VTB-BANK

Բանկային հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի ցանկ

¦ՎՏԲ-Հայաստան Բանկ§ ՓԲԸ-ում բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստատթղթերը`

1. Անձը հաստատող փաստաթուղթ1`

  • ՀՀ քաղաքացիների համար` անձնագիր (ինչպես նաև կենսաչափական անձնագիր2), նույնականացման քարտ, զինվորական գրքույկ (ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար):
  • Ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը  հաստատող վկայական:
  • Փախստականի համար` փախստականի նույնականացման քարտ կամ մինչև 01.07.2016թ.-ը տրամադրված և վավեր փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:
  • Օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված անձը հաստատող փաստաթուղթ կամ ՀՀ հատուկ կարգավիճակի անձնագիր կամ կացության վկայական: Միայն ՌԴ քաղաքացիների համար` ներքին անձնագիր, եթե  ՀՀ պետական սահմանը հատվել է այդ ներքին անձնագրով:

2. Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) չստանալու մասին տեղեկանք3` ՀՀ  քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների (ովքեր ներկայացրել են ՀՀ կացության քարտ) և փախստականների համար:

3. ՀՀ օրենսդրության և Բանկի պահանջների համաձայն ձևակերպված լիազորագիր, եթե Բանկ է դիմել Հաճախորդի լիազորված անձը:

 

 

 

 

1 Ներկայացվող փաստաթղթերում պարտադիր պետք է լինի նշում քաղաքացիություն ունենալու վերաբերյալ:

2 Անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք հաշվառման կամ բնակության հասցեի վերաբերյալ:

3 Պարտադիր չէ, եթե Հաճախորդի կողմից ներկայացված նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու՝ ՀՀ կացության քարտում և փախստականի ինքնությունը հաստատող փաստաթղթում Հանրային ծառայության համարանիշն առկա է,կամ եթե Հաճախորդը տալիս է ԷԿԵՆԳ համակարգից անձնական տվյալների ստացման համաձայնություն:

Թարմացվել է առ՝ 06-05-2024թ., 12:00

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ