VTB-BANK

Սոցիալական փաթեթի հաշիվ

  • Տոկոսադրույք

    Տոկոսադրույք

    0.01%

  • Գործառույթներ

    Գործառույթներ

    Սոցիալական հատկացումների համար

  • Ժամկետ

    Ժամկետ

    անժամկետ


  • Սոցհաշիվը բացվում է Պետական համակարգի աշխատակիցների համար սոցիալական հատկացումների ստացման նպատակով:
  • Հաշվի արժույթ՝ ՀՀ դրամ
  • Հաշվի միջոցների տնօրինում՝ սահմանափակ, միայն ՀՀ կառավարության կողմից սահմանված ուղղություններով
  • Դուք կարող եք փոխել Ձեր Սոցհաշիվը սպասարկող Բանկը միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը:
  • Սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում Դուք կարող եք Ձեր սոցհաշվից կատարել անկանխիկ եղանակով փոխանցումներ միայն ՀՀ Կառավարության կողմից ներկայացված համապատասխան ցանկում ներառված շահառուներին` սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող ծառայությունների դիմաց վճարման նպատակով:
  • Համաձայն ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ՙՍոցիալական փաթեթի հատկացման կարգի՚ Ձեր անունով բացված սոցհաշվից Ձեզ չի թույլատրվում կատարել գումարների կանխիկացում, բացառությամբ հետևյալ դեպքերի`
    • Եթե ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Դուք ստանում եք կենսաթոշակ ստանալու իրավունք և ներկայացնում եք Բանկ համապատասխան կենսաթոշակային գրքույկ: Ընդ որում, միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ Ձեր սոցհաշվին բացակայեն սոցփաթեթի հատկացումներ վերջին սոցհատկացումն ստանալու պահից առնվազն 3 ամսվա ընթացքում:
    • Եթե ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի հիման վրա որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում սոցհաշվին ընթացիկ տարվա հունավարի 1-ի դրությամբ առկա մնացորդը կանխիկացնելու նպատակով Դուք ներկայացնում եք դիմում նախորդ տարվա ընթացքում Ձեր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի վերաբերյալ հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու մասին (հարկային մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա որոշվում է կանխիկացման ենթակա գումարի չափը):
    • Ձեր մահվան դեպքում` ժառանգի կողմից համապատասխան փաստաթղթի ներկայացման պարագայում:
  • Հաշվի բացում և սպասարկում՝ անվճար,
  • Նվազագույն վճար՝ նախատեսված չէ,
  • Հաշվի համալրում՝ անվճար,
  • Սոցփաթեթի շրջանակում հաշվից միջոցների փոխանցում՝ անվճար
  • Փոխանցումների իրականացում համաձայն պարբերական վճարումների պայմանգրի՝ Անվճար
  • Տարեկան տոկոսադրույք՝ 0.01%
  • Ամենամսյա քաղվածքի տրամադրում՝ անվճար
  • Հաշվի բացման և Սոցփաթեթի շրջանակներում Բանկի հանդեպ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում՝ անվճար
  • Հաշվի փակումը՝ անվճար:

Հայտարարություն

  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

1.    Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
 
2.   
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

 

Սոցհաշվի բացման և վարման պայմաններ և սակագներ:

Ֆիզիկական անձանց Բանկային հաշիվների պայմաններ (գործել են մինչև 14․09․2020թ.-ը ներառյալ)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ.-ից)   

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» » ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

 

 

Թարմացվել է առ՝ 15-09-2023թ., 14:21

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ