VTB-BANK

Ֆիզիկական անձանց Կուտակային հաշվի Տեղեկատվական ամփոփագիր

1.      Կուտակային հաշվի նկարագրություն, էական դրույթներ`

1.1.    Կուտակային հաշիվը (այսուհետ՝ ԿՀ) բացվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից պայմանագրի ստորագրման օրը:

1.2.    Հաճախորդը ԿՀ պայմանագիր կնքելու համար Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համար/չունենալու մասին տեղեկանք (Հաճախորդի ներկայացուցչի դեպքում՝ նաև պատշաճ վավերացված լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ):

1.3.    ԿՀ պայմանագիրը կնքվում է անժամկետ:

1.4.    ԿՀ բացվում է ՀՀ դրամով:

1.5.    ԿՀ բացման համար նվազագույն գումար սահմանված չէ:

1.6.    ԿՀ-ով կարող են իրականացվել հետևյալ գործառնությունները`

  • դրամական միջոցների մուտքեր և ելքեր,
  • ներբանկային և միջբանկային փոխանցումներ,
  • արտարժույթի անկանխիկ փոխարկման գործառնություններ,
  • այլ գործառնություններ` համաձայն բանկում գործող ԿՀ պայմանների և սակագների (ԿՀ-ն չի կարող օգտագործվել վարկայն կամ ավանդանդային միջոցների ստացման նպատակով):

1.7.    ԿՀ ամսական սպասարկումն անվճար է, բացառությամբ այն դեպքի, եթե տվյալ օրացուցային ամսվա առնվազն մեկ օրվա ընթացքում Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը նվազել է 10.000 ՀՀ դրամից: Տվյալ դեպքում Բանկը գանձում է ամսական սպասարկման միջնորդավճար` համաձայն 4-րդ կետով սահմանված սակագների:

1.8.    ԿՀ ամսական սպասարկման միջնորդավճարը (կիրառման դեպքում) գանձվում է ընթացիկ ամսվա վերջին աշխատանքային օրը: Գանձման պահին ԿՀ-ի կամ Հաճախորդի այլ հաշիվների վրա  բավարար դրամական միջոցների բացակայության դեպքում` տվյալ ամսվա սպասարկման վճարը գանձվում է ԿՀ կամ այլ հաշիվներին դրամական միջոցների մուտքագրման առաջին իսկ օրը:

1.9.    ԿՀ նկատմամբ կիրառվում են նաև Բանկում գործող «Բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանները» այնքանով, որքանով դրանք չեն հակասում ԿՀ բացման և սպասարկման պայմաններին:

1.10.  Բանկը երաշխավորում է Հաճախորդի կողմից կատարված գործառնությունների գաղտնիությունը՝ համաձայն «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի:

 

2.      Կուտակային հաշվի տոկոսների հաշվարկման և հաշվեգրման կարգը`

2.1.    Բանկը ԿՀ դրամական միջոցների մնացորդին հաշվարկում և վճարում է տոկոսներ հետևյալ կարգով՝

  • Յուրաքանչյուր ամսվա տոկոսները հաշվարկվում են վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) ԿՀ-ին առկա դրամական միջոցների նվազագույն մնացորդի նկատմամբ և յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կապիտալացվում են ԿՀ փաստացի մնացորդին:
  • Վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) որևէ օր ԿՀ մնացորդի զրոյական լինելու դեպքում, ընթացիկ ամսվա տոկոսները չեն հաշվեգրվում և չեն վճարվում:
  • Եթե ԿՀ պայմանագիրը լուծվում է, ապա ընթացիկ ամսվա համար դրամական միջոցների մնացորդի նկատմամբ կիրառվում և վճարվում է 0.01% տարեկան տոկոսադրույք:

2.2.    Ընթացիկ ամսվա տոկոսների հաշվարկում կիրառվում են հաշվեգրման ամսաթվի դրությամբ գործող տոկոսադրույքները:

2.3.    ԿՀ բացելիս տոկոսային ժամանակաշրջանի սկիզբ է համարվում ԿՀ բացման օրը, իսկ ավարտ է հանդիսանում ԿՀ բացման ամսվա վերջին օրացուցային օրը:

2.4.    Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել ԿՀ տարեկան տոկոսադրույքները: ԿՀ տարեկան տոկոuադրույքների փոփոխման վերաբերյալ Բանկը հաճախորդին տեղեկացնում է վերջինիս կողմից ընտրված տարբերակով` փոփոխման oրվանից առնվազն 15 օրացուցային oր առաջ: Բանկի կողմից տեղեկատվությունը համարվում է Հաճախորդին տրամադրված` այն վերջինիս փոստային/էլեկտրոնային հասցեով ուղարկելու կամ Բանկի տարածքում վերջինիս համար այն հասանելի դառնալու պահից:

2.5.    Բանկի կողմից տարեկան տոկոսադրույքի փոփոխման դեպքում նախկինում վճարված տոկոսները վերահաշվարկի ենթակա չեն:

 

2.6.    Տոկոսագումարի հաշվարկման բանաձև`

 

որտեղ`

 

G – ընթացիկ ամսում հաշվեգրված տոկոսագումար,

B – վերջին երեք ամիսների (ներառյալ ընթացիկ ամիսը) հաշվի նվազագույն գումար,

R– վերջին երեք ամիսների (ներառյալ ընթացիկ ամիսը) Հաշվին առկա նվազագույն մնացորդին համապատասխանող տարեկան տոկոսադրույք (համաձայն 2.7 աղյուսակի),

K –ընթացիկ ամսվա օրերի քանակ:

 

2.7.    Կուտակային հաշվի տարեկան (անվանական) տոկոսադրույքները`

Վերջին 3 ամսվա Հաշվի նավազագույն մնացորդ

1-2 ամիս

(ներառյալ)

3-5 ամիս

(ներառյալ)

6-11 ամիս

(ներառյալ)

12 ամիս

և ավել

մինչև 500.000 ՀՀ դրամ

1.50%

3.50%

7.50%

8.50%

500.001-ից  մինչև  3.000.000 ՀՀ դրամ

2.00%

4.00%

8.00%

9.00%

3.000.001 ՀՀ դրամ և ավել

2.50%

4.50%

8.50%

9.50%

 

2.8.    Ձեր Կուտակային հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:

Տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույքով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակ`

 

G – հաշվի բացման օրվանից 12-րդ ամսվա համար հաշվարկված տոկոսագումար,

B (3.500.000 ՀՀ դրամ) – վերջին երեք ամիսների (ներառյալ 12-րդ հաշվետու ամիսը) հաշվի նվազագույն գումար,

R (9.50%) – նվազագույն մնացորդին (B) համապատասխանող տարեկան տոկոսադրույք (համաձայն 2.7 աղյուսակի),

K (30 օրացուցային օր) – հաշվետու (12-րդ) ամսվա օրերի քանակ:

 

Կուտակային հաշվի բացման առաջին տարվա ընթացքում, պահելով Հաշվին նվազագույնը 3.500.000 ՀՀ դրամ գումար, Դուք կստանաք 231.528 ՀՀ դրամ տոկոսագումար մեկ տարվա համար (ներառյալ եկամտային հարկը):

 

2.9.    «APY-Էյ-Փի-Ուայ (այսուհետ` APY)»՝ տարեկան տոկոսային եկամտաբերությունը: APY ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք՝ Ձեր կողմից ԿՀ հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ ստացված տոկոսագումարները կապիտալացնելու արդյունքում: ԿՀ տարեկան տոկոսային եկամտաբերությունը կարող է հասնել մինչև 9.92%:

 

2.10.  «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` հաշվեգրված տոկոսները Հաճախորդին վճարելիս Բանկը հանդես է գալիս որպես հարկային գործակալ, գանձում է եկամտային հարկ` տոկոսագումարի (եկամտի) 10%-ի չափով և փոխանցում պետական բյուջե:

 

3.      Կուտակային հաշվի փակման դրույթներ`

3.1.    Հաճախորդը ցանկացած պահի կարող է փակել Կուտակային հաշիվը և ստանալ դրամական միջոցները: Հաշիվը փակելու դեպքում նախկինում վճարված տոկոսները Հաճախորդի կողմից վերադարձման ենթակա չեն:

3.2.    Բանկն իրավունք ունի փակել Հաճախորդի հաշիվը առանց նախնական ծանուցման, եթե Հաճախորդի հաշվին առկա դրամական  միջոցները 12 (տասներկու) հաջորդական ամիսների ընթացքում չեն բավականացնում հաշվի սպասարկման սակագներով սահմանված վճարները գանձելու համար կամ հաշվով չեն իրականացվել որևիցե գործարքներ (միջնորդավճարի գանձումը և տոկոսի կապիտալացումը համարվում են գործարք):

3.3.    Հաշվետիրոջ կողմից հաշվով գործառնություններ չկատարելու դեպքում հաշվի պահպանման ծախuերը` ելնելով գործարք չկատարելու վաղեմությունից Սակագներով սահմանված միջնորդավճարները կամ այլ ծառայության վճարները, առաջնահերթ  անվիճելի անակցեպտ կարգով գանձվում են Հաճախորդի ՀՀ դրամով հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` Հաճախորդի արտարժույթային այլ  հաշվից/ներից,  որի արդյունքում արտարժույթի` ՀՀ դրամի փոխարկումն իրականացվում է փոխարկման պահին ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ կողմից պաշտոնական կայքում:

 

4.       Տեղեկատվություն Կուտակային հաշվի սակագների վերաբերյալ`

Հաշվի նվազագույն մնացորդ

Առանց սահմանափակման

Հաշվի բացման/փակման միջնորդավճար

Անվճար

Հաշվի ամսական սպասարկման վճար

Եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը ≥10.000 ՀՀ դրամ

Անվճար

Եթե տվյալ օրացուցային ամսվա առնվազն մեկ օրվա ընթացքում Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը < 10.000 ՀՀ դրամից

390 ՀՀ դրամ1

Կանխիկով գործարքներ

Կանխիկ և անկանխիկ միջոցների մուտքագրում (ՀՀ դրամ)

Անվճար

Կանխիկ և անկանխիկ եղանակով մուտքագրված միջոցների կանխիկացում (ՀՀ դրամ)

Համաձայն Բանկում գործող «Բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանների և սակագների»

Հաշվից փոխանցումներ

 

Ներբանկային/միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում (ՀՀ դրամ)

Համաձայն Բանկում գործող «Բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանների և սակագների»

Ներբանկային/միջբանկային փոխանցումներ ՀՀ տարածքում ԻԲ և ՄԲ համակարգերով

Անվճար

Բանկային հաշվով քաղվածքի տրամադրում 1

ընթացիկ կամ նախորդ ամսվա համար

Անվճար

2-ից 12 ամիս վաղեմության

1,900

1 տարուց ավել վաղեմության

3,900

Տեղեկանքների տրամադրում Բանկի ստանդարտ տիպային ձևով2

հայերեն լեզվով

2,900

ռուսերեն և անգլերեն լեզուներով

3,900

Տեղեկանքների տրամադրում ոչ ստանդարտ ձևով 2

5,900

Կուտակային հաշվի սպասարկման այլ սակագներ

Համաձայն Բանկում գործող «Բանկային հաշվի բացման և սպասարկման պայմանների և սակագների»

  1 ՆերառյալԱԱՀ

  2 Յուրաքանչյուրձևիհամար

4.1.    Հաշվետիրոջ կողմից հաշվով գործառնություններ չկատարելու դեպքում հաշվի պահպանման ծախuերը` ելնելով գործարք չկատարելու վաղեմությունից Սակագներով սահմանված միջնորդավճարները կամ այլ ծառայության վճարները, առաջնահերթ  անվիճելի անակցեպտ կարգով գանձվում են Հաճախորդի ՀՀ դրամով հաշվից/ներից, վերջինիս/ներիս վրա միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում` Հաճախորդի արտարժույթային այլ հաշվից/ներից, որի արդյունքում արտարժույթի` ՀՀ դրամի փոխարկումն իրականացվում է փոխարկման պահին ՀՀ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով, որը հրապարակվում է ՀՀ ԿԲ կողմից պաշտոնական կայքում:

 

5.      Այլ լրացուցիչ պայմաններ`

5.1.    Կուտակային հաշվի գործողության ընթացքում Բանկը Հաճախորդին տրամադրում է անվճար «Ինտերներ Բանկ» և «Մոբայլ Բանկինգ» ծառայություն:

5.2.    Կուտակային հաշվին մուտքագրումներ կարող են կատարվել հետևյալ եղանակներով`

  • «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում,
  • «Հեռախոսային բանկ» ծառայության միջոցով,
  • «Ինտերնետ Բանկինգ» և «Մոբայլ Բանկինգ» ծառայության միջոցով,
  • Tell-Cell և Իզի Փեյ վճարային տերմինալների միջոցով,
  • Պարբերական վճարման հանձնարարականի միջոցով:
  •  

6.      Վեճերի լուծման կարգը

Պայմանագրի  գործողության  ընթացքում կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով:

Հաճախորդն  հնարավորություն ունի Բանկի և իր միջև բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Տեղեկացնում ենք, որ Բանկը կնքել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր այն պահանջներով, որոնց ընդհանուր չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի ընդհանուր գումարը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:

Հայտարարություն:  Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ  իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա:

Հայտարարություն: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի  հիման վրա: Ընդ որում, Հաճախորդն իր հաշվից դրամական  միջոցների բռնագանձման վերաբերյալ տեղեկացվում է տվյալ հաշվի քաղվածքի միջոցով` իր կողմից նախապես ընտրված  հաղորդակցման /քաղվածքի ստացման/ եղանակով և կարգով (քաղվածքի ծանուցման եղանակի բացակայության դեպքում` փոստով` բնակության կամ հաշվառման հասցեով):

 

7.      Կուտակային հաշվի գումարը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից`  համաձայն «Ֆիզիկական  անձանց ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:

 

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժույթային կառուցվածքը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժույթային ավանդ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

10 միլիոն ՀՀ դրամ

5միլիոն ՀՀ դրամ

5 միլիոն  ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժույթային ավանդը՝ հինգ միլիոն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով)

10 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

* Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժույթային ավանդները համարվում են մեկ ավանդ: Համատեղ ավանդը համարվում է առանձին ավանդ` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:

 

 

Ծառայության վերաբերյալ ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով  միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:

 

 

Թարմացվել է առ՝ 07-11-2019թ., 23:43

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին