚ ՓԲԸ /այսուհետ` Բանկ/ և հաշվի բացման Դիմում-Պայմանագիր /այսուհետ` Պայմանագիր/ ստորագրող Հաճախորդի միջև իրականացվող Սոցիալական ապահովության հաշվի սպասարկման և հաշվին կից դեբետային քարտերի (այսուհետ` Քարտեր) տրամադրման և օգտագործման հետ կապված պայմանագրային հարաբերությունները:

ՙՀաճախորդ՚, ՙԴուք՚, ՙՁեր՚ և ՙՁեզ՚ բառերը վերաբերում են Բանկի կողմից բացված բանկային հաշիվներ տնօրինող Հաճախորդներին (ներառյալ նաև կենսաթոշակառուներին):

ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚, ՙԲանկ՚, ՙՄենք՚, ՙՄեր՚ և ՙՄեզ՚ բառերը վերաբերում են ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ փակ բաժնետիրական ընկերությանը:

1.2.       Պայմանները հանդիսանում են Բանկի ներքին իրավական փաստաթուղթ, ինչը Մեր հրապարակային առաջարկն (օֆերտա) է` կնքելու Պայմանագիր` Մեր կողմից հաստատված Պայմանների և Սոցիալական ապահովության հաշվի Բանկում գործող սակագների, ներքին իրավական ակտերի համաձայն (այսուհետ` Սակագներ): Սակագները և Պայմանները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը:

1.3.       Պայմանագրի, բանկային հաշվով գործառնությունների իրականացման և նմանատիպ այլ փաստաթղթերի տիպային ձևերը սահմանվում են Մեր կողմից միակողմանիորեն և կարող են պարբերաբար փոփոխվել:

1.4.       Ձեր բոլոր բանկային հաշիվների մնացորդները, դրամական մուտքերը և հաշվեգրվելիք տոկոսագումարները համարվում են Ձեր` Մեր նկատմամբ բանկային հաշվի սպասարկման կապակցությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով առաջացած (այդ թվում` տոկոսների, միջնորդավճարների և այլ վճարների) պարտավորությունների (ներառյալ` վարկային) ապահովում: Դուք իրավունք չունեք առանց Մեր գրավոր համաձայնության գրավ դնել բանկային հաշվում առկա և/կամ ստացվելիք դրամական միջոցները: Մենք իրավունք չունենք uահմանափակելու Ձեր իրավունքները` տնoրինել բանկային հաշվում եղած դրամական միջոցները, բացի oրենքով նախատեuված դեպքերում հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց:

1.5.       Մենք իրավունք ունենք առանց Ձեզ նախապես տեղեկացնելու, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այլ բանկերին և վարկային կազմակերպություններին, վարկային բյուրոներին, ինչպես նաև ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին տրամադրել Ձեր վերաբերյալ տեղեկություններ` վերջիններիս պահանջով կամ Մեր նախաձեռնությամբ:

1.6.       Պայմաններում նախատեսված կանոնները կիրառվում են Ձեր բոլոր բանկային հաշիվների նկատմամբ, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ տվյալ հաշվի համար սահմանված կանոններով և/կամ Մեր և Ձեր միջև ստորագրված գրավոր համաձայնությամբ:

1.7.       Դուք երաշխավորում եք, որ Ձեր բոլոր տիպի հաշիվներում առկա և մուտքագրվող դրամական միջոցները չեն հանդիսանում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ, հաշիվը որևէ կերպ չի օգտագործվելու հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ‎‎ֆինանսավորման համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 190 և 217.1 հոդվածներով նախատեսված արարքներ):

1.8.       Ձեր կողմից Ձեր բանկային հաշվով գործառնություններ կատարելու և/կամ Մեր կողմից մատուցվող այլ ծառայություններ ստանալու կապակցությամբ Մեզ ներկայացվող ցանկացած փաստաթղթի կապակցությամբ հիմնավոր կասկած առաջանալու դեպքում Մենք իրավունք ունենք նշված փաստաթղթերն ուղարկել համապատասխան լիազոր մարմինների փորձաքննությանը` իսկությունը պարզելու համար: Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում այդ կապակցությամբ առաջացած ուշացումների հետևանքով Ձեր կրած վնասների համար:

1.9.       Ի կատարումն ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ և ՀՀ այլ նորմատիվ և/կամ Մեր ներքին իրավական ակտերի պահանջների Մենք իրավունք ունենք Ձեզանից պահանջել ներկայացնելու բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը` բանկային հաշիվ բացելու, բանկային հաշվով կատարվող գործարքների վերաբերյալ, իսկ վերջիններս չտրամադրելու դեպքում` հրաժարվել բանկային հաշիվ բացելուց, բանկային հաշվով գործարքներ կատարելուց:

1.10.     Բանկի տեսակետից բանկային հաշվով արտասովոր կամ կասկածելի գործառնություններ կատարելու դեպքում Մենք իրավունք ունենք Ձեզնից պահանջել տվյալ գործառնությունները հիմնավորող փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր և այլն):

1.11.     Մենք իրավունք ունենք կասեցնել, դադարեցնել Ձեր հաշվով իրականացվող գործառնությունները, եթե Դուք Բանկի տեսակետից ողջամիտ ժամկետում չեք ներտոկայացնում սույն Պայմանների 1.9 և 1.10 կետերում նշված փաստաթղթերը:

1.12.     Դուք պարտավոր եք Բանկ ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, և/կամ նոտարական կամ օրենքով սահմանված կարգով վավերացված պատճենները, եթե դա պահանջվում է Բանկի կողմից, ընդ որում Մենք իրավունք ունենք պատճենել դրանք կամ պահել բնօրինակը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում: 

1.13.     Դուք պարտավոր եք Բանկ ներկայացնել հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերում, ինչպես նաև Ձեր կողմից Բանկին տրամադրված այլ տեղեկատվության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները, դրանց կատարման օրվանից 10 (տաս) օրացույցային օրվա ընթացքում:

1.14.     Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերի, և դրանցում պարունակող տեղեկատվության, ինչպես նաև Բանկին տրամադրված այլ տեղեկատվության  արժանահավատության և հետագայում կատարված փոփոխությունների համար: Փոփոխությունների մասին Դուք պարտավոր եք հայտնել Բանկին և ներկայացնել փոփոխված փաստաթղթերի բնօրինակները, կամ նոտարական կամ օրենքով սահմանված կարգով վավերացված կրկնօրինակները: Քանի դեռ Դուք փոփոխությունների մասին չեք ներկայացրել պատշաճ փաստաթղթեր, Մենք առաջնորդվում ենք Ձեր` նախկինում ներկայացրած առկա փաստաթղթերով: Դուք երաշխավորում եք Բանկին հատուցել այն վնասները (ներառյալ բաց թողնված օգուտը), որոնք պատճառել են Բանկին Ձեր կողմից ծանուցելու պարտավորության խախտման հետևանքով:

1.15.     Մենք իրավունք ունենք պահանջել, որ Ձեր կողմից օտար լեզուներով ներկայացված փաստաթղթերը թարգմանվեն հայերեն, օրենքով սահմանված դեպքերում` վավերացվեն նոտարի կողմից, ընդ որում` Մենք չենք հատուցում թարգմանության և վավերացման ծախսերը:

1.16.     Սույն Պայմանների ուժով Մենք հանդես ենք գալիս որպես Ձեր հարկային գործակալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով` Պայմանագրի ուժով Ձեր ստացած եկամուտներից վճարման ենթակա հարկային և այլ պարտադիր վճարումների գծով:

1.17.     Մենք պատասխանատու չենք պետական մարմինների գործողությունների կամ անհաղթահարելի ուժի, այդ թվում` սարքավորումների անսարքության կամ էլեկտրաէներգիայի մատակարարման չնախատեսված ընդհատումների կամ խափանման հետևանքով առաջացած Ձեր վնասների, կորուստների կամ ուշացման դեպքերի համար:

1.18.     Դուք պատասխանատվություն եք կրում հաշվով կատարվող գործարքների ՀՀ օրենսդրությանը համապատասխան լինելու, ինչպես նաև հաշիվ բացելու և գործարք կատարելու հիմք հանդիսացած փաստաթղթերի և դրանցում կատարված փոփոխությունների ճշտության համար:

1.19.     Դուք կարող եք ստանալ արդիական տեղեկություն Ձեր բանկային հաշիվների դրության և շարժի վերաբերյալ, ինչպես նաև նորություններ և շնորհավորանքներ Բանկի կողմիցª ստորագրելով Մեր կողմից սահմանված համապատասխան փաստաթղթերª SMS-բանկինգ բջջային կապի միջոցով հեռակառավարման բանկային սպասարկման համակարգին միանալու նպատակով:

1.20.     Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար Մենք և Դուք  պատասխանատվություն ենք կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.21.     Սույն Պայմաններով չկարգավորվող բոլոր հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

1.22.     Դուք հավաստում եք և համաձայն եք, որ Բանկային հաշվի սպասարկման պայմանագիրը կնքվում է մեկ բնօրինակից, որը պահվում է Բանկում: Ձեր առաջին իսկ պահանջի դեպքում Ձեզ կտրամադրվի Պայմանագրի պատճենը` վավերացված Բանկի կողմից:

2.          Սոցիալական ապահովության հաշվի բացման և Քարտի տրամադրման պայմաններ

2.1.       Սոցիալական ապահովության հաշիվը բացվում  է ՀՀ դրամով:

2.2.       Սոցիալական ապահովության հաշիվը բացվում է Հաճախորդի անվամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից տրամադրված Հաճախորդի տվյալների հիման վրա (Անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տեսակ, սերիա և համար, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար):

2.3.       Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են ՀՀ օրենքով սահմանված պարբերական բնույթ կրող դրամական վճարների գումարները (ներառյալ կենսաթոշակներ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարներ և այլ օրենքով սահմանված գումարներ):

2.4.       Հաճախորդը հաշվետիրոջ իրավունքներ է ձեռքբերում և կարող է տնօրինել Սոցիալական ապահովության հաշվին փոխանցված գումարները Բանկի կողմից պատշաճ նույնականացվելու (Լիազոր մարմնի կողմից Բանկին տրամադրված տվյալների հիման վրա) և Բանկի հետ Սոցիալական ապահովության հաշվի բացման պայմանագիր կնքելու օրվանից:

2.5.       Հաճախորդին վճարվող ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարբերական դրամական վճարների գումարները Բանկը մուտքագրում է Հաճախորդի անվամբ Բանկում գործող միևնույն Սոցիալական ապահովության հաշվին:

2.6.       Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

2.7.       Սոցիալական ապահովության հաշվին կից Բանկը տրամադրում է VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ (այսուհետ՝ Քարտ):

2.8.       Քարտը տրամադրվում է Պայմանագիրը ստորագրելու պահից առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Քարտը ստանալու համար Ձեզ անհրաժեշտ  է անձամբ ներկայանալ Բանկ:

2.9.       Քարտը համարվում է Բանկի սեփականությունը և Ձեզ է տրամադրվում օգտագործման իրավունքով: Քարտի գործողության ժամկետը սահմանվում է տվյալ պահին Բանկում գործող Կենսաթոշակառուների համար սահմանված Սակագների համաձայն:

2.10.     Քարտը ստանալուն պես Դուք պետք է ստորագրեք Քարտի դարձերեսին առկա ստորագրության համար նախատեսված դաշտում: Քարտային գործարքների անդորրագրերի Ձեր ստորագրությունը պետք է համապատասխանի Քարտի դարձերեսին առկա ստորագրությանը: Ստորագրության անհամապատասխանությունը կարող է հիմք հանդիսանալ Քարտի սպասարկումը մերժելու համար:

2.11.     Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքելիս նույնականացման համար Ձեզանից պահանջվող փաստաթղթերի ցանկը (անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, սահմանվում է Մեր կողմից և կարող է պարբերաբար փոփոխվել:

2.12.     Տաuնչորu տարեկան չդարձած անչափահաuի կամ խնամակալության տակ գտնվող անձի  Ծառայության (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  սոցիալական ապահովության պետական ծառայություն) կողմից նշանակված կենսաթոշակը ստանալու համար Բանկում Սոցիալական հաշվի բացման և քարտի ստացման դիմում-պայմանագիրը ստորագրվում է տվյալ անձի oրինական ներկայացուցչի` ծնողի  կամ խնամակալի կողմից,որոնց  անվամբ էլ բացվում է բանկային հաշիվը կից քարտով:

2.13.     Տասնչորս տարեկան դարձած անչափահասն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու համար Բանկում բանկային հաշիվ` կից քարտով բացել անձամբ:

2.14.     Քարտերը կարող եք օգտագործել ՀՀ և արտերկրյա այն առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում, որոնց վրա առկա է VISA լոգոտիպը: Մեր Քարտերը հնարավորություն են ընձեռում`

  • անկանխիկ վճարումներ կատարել և կանխիկ գումարներ ստանալ բանկոմատներում (ATM),
  • անկանխիկ վճարումներ իրականացնել առևտրի և սպասարկման կետերում տեղադրված էլեկտրոնային տերմինալների միջոցով,
  • հաշվով կանխիկ և անկանխիկ գործարքներ իրականացնել Բանկի տարածքում` առանց Քարտի անմիջական օգտագործման,
  • վճարումներ և փոխանցումներ իրականացնել նաև ինտերնետի միջոցով:

2.15.     Քարտի հետ մեկտեղ, փակ ծրարով Ձեզ է տրամադրվում Քարտի ծածկագիրը (PIN), որը կիրառվում է Ձեր անձը նույնականացնելու համար բանկոմատներում և առևտրի սպասարկման կետերում գործարքներ կատարելիս: Ծածկագիրը ենթակա չէ հրապարակման կամ երրորդ անձանց տրամադրման: Հարկավոր է ուշադիր լինել ծածկագիրը մուտքագրելիս, քանի որ այն երեք անգամ շարունակաբար սխալ մուտքագրելու դեպքում Քարտն արգելափակվում է և արգելահանվում է Ձեր գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա, որի դիմաց գանձվում են Բանկի Սակագներով նախատեսված վճարներ:

2.16.     Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Դուք պարտավոր եք Քարտը վերադարձնել Բանկ, կամ ոչնչացնել Քարտը` մագնիսական երիզի երկայնքով կտրատելով մասերի:

3.          Սոցիալական ապահովության հաշվով գործառնությունների իրականացման պայմաններ

3.1.       Սոցիալական ապահովության հաշվով գործառնությունները Մենք իրականացնում ենք ՀՀ օրենսդրության, Բանկի կողմից սահմանված ներքին իրավական ակտերի և Պայմանների/ Սակագների պահանջներին համապատասխան:

3.2.       Մենք պարտավոր ենք ապահովել Ձեզ սպասարկելու կապակցությամբ Մեզ հայտնի դարձած և ՀՀ օրեսնդրության համաձայն բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը: Ձեր, Ձեր հաշիվների և դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն Ձեզ և Ձեր օրինական ներկայացուցիչներին, ինչպես նաև այլ անձանց` Ձեր համաձայնությամբ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3.       Սոցիալական ապահովության հաշվով գործարքներ կատարելու նպատակով Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

3.4.       Սոցիալական ապահովության հաշվով գործառնությունների իրականացման ժամկետները որոշվում են Բանկի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով, եթե այլ բան նախատեսված չէ սույն Պայմաններով, Բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթերով կամ իրավական ակտերով:

3.5.       Մենք պարտավոր ենք իրականացնել Ձեր հաշվարկա-դրամարկղային համալիր սպասարկումը, այդ թվում`

-           ընդունել և հաշվին հաշվեգրել Ձեր անվամբ ստացվող կանխիկ և անկանխիկ դրամական միջոցները (այդ թվում` կենսաթոշակի գումարները),

-           Ձեր կարգադրություններով հաշվում առկա դրամական միջոցների սահմաններում կատարել փոխանցումներ, ինչպես նաև տրամադրել կանխիկ դրամական միջոցներ:

-           Կատարել հաշվարկա-դրամարկղային սպասարկման հետ կապված այլ բանկային գործառնություններ:

3.6.       Մենք պարտավոր ենք Ձեր կարգադրությամբ` երրորդ անձանց պահանջով դրամական միջոցներ դուրս գրել հաշվից, եթե կարգադրության մեջ նշված են անհրաժեշտ տվյալներ, որոնք հնարավորություն են ընձեռնում Մեզ` համապատասխան պահանջ ներկայացնելիս նույնացնել նման պահանջի իրավունք ունեցող անձին:

3.7.       Մենք իրավունք ունենք Ձեր հաշվարկա-դրամարկղային փաստաթղթերում հիմնավորված կասկածներ հայտնաբերելու դեպքում  կասեցնել գործառնության կատարումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

3.8.       Սոցիալական ապահովության հաշվին/ից դրամական միջոցների մուտքագրումները և/կամ ելքագրումներն իրականացվում են մուտքային/ելքային դրամարկղային օրդերների հիման վրա: Ձեր կողմից նշված անդորրագրերի վրա դրված  ստորագրությունը հանդիսանում է բանկային հաշվով կատարված գործառնության հավաստիացում: Քարտի միջոցով Բանկային հաշվից կատարված ելքագրումների հավաստիացումն ապահովում են գործարքները հավաստող պահպանված վճարային անդորրագրերը:

3.9.       Մենք կլորացնում ենք կանխիկ վճարվող դրամական միջոցները հետևյալ կարգով.

3.9.1.    ՀՀ 5 (հինգ) դրամից մեծ կամ հավասար գումարները կլորացվում են տասի,

3.9.2.    ՀՀ 5 (հինգ) դրամից փոքր գումարները կլորացվում են զրոյի:

3.10.     Քարտով կատարված գործարքներն, ինչպես նաև դրանցից բխող բոլոր տեսակի գանձումներն ու միջնորդավճարները քարտային հաշվին կարող են հաշվեգրվել գործարքի կատարման օրը կամ ավելի ուշ` համապատասխան վճարահաշվարկային համակարգի կողմից սահմանված ժամկետներում:

3.11.     Դուք Մեզ իրավունք եք տալիս անակցեպտ կարգով դրամական միջոցներ դուրս գրել Ձեր` Բանկում վարվող հաշիվներից հետևյալ դեպքերում`

-           Բանկի կողմից Ձեր բանկային հաշվին սխալմամբ միջոցների մուտքագրման, ինչպես նաև գերածախսի, դեբիտորական պարտքի առաջացման  դեպքում, 

-           ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի հարկերի և այլ պարտադիր վճարների կատարման նպատակով,

-           Դատարանի վճռով, այդ թվում` կատարողական փաստաթղթերի հիման վրա դրամական միջոցների դուրսգրման հայտ ստանալու դեպքում,

-           ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

3.12.     Մենք իրավունք ունենք Ձեր հաշվին բավարար գումարների առկայության դեպքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պահանջով, որպես սխալ վճարված գումար, ՀՀ պետական բյուջե փոխանցել Պահանջագրում նշված գումարը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությանը տեղեկացնելով ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարի մասին:

3.13.     Դուք իրավունք ունեք Պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած ժամանակ տեղում ծանոթանալ Բանկի կողմից իրականացվող հաշվարկա-դրամարկղային գործառնությունների  սակագներին և այլ հրապարակային տեղեկատվությանը:

3.14.     Դուք իրավունք ունեք ինքնուրույն տնօրինել հաշվում առկա միջոցները, տալ Մեզ հաշվարկա-դրամարկղային սպասարկման կարգադրություններ£

3.15.     Դուք իրավունք ունեք կարգադրել Մեզ Ձեր բանկային հաշվից դրամական միջոցներ դուրս գրել երրորդ անձանց պահանջով` կապված այդ անձանց հանդեպ Ձեր պարտավորությունների կատարման հետ:

3.16.     Քարտային գործարքը հաշվառելիս Բանկը օգտագործում է Ձեր բանկային հաշվին առկա դրական մնացորդը: Դուք ընդունում եք,որ Քարտով գործառնությունների հաշվառման համար անհրաժեշտ գումարի բացակայության կամ ոչ բավարար լինելու դեպքում Մենք կարող ենք, առանց Ձեր նախնական հավանության կամ հետագա համաձայնության, սահմանել Ձեր քարտային հաշվի գծով գերածախս, արգելափակել Ձեր քարտը` գանձելով Սակագներով սահմանված տույժեր (առկայության դեպքում): Քարտն արգելափակումից կհանվի տույժերի և/կամ գերածախսի վճարումից հետո:

3.17.     Ձեր Քարտով /անկախ Քարտի ակտիվության կարգավիճակից/ կատարվող այն գործարքների դեպքում, որոնց մասով հավաստագրում չի պահանջում, այն է` երբ գործարքը կատարվում է offline ռեժիմում և սպասարկող կազմակերպությունը /խանութում, ռեստորանում, ինքնաթիռում և այլն/ online կապ չի հաստատում Քարտը թողարկող Բանկի հետ` համապատասխան թույլտվություն ստանալու համար, ապա վերը նշվածի արդյունքում Բանկի հանդեպ առաջացած Ձեր պարտավորության /դեբիտորական պարտքի/ համար պատասխանատու եք Դուք և պարտավորվում եք այն վերադարձնել Բանկի կողմից առաջին իսկ պահանջի դեպքում /գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով/:

4.          Վճարման հանձնարարականներով կատարվող գործառնությունների պայմաններ

4.1.       Բանկային հաշվով  գործարքներն իրականացվում են Ձեր կողմից կամ անունից պատշաճ կերպով լրացված Վճարման հանձնարարականների հիման վրա:

4.2.       Ձեր կողմից ներկայացված Վճարման հանձնարարականները Մենք ընդունում ենք Բանկի  կողմից սահմանված գործառնական  օրերին և ժամերին:

4.3.       Մենք կատարման ենք ընդունում Ձեր Վճարման հանձնարարականը միայն բանկային հաշվում բավարար միջոցների առկայոթյան պարագայում: Միջոցները դուրս են գրվում Ձեր Վճարման հանձնարարականների և դուրսգրման այլ փաստաթղթերի` Բանկ մուտք լինելու հաջորդականությամբ (օրացուցային հաջորդականությամբ), իսկ անբավարարության դեպքումª ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4.4.       Այն դեպքում, երբ Ձեր բանկային հաշվին առկա գումարները բավարար չեն Վճարման հանձնարարականը կատարելու և դրա համար սահմանված վճարը գանձելու կամ արտարժույթի փոխանակման գործարքն իրականացնելու համար, Վճարման հանձնարարականը վերադարձվում է Ձեզ առանց կատարման, ընդ որում` Մենք նման դեպքերում պատասխանատվություն չենք կրում Ձեր կարգադրությունը չկատարելու հետևանքով Ձեր կրած վնասների համար:

4.5.       Դուք իրավունք ունեք չեղյալ համարել Ձեր կողմից ներկայացված Վճարման հանձնարարականը` ամբողջությամբ փոխհատուցելով այդ կապակցությամբ Բանկի կրած վնասները:

4.6.       Մենք իրավունք ունենք հրաժարվել Ձեր հանձնարարությամբ հաշվարկա-դրամարկղային գործառնությունների կատարումից, եթե Ձեր կողմից խախտվում են ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ ակտերի, Բանկի ներքին իրավական ակտերի պահանջները, հաշվարկային գործառնությունների իրականացման համար պահանջվող բավարար և անհրաժեշտ հաշվարկա-դրամարկղային փաստաթղթերը չեն ներկայացվել կամ չեն իրականացվում Պայմանագրով ստանձնած Ձեր պարտավորությունները:

4.7.       Վճարման հանձնարարականներին վերաբերող այն դրույթները, որոնք ներառված չեն Պայմաններում, կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, ՙՎճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին՚ ՀՀ օրենքով և ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված ՙՀայաստանի Հանրապետության տարածքում դրամական փոխանցումների կատարման առավելագույն ժամկետների վերաբերյալ՚ կարգով, ինչպես նաև Բանկի կողմից սահմանված այլ ներքին իրավական փաստաթղթերով:

4.8.       Բանկի կողմից ակցեպտավորված վճարման հանձնարարականի գումարը Ձեր բանկային/քարտային հաշվին կրեդիտագրվելու մասին Բանկը Ձեզ կտեղեկացնի Ձեր կողմից ընտրված Բանկի հետ հաղորդակցման եղանակով քաղվածքի տրամադրման միջոցով` քաղվածքի տրամադրման պայմանների և ժամկետների համաձայն:

4.9.       Ի օգուտ Ձեր բանկային/քարտային հաշվին Բանկում միջբանկային կամ միջազգային փոխանցումների առկայության պարագայում Բանկի պարտավորությունն է հանդիսանում նշված դրամական միջոցների կրեդիտագրումը Ձեր հաշվին, իսկ  նպատակ դաշտում նկարագրված այլ գործողությունների (այդ թվում` վարկի վաղաժամկետ մարում կամ տոկոսի մարում) իրականացման համար անհրաժեշտ է Ձեր (կամ Ձեր օրինական ներկայացուցչի կողմից)  նախընտրած եղանակով ներկայացնել ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ին ուղղված համապատասխան հանձնարարական:

5.          Քաղվածքների տրամադրման պայմաններ

5.1.       Ձեր բանկային հաշվի համար կարող եք ստանալ ամսական քաղվածք` Ձեր կողմից նախապես ընտրված եղանակով: Քաղվածքում արտացոլված տվյալները համարվում են տվյալ հաշվով կատարված գործարքների մասին պատշաճ ծանուցում: Հաշվի քաղվածքը Ձեզ է տրամադրվում Բանկի աշխատակցի ստորագրությամբ և դրոշմակնիքով:

5.2.       Մենք պարտավոր չենք Ձեզ տրամադրել քաղվածք, եթե հաշվետու ժամանակաշրջանում բացակայում է տվյալ բանկային հաշվով շարժ (հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել):

5.3.       Ձեր կողմից քաղվածքի ճշտությունը կարող է վիճարկվել հաշվի քաղվածքը Բանկի կողմից ուղարկելու կամ տրամադրելու օրվանից 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, հակառակ դեպքում` քաղվածքը համարվում է Ձեր կողմից հաստատված: Մեր մեղքով տեղի ունեցած անճշտության հայտնաբերման դեպքում ուղղումը կատարվում է 2 (երկու) բանկային օրվա ընթացքում: Ուստի խնդրում ենք համեմատել նաև Քարտով գործարքները հավաստող պահպանված վճարային անդորրագրերի տվյալները քաղվածքում արտացոլված գործարքների մանրամասների հետ: Մենք իրավունք ունենք մերժել նշված ժամկետից ուշ ներկայացված բողոքարկման դիմումները:

6.          Սակագներով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման պայմաններ

6.1.       Բանկային հաշվի բացման և գործառնությունների իրականացման համար Մենք Ձեզանից գանձում ենք վճար (միջնորդավճար) և/կամ վճարում ենք տոկոսներ` համաձայն բանկային հաշվի բացման/հաշվով գործառնությունների իրականացման օրվա դրությամբ Բանկում գործող Կենսաթոշակառուների համար սահմանված Սակագների (այն դեպքում, եթե նախատեսված է):

6.2.       Մենք հաշվարկա-դրամարկղային սպասարկման վճարը հաշվից գանձում ենք գործառնության կատարման (ծառայության մատուցման) պահին գործող Կենսաթոշակառուների համար սահմանված Սակագներով` գործառնության կատարման (ծառայության մատուցման) հետ միաժամանակ:

6.3.       Հաշվի օրական մնացորդի նկատմամբ Մենք կարող ենք հաշվեգրել տոկոս` տվյալ ժամանակահատվածի համար Բանկում գործող Կենսաթոշակառուների համար սահմանված Սակագներով սահմանված չափով և Բանկի ներքին իրավական ակտերով նախատեսված կարգով, ընդ որում` օրական մնացորդ է համարվում տվյալ գործառնական օրվա ավարտին հաշվի փաստացի մնացորդը:

6.4.       Ձեր անունով մուտք եղած դրամական միջոցները հաշվին ժամանակին չմուտքագրելու կամ դրանք հաշվից անհիմն դուրս գրելու, ինչպես նաև դրամական միջոցները փոխանցելու կամ դրանք վճարելու մասին ցուցումները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում Մենք պարտավոր ենք այդ  գումարից տոկոսներ վճարել Ձեզª ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան:

6.5.       Բանկի կողմից առաջարկվող` համապատասխան տեսակի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքները հրապարակվում են սույն Պայմանների իմաստով  Ձեր համար հասանելի եղանակով:

6.6.       Բանկային հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով:

6.7.       Հաշիվներից կատարվող փոխանցումները, ինչպես նաև հաշվից կատարվող կանխիկ գործարքի դեպքում միջնորդավճարները առաջնահերթ գանձվում են գործարքի առարկա հանդիսացող հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում Ձեր այլ` Բանկում գործող հաշիվներից:

7.          Քարտի օգտագործում

7.1.       Քարտի օգտագործման անվտանգությունն ապահովելու նպատակով խորհուրդ է տրվում`

ա) Քարտը պահպանել ապահով վայրում, այնպես, որ այն հասանելի չդառնա այլ անձանց: Քարտը մի պահեք էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրների (բջջային հեռախոսների, հեռուստացույցների և այլ էլեկտրական տեխնիկայի) մոտ, ինչպես նաև այլ քարտերի հետ մեկտեղ:

բ) ծածկագիրը չտրամադրել երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին: Խնդրում ենք հիշել ծածկագիրը և չգրառել այն որևէ տեղ, առավել ևս` Քարտի դարձերեսին: Քարտի և ծածկագրի համատեղ պահպանումը խորհուրդ չի տրվում:

գ)չպատասխանել էլեկտրոնային կամ փոստային նամակների, ինչպես նաև այլ հաղորդագրությունների, որոնք պահանջում են հայտնել Ձեր ծածկագիրը, Քարտի համարը կամ Քարտի հակառակ երեսին առկա եռանիշ թվերը (CVV2 կոդը):

դ) եթե ինտերնետի միջոցով գործարք կատարելիս պահանջվում է ծածկագրի մուտքագրում, անհապաղ հրաժարվել գործարքից: Ծածկագիրն անհրաժեշտ է միայն բանկոմատներում և կանխիկացման համար նախատեսված POS-տերմինալներում գործարքներ կատարելիս, ինչպես նաև որոշ դեպքերում առևտրային կետերում ապրանքի/ծառայության դիմաց վճարելիս: Ինտերնետով գործարքներ կատարելիս օգտվել միայն վստահելի կայքերից:

ե) բանկոմատներով գործարքներ իրականացնելիս նախընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատները: Հետևեք, որ ծածկագիրը մուտքագրելիս այն տեսանելի չլինի այլ անձանց: Անհապաղ դիմել Բանկ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ Ձեր ծածկագիրը հայտնի է դարձել այլ անձանց:

զ) օգտվել Քարտով կատարվող գործարքների վերաբերյալ SMS ծանուցումներ ստանալու Մեր ծառայությունից: Այն հնարավորություն է տալիս անմիջապես տեղեկանալ Քարտով կատարված գործարքների վերաբերյալ և ժամանակին միջոցներ ձեռնարկել անճշտություններն ուղղելու և Քարտի ապօրինի օգտագործումը կանխելու ուղղությամբ:

7.4. Դուք իրավունք ունեք դիմել Բանկին Ձեր քարտային հաշվին մեկ և ավելի լրացուցիչ Քարտերի կցելու նպատակով: Lրացուցիչ Քարտեր ստանալու համար Դուք պետք է լրացնեք դիմում` Բանկի կողմից սահմանված տիպային ձևին համապատասխան: Լրացուցիչ Քարտերի գործարքներից առաջացած պարտավորությունների կատարումը Բանկի առջև Ձեր պատասխանատվությունն է:

8.Քարտի կորուստը

8.1. Քարտի կորստի կամ հափշտակության մասին Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Մեզ հետևյալ եղանակներով.

ա) հեռաձայնելով Բանկի + 37410 560 708 շուրջօրյա հեռախոսահամարին և հայտնելով Ձեր Դիմում-պայմանագրի մեջ նշված թվային ծածկագիրը: Մենք կարող ենք պահանջել Ձեր բանավոր կարգադրության գրավոր հաստատում, նախքան Քարտն արգելափակելը: Բանավոր դիմումի ստացումից և Ձեր ինքնությունը ճշտելուց հետո Քարտն արգելափակվում է:

բ) Բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայանալուց և Ձեր անձը հաստատելուց հետո Ձեր Քարտն արգելափակվում է 15 րոպեի ընթացքում:

8.2. Արգելափակումից հետո Ձեր Քարտը հայտնաբերելու դեպքում` Դուք պետք է տեղեկացնեք Մեզ այդ մասին: Քարտի գործողությունը կարող է վերականգնվել արգելափակումից հանելու համար Սակագներով  սահմանված վճարները գանձելուց հետո:

9. Քարտերով կատարվող գործարքների օրինականությունը և գաղտնիությունը

9.1. Քարտերը չեն կարող օգտագործվել որևէ անօրինական գործունեության կամ դրանից բխող  գործարքների համար: Քարտային գործարքների օրինականության շուրջ որևէ կասկածի առկայության դեպքում Մենք իրավունք ունենք առանց Ձեզ ծանուցելու չհաստատել գործարքը և/կամ արգելափակել Քարտը: Մենք կարող ենք նաև լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր պահանջել` նախքան գործարքի կատարումը: Քարտային գործարքների մասին Բանկի գրանցումները համարվում են տվյալ գործարքների կատարումը հավաստող փաստաթղթեր:

9.2. Մենք կարող ենք չհաստատել գործարքները և/կամ արգելափակել Քարտը, եթե քարտային գործարքները կապված են հանրության կարգերին ու բարոյականությանը հակասող գործարքների հետ (օրինակ` ինտերնետային մոլախաղեր, բացահայտ անպատշաճ բովանդակություն ունեցող առարկաների և նյութերի ձեռքբերում և վաճառք և այլն): Քարտի լոգոտիպի արտացոլումը գործարքների կատարման վայրերում, ներառյալ` ինտերնետային կայքերում, չի նշանակում, որ գործարքն օրինական է:

9.3. Մենք հնարավորություն ենք ընձեռում մեր քարտապաններին ստանալ իրենց Քարտերին կատարված մուտքերի և ելքերի վերաբերյալ կարճ հաղորդագրություններ (SMS) այդպիսով հնարավորինս կանխելով Քարտերի ապօրինի օգտագործումը: Վերոնշյալ հաղորդագրությունը (SMS) ստանալուն պես Դուք պետք է հավաստիանաք, որ գործարքը կատարվել է Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի կարգադրությամբ, մասնակցությամբ կամ գիտությամբ: Քարտի ապօրինի օգտագործման դեպքում Դուք պարտավոր եք տեղեկացնել Բանկին` զանգահարելով (+37410) 560 708 շուրջօրյա հեռախոսահամարով: Ապօրինի օգտագործման մասին տեղեկացնելու դեպքում Ձեր Քարտը շտապ կարգելափակվի և Բանկը Ձեր դիմումի հիման վրա կուսումնասիրի գործարքի մանրամասները և, անհրաժեշտության դեպքում, կսկսի գործարքի բողոքարկման գործընթացը:

10. Ձեր և Բանկի հաղորդակցումը

10.1. Մեր և Ձեր միջև փաստաթղթերի առաքումը (ներառյալ` Պայմանների և Սակագների փոփոխությունների մասին Ձեզ ծանուցելն ու քարտային հաշվի քաղվածքները Ձեզ տրամադրելը) իրականացվում է գրավոր ձևով` Պայմանագրի մեջ նշված Ձեր նախընտրած եղանակով:

10.2. Եթե Մեր և Ձեր միջև հաղորդակցումն իրականացվում է փոստային կապի միջոցով, Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից փաստաթղթերի հանձնման ուշացման կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության բացահայտման համար:

10.3. Դուք պարտավոր եք անհապաղ Մեզ ծանուցել Ձեր հասցեի և կապի միջոցների ցանկացած փոփոխության մասին: Նախքան Ձեր ծանուցումը ստանալը` Մենք Ձեզ հետ կհաղորդակցվենք Ձեր կողմից նախապես տրամադրված տվյալների հիման վրա:

10.4. Մենք իրավունք ունենք ձայնագրել Մեր և Ձեր բանավոր հաղորդակցությունը, ներառյալ հեռախոսային խոսակցությունները: Կատարված ձայնագրությունները ծառայում են ապացույց` հնարավոր տարաձայնությունների կարգավորման ժամանակ:

11. Ձեր և Բանկի պատասխանատվությունը

11.1. Ձեր Քարտի սպասարկումը ենթադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի միջոցների կիրառում և երրորդ անձանց ծառայությունների օգտագործում: Դուք ընդունում եք, որ Բանկը չի կարող պատասխանատվություն կրել Ձեր Քարտերով իրականացվող գործառնությունների հետևանքով Ձեզ պատճառած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասներն առաջացել են Բանկի աշխատակիցների դիտավորության, կոպիտ սխալի կամ անուշադրության հետևանքով:

11.2. Մենք և Դուք կազատվենք միմյանց առջև ստանձնած պարտավորությունների խախտման համար սահմանված պատասխանատվությունից, եթե խախտումն արդյունք է կապի ընդհատումների, էլեկտրամատակարարման դադարեցման, պետական մարմինների ակտերի, քաղաքացիական հուզումների, երկրաշարժի, հեղեղումների և տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի այլ հանգամանքների ազդեցության:

12. Պայմանագրի փոփոխության կատարման և լուծման կարգը

12.1  Մենք իրավունք ունենք միակողմանիորեն փոփոխել Պայմանները և Սակագները:

12.2. Դուք պարտավոր եք (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին, ընդ որում Կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում Բանկում անձամբ տվյալ հաշվով որևէ գործարքի կատարումը կամ քարտի սպասարկման (ներառյալ վերաթողարկում) հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրումը:

12.3.Սույն Պայմանագրի շրջանակում Ձեզ տրամադրված Քարտի գործողության ժամկետը սահմանվում է հինգ տարիª սկսած Քարտի թողարկման պահից: Քարտը վերաթողարկվում է Ձեր (կամ Ձեր կողմից Լիազորված անձի) գրավոր դիմումի հիման վրա: Քարտի գործողության ավարտից հետո վերջինս ենթակա է ավտոմատ վերաթողարկման, եթե մինչև Քարտի գործողության ավարտը վերջին 3 օրացուցային ամսում իրականացվել է գոնե մեկ անկանխիկ կենսաթոշակային մուտք: 
12.4.Սույն Պայմանների կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատաuխանատվության uահմանման, փոփոխման դադարեցման վրա որևէ ազդեցություն ունեցող Բանկի ներքին ակտերի փոփոխման դեպքում, որը կհանգեցնի տարեկան տոկոuային եկամտաբերության փոփոխման, Մենք Ձեզ նոր պայմանների վերաբերյալ տեղեկացնում ենք, Ձեր կողմից ընտրված  հաղորդակցման եղանակով տարեկան տոկոuային եկամտաբերության փոփոխման oրվանից առնվազն 15 (տասնհինգ) oր առաջ: Բանկի կողմից տեղեկատվությունը համարվում է Ձեզ տրամադրված այն Ձեր փոստային/էլեկտրոնային հասցեով ուղարկելու կամ Բանկի տարածքում Ձեր համար այն հասանելի դառնալու պահից, անկախ այն հանգամանքից, թե Դուք փաստացի երբ էք ստանում այդ տեղեկատվությունը: 
12.5.Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք Ձեր դիմումի հիման վրա միակողմանիորեն լուծել Պայմանագիրը  և դադարեցնել Քարտի հետագա սպասարկումը: Ձեր կողմից լրացրած դիմումը (Բանկի կողմից սահմանված տիպային ձևին համապատասխան) ստանալու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Մենք կդադարեցնենք Ձեր Քարտի գործողությունը` մարելով Բանկի հանդեպ Ձեր պարտավորությունները Բանկում Ձեր հաշիվներին առկա գումարներից: Քարտի գործողությունը դադարեցնելուց 45 (քառասունհինգ) օր անց Ձեր հաշիվը կփակվի, իսկ հաշվի վրա առկա միջոցները կփոխանցվեն Ձեր այլ բանկային հաշվին կամ, Ձեր ցանկությամբ, կտրամադրվեն կանխիկ միջոցների տեսքով:
12.6.Մենք իրավունք ունենք չլուծել Պայմանագիրը, եթե Ձեր հաշիվներին առկա գումարները բավարար չեն Բանկի հանդեպ Ձեր ստանձնած պարտավորությունները մարելու համար:
12.7. Մենք իրավունք ունենք միակողմանիորեն լուծել Պայմանագիրը, եթե` 
- Ձեր հաշվին/ներին առկա դրամական միջոցները 12 (տասներկու) հաջորդական ամիսների ընթացքում չեն բավականացնում հաշիվը սպասարկելու համար Բանկի սակագներով սահմանված վճարները գանձելու համար, և/կամ հաշվով գործարքներ չեն իրականացվել: 
- Ձեր կողմից խախտվել են Պայմանագրով նախատեսված կետերից որևէ մեկը` ոչ ուշ քան 1 (մեկ) ամիս առաջ Ձեզ այդ մասին տեղյակ պահելով:
- Ի կատարումն FATCA-ի պահանջների` Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փակել Ձեր կենսաթոշակային հաշիվը, եթե Ձեր տվյալներում Բանկի կողմից հայտնաբերվել են ԱՄՆ հարկատուի հատկանիշներ (այն է` ԱՄՆ քաղաքացիություն, ԱՄՆ ռեզիդենտությունն, ԱՄՆ-ում մշտական գտնվելու թույլտվություն, ԱՄՆ-ում ծննդավայրի, ԱՄՆ-ում բնակության և/կամ փոստային հասցեի, ԱՄՆ տարածքում կոնտակտային հեռախոսահամար և/կամ ֆաքսի համարի, ԱՄՆ-ում գրանցման հասցե ունեցող անձին տրամադրված լիազորագրի կամ  ստորագրության իրավունքի և ԱՄՆ-ում գտնվող հաշվին մեկ անգամից ավել փոխանցման իրականացման համար տրված Պարբերական վճարումների հանձնարարականի առկայությու) և Դուք հրաժարվում եք Բանկին տրամադրել  Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը ԱՄՆ Հարկային ծառայությանը/ ԱՄՆ հարկային գործակալի գործառույթ իրականացնող անձին FATCA-ի պահանջների համաձայն: 
- Ձեր կողմից խախտվել են ՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ ՀՀ օրենքի պահանջները: 


13.Վեճերի լուծման կարգը
Պայմանագրի  գործողության  ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով: 
Հաճախորդն  հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:
Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Հայտարարություն:  Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ  իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա:
Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական  միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):
14.Ծանուցում
ՀԱՐԳԵԼԻ Հաճախորդ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին: Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետևª Հիմնադրամ), հասցե` 0010, ՀՀ, ք. Երևան, Վ.Սարգսյան 6, հեռախոսª +374 10 583514, ինտերնետային կայքըª www.adgf.am  Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են ՙՖիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետª Օրենք) սահմանումներին:
Հատուցման դեպքը 
Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում© 
-    Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետª Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ 
-    Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետª անվճարունակ բանկ):
-    Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:
Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը
Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ: 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձերª նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձերª նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:
Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն ենª

Ավանդի արժույթային կառուցվածքը    Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ     Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային
ավանդ    Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով« և արտարժույթով ավանդ
            Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է    Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը    10 միլիոն 
ՀՀ դրամ    5միլիոն  
ՀՀ դրամ
    5 միլիոն  ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդըª հինգ միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)    10 միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք« ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարըª Օրենքով սահմանված կարգով և չափով:
Եթե դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:
Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ« ավանդատուիª պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները« ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ: 
բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակածª արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: 
Ձեր բանկային ավանդը չի հատուցվում« եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական դրամից:
Չերաշխավորված բանկային ավանդ. Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթեª
i. Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
ii. Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
iii. Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
iv. Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
v. Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
vi. Ձեր ավանդը ներդրված է բանկիª Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:
Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները
Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը, անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջըª հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ: 
Ձեր բանկային ավանդը ներդրման պահին հանդիսանում է Օրենքով սահմանված չափով և կարգովª 
երաշխավորված ավանդ (այն համատեղ ավանդների դեպքում, որոնց համատեղ ավանդատուներից մեկի կամ մի քանիսի բանկային ավանդները երաշխավորված ավանդ չեն համարվում« նշել ավանդի ընդհանուր  գումարի մեջ երաշխավորված մասըª տոկոսային արտահայտությամբ) , 
չերաշխավորված ավանդ :
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ« Հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի տվյալներ« հասցե« հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆԱՄՓՈՓԱԳԻՐ

ՖիզիկականանձանցՍոցիալականապահովությանհաշվի

  1. Սոցիալական ապահովության հաշվի նկարագրություն, էական դրույթներ՝
  2. Սոցիալական ապահովության հաշիվը բացվում  է ՀՀ դրամով:
  3. Սոցիալական ապահովության հաշիվը բացվում է Հաճախորդի անվամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից տրամադրված Հաճախորդի տվյալների հիման վրա (Անուն, ազգանուն, հայրանուն, անձը հաստատող փաստաթղթի տեսակ, սերիա և համար, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար):
  4. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվում են ՀՀ օրենքով սահմանված պարբերական բնույթ կրող դրամական վճարների գումարները (ներառյալ կենսաթոշակներ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարներ և այլ օրենքով սահմանված գումարներ):
  5. Հաճախորդը հաշվետիրոջ իրավունքներ է ձեռքբերում և կարող է տնօրինել Սոցիալական ապահովության հաշվին փոխանցված գումարները Բանկի կողմից պատշաճ նույնականացվելու և Բանկի հետ Սոցիալական ապահովության հաշվի բացման պայմանագիր կնքելու օրվանից:
  6. Հաճախորդին վճարվող ՀՀ օրենքով սահմանված բոլոր պարբերական դրամական վճարների գումարները Բանկը մուտքագրում է Հաճախորդի անվամբ Բանկում գործող միևնույն Սոցիալական ապահովության հաշվին:
  7. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
  8. Սոցիալական ապահովության հաշվին կից Բանկը տրամադրում է VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ (այսուհետ՝ Քարտ):
  9. Սոցիալական ապահովության հաշվով կենսաթոշակ ստացող հաճախորդը (անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը կամ խնամակալը) տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ Բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը: Ընդ որում Կենսաթոշակառուի կողմից հայտարարություն տալ է համարվում Բանկուն անձամբ տվյալ հաշվով որևէ գործարքի կատարումը կամ քարտի սպասարկման (ներառյալ վերաթողարկում) հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրումը:
  10. Հաճախորդն իրավունք ունի հաղորդակցվել Բանկի հետ իր կողմից նախընտրած եղանակով՝ էլեկտրոնային եղանակով, փոստային կապի միջոցով կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
  11. Սոցիալական ապահովության հաշվի դիմաց տոկոսների վճարման կարգը՝
  12. Սոցիալական ապահովության հաշվի դիմաց տոկոսները վճարվում են ՀՀ դրամով:
  13. Սոցիալական ապահովության հաշվին առկա  գումարների վրա տոկոսները հաշվարկվում են գումարը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն վերադարձնելու կամ հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
  14. Սոցիալական ապահովության հաշվի տոկոսները յուրաքանչյուր ամիս կապիտալացվում են և հաշվեգրվում են հաշվի մնացորդին:
  15. Սոցիալական ապահովության հաշվի վրա հաշվեգրվող տարեկան տոկոuադրույքի փոփոխման վերաբերյալ Բանկը հաճախորդին տեղեկացնում է, վերջինիս կողմից ընտրված եղանակով` փոփոխման oրվանից առնվազն 15 (տասնհինգ) oրացուցային օր առաջ: Բանկի կողմից տեղեկատվությունը համարվում է Հաճախորդին տրամադրված այն վերջինիս փոստային/էլեկտրոնային հասցեով ուղարկելու կամ Բանկի տարածքում վերջինիս համար այն հասանելի դառնալու պահից:
  16. Եկամտահարկի մասին ՀՀ օրենքի համաձայն` Սոցիալական ապահովության հաշվին հաշվեգրված տոկոսները վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես ավանդատուի հարկային գործակալ, գանձում է եկամտահարկ տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:
  17. Սոցիալական ապահովության հաշվին կից տրամադրվող վճարային քարտերով գործառնությունների իրականացման հիմնական դրույթներ՝
  18. Սոցիալական ապահովության հաշվին կից  քարտը բացվում է պայմանագրի ստորագրումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  19. Քարտը ստանալուն պես Դուք պետք է ստորագրեք Քարտի դարձերեսին առկա ստորագրության համար նախատեսված դաշտում: ՔարտայինգործարքներիանդորագրերիՁերստորագրությունըպետքէհամապատասխանիՔարտիդարձերեսինառկաստորագրությանը:ՍտորագրությանանհամապատասխանությունըկարողէհիմքհանդիսանալՔարտիսպասարկումըմերժելուհամար: Քարտը Ձեզ տրամադրելու պահին Քարտի կարգավիճակը ոչ ակտիվ է: Քարտի կարգավիճակն ակտիվացվում է Ձեր կողմից Բանկի ցանկացած բանկոմատով  Քարտի ծածկագրի (PIN) կիրառմամբ առաջին իսկ հաջող գործարքի իրականացման միջոցով /այդ թվում նաև §Մնացորդի հարցում¦ գործարքի միջոցով/: Քարտի ակտիվացման համար կարող եք նաև զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոնի 8787 հեռախոսահամարով (արտասահմանից զանգելու դեպքում `+(3748000)8787):
  20. Քարտի հետ մեկտեղ, փակ ծրարով Ձեզ է տրամադրվում Քարտի ծածկագիրը (PIN), որը կիրառվում է Ձեր անձը նույնականացնելու համար բանկոմատներում և առևտրի սպասարկման կետերում գործարքներ կատարելիս: PIN-ծածկագիրըենթակաչէհրապարակմանկամտրամադրմաներրորդանձանց: Հարկավորէուշադիրլինելծածկագիրըմուտքագրելիս, քանիորայներեքանգամշարունակաբարսխալմուտքագրելուդեպքումՔարտնարգելափակվումէևարգելահանվումէմիայնՁերգրավորկամբանավորդիմումիհիմանվրա,որիդիմացգանձվումենԲանկիՍակագներովնախատեսվածվճարներ: Դուք կարող եք ցանկացած պահի փոխել Ձեր ծածկագիրը Բանկի ցանկացած բանկոմատի միջոցով:
  21. Ինտերնետ միջավայրում քարտի օգտագործման հնարավորության դեպքում քարտի օգտագործման անվտանգությունը բարձրացնելու նպատակով Բանկն օգտագործում է 3D-Secure/Secure Code ծառայությունը, որի համաձայն ինտերնետ միջավայրում` VBV/Secure code նշում ունեցող կայքերում, քարտով վճարում կատարելիս Դուք պետք է մուտքագրեք Ձեր կողմից քարտի տրամադրման դիմում-պայմանագրում նշված բջջային հեռախոսահամարին ստացած մեկանգամյա գաղտնաբառը:
  22. Քարտիօգտագործմանանվտանգություննապահովելունպատակովխորհուրդէտրվում.
  23. ) Քարտը պահպանեք ապահով վայրում, այնպես, որ այն հասանելի չդառնա այլ անձանց: Քարտը մի պահեք էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրների (բջջային հեռախոսների, հեռուստացույցների և այլ էլեկտրական տեխնիկայի) մոտ, ինչպես նաև այլ քարտերի հետ մեկտեղ:
  24. ) ծածկագիրը չտրամադրեք երրորդ անձանց` ներառյալ Բանկի աշխատակիցներին: Խնդրում ենք հիշել ծածկագիրը և չգրառել այն որևէ տեղ, առավել ևս` Քարտի դարձերեսին: Քարտի և ծածկագրի համատեղ պահպանումը խորհուրդ չի տրվում:
  25. )չպատասխանեք էլեկտրոնային կամ փոստային նամակների, ինչպես նաև այլ հաղորդագրությունների, որոնք պահանջում են հայտնել Ձեր ծածկագիրը, Քարտի համարը կամ Քարտի հակառակ երեսին առկա եռանիշ թվերը (CVV2 կոդը):
  26. ) եթե ինտերնետի միջոցով գործարք կատարելիս պահանջվում է ծածկագրի մուտքագրում, անհապաղ հրաժարվե՛ք գործարքից: Ծածկագիրն անհրաժեշտ է միայն բանկոմատներում և կանխիկացման համար նախատեսված POS-տերմինալներում գործարքներ կատարելիս, ինչպես նաև, առևտրային կետերում ապրանքի/ծառայության դիմաց վճարելիս: Ինտերնետով գործարքներ կատարելիս օգտվեք միայն վստահելի կայքերից:
  27. ) բանկոմատներով գործարքներ իրականացնելիս նախընտրեք ՎՏԲ-Հայաստան Բանկ-ի բանկոմատները: Հետևեք, որ ծածկագիրը մուտքագրելիս այն տեսանելի չլինի այլ անձանց: Անհապաղ դիմեք Բանկ, եթե հիմքեր կան ենթադրելու, որ Ձեր ծածկագիրը հայտնի է դարձել այլ անձանց:
  28. ) հետևեք, որ POS-տերմինալներով անկանխիկ գործարքներ կատարելիս վճարումն իրականացվի Ձեր ներկայությամբ և Քարտը դուրս չբերվի Ձեր տեսադաշտից: Նախքան վճարման անդորրագիրը ստորագրելը` ստուգեք դրա վրա նշված վճարման ենթակա գումարի ճշտությունը:
  29. ) օգտվեք Քարտով կատարվող գործարքների վերաբերյալ SMS ծանուցումներ ստանալու Մեր  SMS banking ծառայությունից: Այն հնարավորություն է տալիս անմիջապես տեղեկանալ Քարտով կատարված գործարքների վերաբերյալ և ժամանակին միջոցներ ձեռնարկել անճշտություններն ուղղելու և Քարտի ապօրինի օգտագործումը կանխելու ուղղությամբ:
    1. Ձեր Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Բանկը, հաշվի առնելով Ձեր բանկային պատմությունը, իրավունք ունի առանց Ձեր լրացուցիչ կարգադրության վերաթողարկել Ձեր Քարտը, թողարկելով նոր քարտ` PIN-ծածկագրի պահպանմամբ: Սույն կետի ուժով Քարտի վերաթողարկմամբ Ձեր Պայմանագիրը կհամարվի երկարաձգված` Բանկում Քարտի վերաթողարկման պահին գործող սակագներում նշված ժամկետի չափով: Այն դեպքում, եթե Քարտը, որի գործողության ժամկետը ավարտվում է տվյալ ամսվա վերջում, չի համապատասխանում Բանկի կողմից սահմանված Քարտի վերաթողարկման համար անհրաժեշտ պայմանին/ներին, Բանկն իրավունք ունի Քարտի ժամկետի ավարտման ամսվան նախորդող ամսվա 15-ին ուղարկել SMS – հիշեցում Ձեր կողմից Բանկին հայտնած բջջային հեռախոսահամարին, որի համաձայն Քարտի վերաթողարկման նպատակով Դուք պետք է համալրեք Ձեր քարտային հաշիվը (նվազագույն մնացորդի չափը նշվում է SMS հաղորդագրության մեջ), հակառակ դեպքում` Ձեր Քարտը չի վերաթողարկվի: Բանկը չի կրում պատասխանատվություն Ձեր կողմից  սխալ նշված հեռախոսահամարի կամ վերջինիս բացակայության համար: Դուք կարող եք հրաժարվել Քարտի վերաթողարկումից` Քարտի գործողության ժամկետի ավարտից առնվազն 40 (քառասուն) աշխատանքային օր առաջ` Մեզ գրավոր ծանուցելով, այլապես Բանկը կարող է կիրառել վերաթողարկված քարտի դիմաց Սակագներով սահմանված լրացուցիչ վճարներ:
    2. Քարտի ժամկետի ավարտից հետո ավտոմատ վերաթողարկում չի իրականացվում, եթե Հաճախորդի Բանկ ներկայանալու ամսաթիվը ակտիվ չէ (հաճախորդը վերջին 1 տարում չի ներկայացել Բանկ) կամ ներկայանալու ամսաթիվը ակտիվ է, սակայն վերջին 3 ամսում կենսաթոշակի փոխանցում տեղի չի ունեցել:
    3. Քարտի կորստի կամ հափշտակության մասին Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Մեզ հետևյալ եղանակներով.
  30. զանգահարելով Բանկի + 37410 560 708 կամ 87-87 շուրջօրյա հեռախոսահամարին և հայտնելով Ձեր Պայմանագրի մեջ նշված թվային ծածկագիրը: Բանկը կարող է պահանջել Ձեր բանավոր կարգադրության գրավոր հաստատում, նախքան Քարտն արգելափակելը: Բանավոր դիմումի ստացումից և Ձեր ինքնությունը ճշտելուց հետո Քարտն արգելափակվում է Ձեր կողմից նշված և Սակագներով սահմանված տարբերակով:
  31. Բանկի ցանկացած մասնաճյուղ ներկայանալուց և Ձեր անձը հաստատելուց հետո, Ձեր Քարտն արգելափակվում է առավելագույնը  30 րոպեի ընթացքում:
    1. Արգելափակումից հետո Ձեր Քարտը հայտնաբերելու դեպքում` Դուք պետք է տեղեկացնեք Մեզ այդ մասին: Քարտի գործողությունը կարող է վերականգնվել Բանկի կողմից արգելափակումից հանելու համար Սակագներով սահմանված վճարները գանձելուց հետո (առկայության դեպքում):
    2. Բանկը առնվազն օրենքով նախատեսված պարբերականությամբ, Բանկի հետ հաղորդակցման Ձեր կողմից ընտրված տարբերակով, կտրամադրի Քարտային հաշվի քաղվածք, որը կարտացոլի հաշվետու ժամանաշրջանի ընթացքում Ձեր Սոցիալական ապահովության հաշվով կատարված բոլոր գործարքները: Բանկը կարող է չտրամադրել քաղվածք, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Ձեր հաշվով որևէ շարժ չի կատարվել: Խնդրում ենք համեմատել գործարքները հավաստող պահպանված վճարային անդորագրերի տվյալները քաղվածքում արտացոլված գործարքների մանրամասների հետ: Անհամապատասխանությունների առկայության դեպքում` Դուք պարտավոր եք քաղվածքում նշված ժամկետի ընթացքում գրավոր տեղեկացնել Բանկին այդ մասին` ներկայացնելով գործարքի բողոքարկման դիմում` ըստ Բանկի սահմանած ձևի: 
    3. Վճարահաշվարկային համակարգերով կատարված չվավերացված գործարքների մասով, քաղվածքը ստանալու պահից առնվազն 15 օրացուցային օրվա ընթացքում (պահանջը ներկայացնելու անհնարինությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում քաղվածքը ստանալու պահից 55 (հիսունհինգ) օրվա ընթացքում) Հաճախորդը հնարավորություն ունի անհամապատասխանությունների մասին դիմում-պահանջ ներկայացնել Բանկին սահմանած ձևին համապատասխան:  Նշված ժամկետներում գրավոր դիմում-պահանջ չներկայացնելու դեպքում Բանկն իրավունք ունի մերժել ներկայացված խնդրանքը` հիմք ընդունելով վճարահաշվարկային համակարգերի կանոնները, ԿԲ համապատասխան նորմատիվ ակտերը: Սույն կետը որևէ կերպ չի սահմանափակում Հաճախորդի իրավունքը վերջինիս կողմից քաղվածքի ճշտությունը վիճարկելու համար:
    4. Բանկը պարտավորվում է Ձեր կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ հայտարարության հիման վրա ձեզ տեղեկացնել թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում-պահանջ լրացնելու անհրաժեշտության մասին: Ձեր կողմից չվավերացված գործարքների վերաբերյալ դիմում-պահանջ ներկայացնելու դեպքում Բանկը պարտավորվում է ընդունել այն` ձեզ տրամադրելով դիմում-պահանջը ընդունելու մասին գրավոր հավաստում (թղթային կամ էլեկտրոնային եղանակով):
    5. Բանկն իրավունք ունի չլուծել Պայմանագիրը, եթե Ձեր հաշիվներին առկա գումարները բավարար չեն Բանկի հանդեպ Ձեր ստանձնած պարտավորությունների մարման համար, ընդ որում այդ պարագայում Ձեր քարտի նկատմամբ կարող են կիրառվել Սակագներով սահմանված վճարները:
    6. Մենք իրավունքունենքմիակողմանի, առանցՁեզծանուցելուլուծել ՊայմանագիրըևոչնչացնելՁերՔարտը, եթեԴուքչեքներկայացելայնստանալուհամարՔարտըվերցնելումասինՁեզտեղեկացնելուօրվանհաջորդող 180 օրերիընթացքում:
    7. Դուք իրավունք ունեք գրավոր դիմել Բանկին` պահանջելով լուծել Պայմանագիրը և դադարեցնել Քարտի հետագա սպասարկումը միաժամանակ մարելով Բանկի նկատմամբ Ձեր պարտավորությունները կամ ապահովելով նվազագույնը Բանկի նկատմամբ նշված քարտի գծով Ձեր ունեցած պարտավորությունների չափով  դրական մնացորդ: Ձեր կողմից լրացրած դիմումը (Բանկի կողմից սահմանված տիպային ձևին համապատասխան) ստանալու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Բանկը կդադարեցնի Ձեր Քարտի գործողությունը` մարելով Բանկի հանդեպ Ձեր պարտավորությունները Բանկում Ձեր հաշիվներին առկա գումարներից: Քարտի գործողությունը դադարեցնելուց Ձեր քարտային հաշիվը կփակվի, իսկ քարտային հաշվին առկա միջոցները կփոխանցվեն Ձեր բանկում առկա այլ հաշիվներին կամ  կտրամադրվեն Ձեզ` Ձեր նախընտրած եղանակով:
    8. Վճարային պլաստիկ քարտերի  տրամադրման և օգտագործման կանոններին և պայմաններին կարող եք ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ պաշտոնական կայքում www.vtb.am (ՙՔարտեր բաժնում):
  32. Սոցիալական ապահովության հաշվով  տրամադրվող  դեբետային քարտի հիմնական սակագներ՝

 

Ծառայությանանվանումը / սակագին (ՀՀդրամ)

MasterCard Standard Debit

VISA Classic Debit

1

Քարտի թողարկում

Անվճար

2

Հիմնական քարտի տարեկան սպասարկում

Անվճար

3

Չնվազող մնացորդ

0

4

Քարտային հաշվի դրական մնացորդին տարեկան հաշվեգրվող տոկոսադրույք

0,01%

5

Կանխիկ դրամական միջոցների տրամադրում`

 

5.1

"ՎՏԲ-ՀայաստանԲանկ" ՓԲԸբանկոմատներում

Անվճար

5.2

ՀՀ-ումայլբանկոմատներում

0.5%

5.3

"ՎՏԲ-ՀայաստանԲանկ" ՓԲԸկանխիկացման POS-տերմինալներում

Անվճար

5.4

ՎՏԲխմբիբանկոմատներում(միայնլրացուցիչքարտերով)  

Անվճար

5.5

ՀՀ  տարածքիցդուրսայլբանկերիբանկոմատներում (միայնլրացուցիչքարտերը, բացիՎՏԲխմբիբանկոմատներից)

1% նվազագույնը` 1,500 AMD

5.6

Այլբանկերի POS-տերմինալներում

1% նվազագույնը` 1,500 AMD

5.7

ՀաշվիցկանխիկացումԲանկիդրամարկղերում

Անվճար

6

Նոր քարտի թողարկում PIN ծածկագրի պահպանմամբ
(քարտի գործողության ժամկետի ավարտից հետո), Բանկի ավտոմատ վերաթողարկման պայմաններին քարտի համապատասխանության դեպքում

Անվճար

7

Քարտի վերաթողարկում (մաշված/տեխնիկական անսարքություն/PIN ծածկագրի կորուստ/քարտի կորուստ)

Անվճար

8

Նոր PIN կոդի տրամադրում (նոր քարտ չի վերաթողարկվում)

Անվճար

9

Քարտի գործողության ժամկետ (տարիներով)

5

10

"SMS-բանկինգ" ծառայության ակտիվացում

Անվճար

11

"SMS-բանկինգ" ծառայության ամսական միջնորդավճար (ներառյալ ԱԱՀ)

199 AMD

12

Սոցիալական ապահովության հաշվով քաղվածքների տրամադրում

Համաձայն ""ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց բանկային հաշիվների բացման և սպասրկման պայմանների և սակագների"

  1. Սոցիալական ապահովության հաշվի տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)`
  2. APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)՚հաշվի տարեկանտոկոսայինեկամտաբերությունը: APY ցույցէտալիս, թեորքանկկազմիհաշվի տարեկանեկամտաբերությունըհաճախորդիկողմիցհաշվի հետկապվածպարտադիրվճարներկատարելուևստացվածտոկոսագումարներըմայր գումարինավելացնելու (կապիտալացման) արդյունքում:

      Սոցիալական հաշվի տարեկանտոկոսայինեկամտաբերություն` տարեկան 0.01%:

        Տարեկան տոկոսային եկամտաբերության տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`

         (100 000 ՀՀ դրամ) * 0.01% =10 ՀՀ դրամ` 365 օրվա  համար:

  1. Տարեկան (անվանական) պարզ տոկոսադրույք տարեկան կտրվածքով սահմանված տոկոսադրույք, որի հիման վրա Բանկը հաշվարկում է հաճախորդին վճարման ենթակա տոկոսագումարները: Սոցիալական հաշվի տարեկան պարզ(անվանական) տոկոսադրույքի չափ` տարեկան 0.01%:

Տարեկան (անվանական) պարզ տոկոսադրույք վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`

(100 000 ՀՀ դրամ) * 0.01% =10 ՀՀ դրամ` 365 օրվա  համար:

  1. Վեճերի լուծման կարգը

Պայմանագրի  գործողության  ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով:

Հաճախորդն  հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Հայտարարություն: Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ  իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա:

Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական  միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված  հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):

Բանկը` §Փողերիլվացմանևահաբեկչությանֆինանսավորմանդեմպայքարիմասին¦ ՀՀօրենքովսահմանվածՀաճախորդիպատշաճուսումնասիրությաննպատակով, կարողէՀաճախորդից§Ճանաչիրքոհաճախորդին¦(Know your customer)սկզբունքիհիմանվրապահանջելլրացուցիչփաստաթղթերկամայլտեղեկություններ, ինչպեսնաևբանավորհաղորդակցմանընթացքումլրացուցիչհարցերտալՀաճախորդին (նմանպահանջիառկայությանդեպքում):

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Սոցիալական ապահովության հաշվիգումարըերաշխավորվածէԱվանդներիհատուցումըերաշխավորողհիմնադրամիկողմից` համաձայն  §Ֆիզիկական  անձանցավանդներիհատուցումըերաշխավորելումասին¦ ՀՀօրենքի:

Ավանդներիերաշխավորվողսահմանաչափերըհետևյալնեն`

Ավանդիարժույթայինկառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում   ունեք միայն արտարժույթային

ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Ավանդիերաշխավորմանառավելագույնչափը

10 միլիոն

ՀՀ դրամ

5 միլիոն 

ՀՀ դրամ

5 միլիոն  ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)

10 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում կամ զանգահարելով  միասնական տեղեկատվական կենտրոն` 87 87 հեռախոսահամարով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»:

Թարմացվել է առ՝ 07-08-2020թ., 16:42

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ