Cash Back ծրագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակից է «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության» միջոցառմանը, որի համաձայն՝ հուլիսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի կենսաթոշակառուներն ու նպաստառուներն իրենց կենսաթոշակային քարտով անկանխիկ եղանակով կատարված վճարումներից կստանան 10%-ի չափով հետվճար (Cash back), բայց ոչ ավել, քան 5,000 ՀՀ դրամը:
Cash back ծրագրի հիմնական պայմաններն են՝
- Cash back –ը հաշվարկվում է 01.07.2022-31.06.2023թթ. (ներառյալ) ժամանակահատվածում կենսաթոշակային քարտերով կատարված անկանխիկ գործարքների համար:
- Անկանխիկ գործարք են համարվում՝
- կենսաթոշակային քարտերով ՀՀ տարածքում ՊՈՍ-տերմինալների միջոցով կատարված վճարումները (բացառությամբ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով կանոնակարգվող գործունեության տեսակներին և ոլորտներին ուղղվող վճարումները),
- ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում և Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգերի միջոցով կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները:
- Ամսական Cash back –ի չափը կազմում է կատարված անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ը, բայց ոչ ավելի քան 5,000 ՀՀ դրամը և վճարվում է կենսաթոշակային քարտին ամսական պարբերականությամբ՝ յուրաքանչյուր հաջորդ ամսվա մինչև 25-ը` նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների համար:
Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ:
Թարմացվել է առ՝ 22-03-2023թ., 17:34