VTB-BANK

Վարկի տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Վարկի տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի տրամադրման օրվանից օրական կտրվածքով և վարկի գումարի փաստացի օգտագործած օրերի և մնացորդի համար՝ տարին ընդունելով 365 օր:

Հաշվարկված տոկոսագումարների վճարումը կատարվում է յուրաքանչյուր վարկային պայմանագրով սահմանված ժամկետներում: Եթե պայմանագրով նախատեսված վճարման ամսաթիվը ոչ աշխատանքային օր է, ապա տոկոսների մարումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:

Տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

  • Վարկի սկզբնական գումար – 1,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք – 11.4%

Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 1,000,000*11.4/100/365=312.3 ՀՀ դրամ

Եթե վարկի գումարից մարվի 10,000 ՀՀ դրամով, ապա վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝

990,000*11.4/100/365=309.2 ՀՀ դրամ

Ի՞նչ է վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի բանաձև

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակներ

 

Ուշադրություն` 

Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Թարմացվել է առ՝ 26-06-2019թ., 11:13

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին