VTB-BANK

Վարկերի գնում

Այն դեպքում, երբ հաճախորդը ունի լավ սպասարկվող վարկ/վարկային գիծ այլ ֆինանսական կազմակերպությունում, ՎՏԲ Հայաստան Բանկը առաջարկում է իր հաճախորդներին օգտվել նոր պրոդուկտից՝ Վարկի գնում: Այս պրոդուկտը հասանելի է հաճախորդի բոլոր նպատակային խմբերի համար:


Վարկերի գնում

Վարկի գնումը  հաճախորդին հնարավորություն է տալիս՝

  • Նվազեցնել վարկի/վարկերի տոկոսադրույքը,
  • Միավորել մի քանի վարկերի վճարումները՝ օպտիմալացնելով վարկերի ամենամսյա վճարումները, ինչպես նաև երկարացնել վարկի ժամկետ
  • Ստանալ լրացուցիչ վարկային սահմանաչափ.

Գնվում են այլ ֆինանսական կազմակերպություններում առկա հետևյալ վարկերը՝

  • Առանց գրավի սպառողական վարկեր
  • Վարկային գծեր
  • Ապառիկ վարկեր
  • Ավտովարկեր


Վարկի գնման պայմաններ՝

  • Վարկերը գնվում են առանց գրավի ապահովման վարկ Ունիվերսալի տեսքով:
  • Վարկերը ՎՏԲ Հայաստան Բանկում տրամադրվում են 60 ամիս ժամկետով:
  • Տոկոսադրույք՝ 12%-18.6% *:
  • Հայտի դիտարկման և վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարներ՝ նախատեսված չեն:
  • Ամենամսյա միջնորդավճար՝ սկսած վարկի գումարի 0.11% չափով:


Փաստացի տոկոսադրույք 14.5%-24%

* Ուշադրություն: Հաճախորդը Բանկին հանձնարարում է վարկի գումարն ամբողջությամբ անակցեպտ կարգով ուղղել իր՝ այլ ֆինանսական կազմակերպությունում առկա վարկային պարտավորության մարմանը:

Այն դեպքում, երբ Հաճախորդի՝ այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա վարկային պարտավորության չափը (ներառյալ հաշվեգրված տոկոսագումարները, տուժանքը և տուքանքները և այլ վճարները) գերազանցում է Բանկի հետ կնքված վարկային պայմանագրով տրամադրվող վարկի ընդհանուր գումարը, Հաճախորդը պարտավորվում է սեփական միջոցների հաշվին գերազանցող գումարի չափով ամբողջությամբ մարել այլ ֆինանսական կազմակերպության նկատմամբ առկա իր վարկային պարտավորությունը:

Ավելի մանրամասն` այստեղ

 

Թարմացվել է առ՝ 20-07-2022թ., 11:03

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ