Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի բանաձև
Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կախված է վարկի պայմաններից` վարկի գումար, ժամկետ, վարկի մարմանն ուղղված վճարների գումար և մարումների քանակ:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
որտեղ՝
i – տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի վարկավորման ընդհանուր ծախսն է, արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, և որն իր մեջ պարունակում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում:
A – սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարն է:
n – սպառողի կողմից վարկի մարմանն ուղղված (վարկի մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ) վճարի (ներառյալ վարկի ստացման պահին կատարվող վճարի) հերթական համարն է: Ընդ որում, մեկ օրվա ընթացքում վարկի մայր գումարի, տոկոսագումարների և(կամ) այլ վճարումների կատարումը համարվում է մեկ վճարում:
N - վարկի մարմանն (վարկի մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ) ուղղված վերջին վճարի համարն է` ներառյալ նաև վարկի ստացման պահին կատարվող վճարը, որից հետո սպառողի կողմից վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները համարվում են մարված:
Kn - սպառողի կողմից վարկի ստացման պահին և(կամ) վարկի գործողության ընթացքում կատարված հերթական՝ n-րդ վճարի գումարն է (մայր գումար, տոկոսագումարներ և (կամ) այլ վճարումների գումարներ):
Dn – այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել վարկի ստացման օրից մինչև վարկի գումարի հերթական՝ n-րդ մարման օրը ներառյալ:
Թարմացվել է առ՝ 15-10-2019թ., 09:24