Հիփոթեք 3% կանխավճարով
Վարկի առավելագույն գումար
200,000,000
ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք
անվ.՝ 11.1%- 13.7%
փաստ.` 12.5%-15%
Վարկի առավելագույն ժամկետ
30 տարի
Նախնական որոշման կայացման ժամկետ
մինչև 1.5 աշխատանքային օր
Վարկի ձևակերպման վայր | Ձեռքբերվող անշարժ գույքի գտնվելու բնակավայրի (մարզի) (կամ բնակավայրի մոտ գտնվող մասնաճյուղ) և/կամ հաճախորդի փաստացի հասցեով ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղի բացակայության դեպքում՝ մոտակա մասնաճյուղ հաճախորդի հայեցողությամբ: |
Ձեռք բերվող գույք | Գոյություն ունեցող եւ կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք |
Արժույթ | AMD |
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն | 97% |
Նվազագույն կանխավճար | 3% |
Վարկի առավելագույն գումար |
* Փոխարկման փոխարժեքի տատանումից կախված վարկի գումարի առավելագույն արժեքը ՀՀ դրամով ավտոմատ կերպով փոխվում է ՀՀ ԿԲ հաշվարկային փոխարժեքին համապատասխան, առանց Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահի հրամանի կամ Տնօրինության որոշման լրացուցիչ հաստատման: |
Վարկի նվազագույն գումար | 1,000,000 AMD |
Տարեկան անվանական տոկոսադրույք AMD * | 1. 11.1%-12.9% 2. կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռքբերելու դեպքում հնարավոր է նաև 11.9%-13.7% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 12.5%-15% |
Տոկոսագումարի հաշվարկման եւ վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով եւ ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ |
Անվանական տոկոսադրույքի փոփոխում | Վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաեւ կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների: |
Առավելագույն ժամկետ | 30 տարի - AMD |
Նվազագույն ժամկետ | 3 տարի - AMD |
Մարման եղանակ | Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձեւ մարում) |
Վարկի տրամադրման եղանակ | 1. Միանվագ, անկանխիկ: 2. Կառուցապատողից պատրաստի, սակայն դեռ չվերանորոգված բնակարանի ձեռք բերման դեպքում Հաճախորդի ցանկությամբ վարկը կարող է տրամադրվել 2 մասնաբաժիններով (անկանխիկ) այն դեպքում, եթե կառուղապատողից տեղեկանքում նշված են բնակարանի 2 արժեք՝ առանց վերանորոգման և վերանորոգումով: |
Վարկի վաղաժամկետ մարման արգելք | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են՝ - առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: - վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկը: Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները: |
Վարկի նախնական որոշման կայացման եւ հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | 1.5 աշխատանքային օր |
Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ | 20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո |
Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո |
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց եւ պետական լիազոր մարմիններում համապատասխան ձեւակերպումներ իրականացնելուց հետո |
Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար | Վարկի գումարի 0.06% |
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | 1,000 AMD |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 26,000 AMD |
Գրավից ազատում | 2 000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (ըստ հաճախորդի ցանկության) |
Համաձայն Բանկի սակագների |
Գրավի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության) | |
Սեփականության իրավունքի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության) | |
Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար | 10 000 - 25 000 ՀՀ դրամ |
Տրամադրված վարկերի ապահովածություն հանդիսացող գրավադրված գույքը (շարժական/անշարժ) վաճառելու համաձայնություն կամ արդեն իսկ այլ վարկային կազմակերպության/բանկի գրավով ծանրաբեռնված գույքի գրավադրմամբ նոր վարկի տրամադրման/ձևակերպման թուլտվություն | 50,000 ՀՀ դրամ |
Հաճախորդի պահանջով այլ ապահովածության միջոցով անշարժ գույքի փոխարինում, որը հանդիսանում է վարկային պարտավորության ապահովածություն | 30,000 ՀՀ դրամ |
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Հաճախորդի պահանջով ցանկացած գրավի մասնակի ազատում, որը հանդիսանում է պայմանագրի ապահովածություն | 20,000 ՀՀ դրամ |
Հաճախորդի պահանջով գրավատուի, վարկային պարտավորության մասով ապահովություն հանդիսացող անշարժ գույքի փոխարինում/ավելացում | 20, 000 ՀՀ դրամ |
Վարկառուի/համավարկառուի փոփոխություն, համավարկառուի բացառում | 30,000 ՀՀ դրամ |
Բանկային հաշիվների բացում/ վարում | Համաձայն Բանկի սակագների |
Վարկառուի կողմից պարտավորությունների | Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0,13%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար |
Գումարի կանխիկացում | Համաձայն հաշվի սպասարկման սակագների |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն |
Ապահովագրություն | Ապահովագրումը իրականացվում է մեկ տարի ժամկետով բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համարապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար: Ապահովագրության համար միջնորդավճար սահմանված չէ: |
Անձնական ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համար | Ապահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում է Վարկառուն/համավարկառուն եւ այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջեւ վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան / վարկի մնացորդի չափով |
*Հաճախորդի կողմից աշխատավարձ ստանալիս Բանկում գործում են լրացուցիչ արտոնություններ: Բանկից աշխատավարձ չստանալու դեպքում այդ արտոնությունը կարող է չեղյալ համարվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա այդ արտոնության չափով:
ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր
Կարգավիճակ | 1. ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե |
Համավարկառու | Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, կամ այլ ազգականներ, որոնք ապրում են Վարկառուի հետ միասին): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2: |
Տարիք | Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը |
Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
Աշխատանքային փորձ | 1. 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում 2. Ընդհանուր աշխատանքային ստաժ` առնվազն 1 /մեկ/ տարի |
- Վարկավորումը անհնար է, եթե վաճառողը և գնորդը հանդիսանում եմ մեկ ընտանիքի անդամներ:
- Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:
Գրավի առարկա | Ձեռք բերվող անշարժ գույք |
Գույքի գտնվելու վայրը | ՀՀ |
Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում | 1) «Վարկի տրամադրման եղանակ» կետի 1-ին ենթակետի դեպքում՝ մինչև 10մլն ՀՀ դրամ (ներառյալ) անշարժ գույքի համար Բանկն իրականացնում է անվճար: 10 մլն ՀՀ դրամից ավելի անշարժ գույքի դեպքում այն իրականացվում է Բանկի կողմից հավատարմագրված անկախ ընկերության կողմից։ 2) «Վարկի տրամադրման եղանակ» կետի 2-րդ ենթակետի դեպքում նախնական շուկայական արժեքը սահմանվում է համաձայն կառուցապատողի կողմից տեղեկանքի,իսկ 2-րդ մասնաբաժնի տրամադրման ժամանակ ՝ անկախ գնահատող ընկերության կողմից: |
Գրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով |
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`
- Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ
- Վարկի տարեկան տոկոսադրույք` 12.9%
- Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*12.9/100/365=3,534 ՀՀ դրամ
- Հերթական մարումից հետո վարկի մայր գումարի մնացորդ` 9,900,000 ՀՀ դրամ
- Հերթական մարումից հետո վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի` 9,900,000*12.9/100/365=3,499 ՀՀ դրամ
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
- Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
- Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
- ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
- Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
- Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:
Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ
Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ
«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»
Թարմացվել է առ՝ 11-06-2024թ., 11:16