VTB-BANK

Կուտակային հաշիվ

  • Տոկոսադրույք

    Տոկոսադրույք

    1.5% - 7%

    Տարեկան տոկոսային եկամտ.՝ 1.51%-7.23%:

  • Գործառույթներ

    Գործառույթներ

    Համալրումներ, ելքագրումներ, փոխանցումներ

  • Ժամկետ

    Ժամկետ

    Անժամկետ


  • Կուտակային հաշիվը բացվում է միջոցների կուտակման և տոկոսներ ստանալու նպատակով:
  • Կուտակային հաշիվն անժամկետ է, և Դուք ցանկացած պահի կարող եք զրոյացնել և փակել հաշիվը:
  • Հաշիվը փակելիս նախկինում վճարված տոկոսագումարները վերադարձման ենթակա չեն:
  • Անսահմանափակ մուտքագրումների և ելքագրումների հնարավորություններ:
  • Տոկոսների ամսական վճարում՝ կապիտալացմամբ և տոկոսագումարի օգտագործման հնարավորությամբ:
  • Աճող տոկոսադրույք՝ կախված հաշվին նվազագույն մնացորդից և գումարի պահպանման ժամկետից:
  • Հաշվի բացում՝ անվճար:
  • Հաշվի բացման նվազագույն գումար նախատեսված չէ:
  • Հաշիվը բացվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից:
  • Հաշվի արժույթ` ՀՀ դրամ
  • Հաշվի նվազագույն մնացորդ չի պահանջվում
  • Հաշվի բացումն անվճար է
  • Հաշվի ամսական սպասարկում՝ 
    • Անվճար՝ եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրվա դրությամբ դրամական միջոցների մնացորդը գերազանցում է 10.000 ՀՀ դրամը:
    • 390 ՀՀ դրամ՝ եթե տվյալ օրացուցային ամսվա առնվազն մեկ օրվա ընթացքում Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը նվազել է 10.000 ՀՀ դրամից:
  • Հաշվի փակումն անվճար է: 
  • Կուտակային հաշվի համար կիրառվում է տարեկան տոկոսադրույք՝ կախված հաշվի նվազագույն մնացորդի գումարից և հաշվին դրանց պահպանման ժամկետից:
  • Որքան երկար են դրամական միջոցները մնում հաշվին և որքան գումարը մեծ է, այնքան ավելի բարձր տոկոս է հաշվարկվում:
  • Յուրաքանչյուր ամսվա տոկոսները հաշվարկվում են վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) Կուտակային Հաշվին առկա դրամական միջոցների նվազագույն մնացորդի նկատմամբ և յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կապիտալացվում են Կուտակային Հաշվի փաստացի մնացորդին:

Ընթացիկ տոկոսադրույքներ`

Արժեք1 ամիս3 ամիս6 ամիս12 ամիս
100.000-ից մինչև 500.000 ՀՀ դրամ1.50%3.00%5.50%6.00%
500.001-ից մինչև 3.000.000 ՀՀ դրամ2.00%3.50%6.00%6.50%
3.000.001 ՀՀ դրամ և ավելի2.50%4.00%6.50%7.00%

Հայտարարություն

  • Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,
  • Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

1.    Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին (նման պահանջի առկայության դեպքում):
 
2.   
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

3. Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

 

Թարմացվել է առ՝ 31-01-2023թ., 16:58

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ