VTB-BANK

Պետական աջակցության հաշիվ

  • Տոկոսադրույք

    Տոկոսադրույք

    3%

    Տարեկան տոկոսային եկամտ.՝ 3%

  • Գործառույթներ

    Գործառույթներ

    նպաստի ստացում

  • Ժամկետ

    Ժամկետ

    մինչև երեխայի 18 տարին լրանալը


  • Պետական աջակցության հաշիվը բացվում է նորածին երեխայի (Հաշվետիրոջ) անունով՝ ընտանեկան դրամագլխի գումարների ստացման նպատակով
  • Հաշվի արժույթը՝ ՀՀ դրամ
  • Հաշվետերը կարող է անսահմանափակ տնօրնել հաշվում առկա միջոցները 18 տարեկանը լրանալուց հետո:
  • Մինչև Հաշվետիրոջ 18 տարին լրանալը Դուք կարող եք կատարել հաշվով հետևյալ գործառնությունները՝
    • համալրել հաշիվը,
    • կատարել միայն անկանխիկ փոխանցումներ՝ բացառապես օրենքով սահմանված ուղղություններով
    • ստանալ քաղվածքներ կամ այլ տեղեկանքներ հաշվից
  • Դուք իրավունք ունեք ցանկացած պահի փակել հաշիվը և փոխանցել հաշվում առկա դրամական միջոցները այլ բանկում բացված Պետական աջակցության հաշվի:

Պետական աջակցության հաշիվը բացվում է հետևյալ բնօրինակ փաստաթղթերի հիման վրա՝

  • ծնողի անձը հաստատող փաստաթուղթ
  • ծնողի Հանրային ծառայության համարանիշ/սոցիալական քարտ կամ Հանրային ծառայության համարանիշի/ Սոցիալական քարտի բացակայության մասին տեղեկանք
  • հաշվետիրոջ խնամակալը հանդիսանալու դեպքում` խնամակալությունը հավաստող փաստաթուղթ
  • հաշվետիրոջ ծննդյան վկայական/անձը հաստատող փաստաթուղթ
  • հախորդ երեխաների ծննդյան վկայական/անձը հաստատող փաստաթուղթ),
  • հաշվետիրոջ Հանրային ծառայության համարանիշ կամ Հանրային ծառայության համարանիշի բացակայության մասին տեղեկանք

Մինչև երեխայի 18 տարին լրանալը Դուք իրավունք ունեք տնօրինելու Հաշվում առկա միջոցները բացառապես հետևյալ ուղղություններով`

1. հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,

2. հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ ընտանիքի անդամի (ծնող, քույր, եղբայր) ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար,

3. գյուղատնտեսկան ոլորտում տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար,

4. հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի գնման համար,

5. առանց գումարային սահմանափակման հաշվից կանխիկացումներ իրականացնելու համար (հաշվի ամբողջ մնացորդի չափով):

  • Հաշվի բացում և սպասարկում՝ անվճար,
  • Հաշվի համալրում՝ անվճար,
  • Նվազագույն մնացորդ՝ նախատեսված չէ,
  • Տարեկան տոկոսադրույք՝ ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք +3%*,
  • Հաշվեգրված տոկոսագումարը տարեկան կապիտալացվում և գումարվում է Հաշվի մնացորդին
  • Եթե Հաշիվը փակվում է մինչև 365 օրը (ներառյալ), ապա կատարվում է տոկոսների վերահաշվարկ տարեկան 0.01% տոկոսադրույքով,
  • Եթե Հաշիվը փակվում է 365 օր հետո, ապա հաշվեգրված տոկոսագումարը պահպանվում է,
  • Հաշվի փակումը՝ անվճար:

 

1.    Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
 
2.    Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման պայմաններ և տեղեկատվական ամփոփագիր

Պետական աջակցության հաշվի սակագներ

Պետական աջակցության հաշվի բացման պայմաններ (գործել են մինչև 14․09․2020թ.-ը ներառյալ)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ.-ից)   

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» » ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

Թարմացվել է առ՝ 08-02-2024թ., 16:12

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ