VTB-BANK

10 պատճառ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորումից օգտվելու համար

Պատճառ N1 – Վարկ ցանկացած նպատակի համար

Վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Բանկը վարում է հավասարակշռված և ճկուն վարկավորման քաղաքականություն` առաջարկելով հաճախորդներին բազմաբնույթ վարկեր: Բանկի մասնաճյուղերը, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում տրամադրում են` հիփոթեքային վարկեր, ավտովարկեր, անգրավ սպառողական վարկեր, վարկային գծեր, ուսանողական վարկեր և այլ վարկատեսակներ:

Պատճառ N2 – Վարկի սակագների ճկուն համակարգ

Յուրքանչյուր վարկատեսակի շրջանակներում Բանկի կողմից կիրառվում է հատուկ զեղչային համակարգ, որի շնորհիվ Ձեր վարկի տոկոսադրույքը կամ սպասարկման միջնորդավճարը նվազում է: Օրինակ՝ եթե հաճախորդը ստանում է աշխատավարձ Բանկի քարտով, ապա վերջինիս համար կսահմանվի վարկի տոկոսադրույք 2-4 տոկոսային կետով ցածր:

Պատճառ N3 – Ուրույն մոտեցում

Յուրքանչյուր վարկառուի համար վարկի գումար սահմանելիս Բանկի կողմից կիրառվում է հատուկ համակարգ, որը թույլ է տալիս սահմանել հստակ չափանիշ վարկի գումարի մեծության մասով: Օրինակ՝ եթե հաճախորդը ստանում է աշխատավարձ Բանկի քարտով, ապա վերջինիս հասանելի կլինի առաջարկ ստանալ առանց գրավի սպառողական վարկ մինչև իր զուտ եկամտի 12-ապատիկը:

Պատճառ N4 – Անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն պահանջ

Վարկային հայտերի դիտարկման փուլում հաճախորդներից պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Մեծամասամբ դեպքերում բավական է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և ՀԾՀ-ով (սոց.քարտով): Կախված վարկատեսակից՝ Բանկի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ մի քանի փաստաթուղթ:

Պատճառ N5 – Որոշման կայացման ժամկետներ

Վարկային հայտի մասով որոշումը կայացվում է սեղմ ժամկետներում: Օրինակ՝ առանց գրավի սպառողական վարկերի դեպքում՝ հաշված րոպեների ընթացքում հաճախորդը արդեն իսկ տեղեկացվում է իր վարկային հայտի դիտարկաման արդյունքների մասին՝ ստանալով SMS հաղորդակցություն: 

Պատճառ N6 – Հատուկ մոտեցում գրավի գնահատման գործընթացում

Բանկը չի պահանջում իր հաճախորդներից ներկայացնել անկախ գնահատող ընկերությունից գրավադրվող գույքի գնահատման ակտ՝ բոլոր գրավադրվող բնակարանները/տները* և ավտոմեքենաները անվճարգնահատում է հենց Բանկը:

* բացառություն են կազմում վերաֆինանսավորող կազմակերպությունների ֆոնդավորմամբ տրամադրվող հիփոթեքային վարկերը:  

Պատճառ N7 Հատուկ մոտեցում ապահովագրության գործընթացում

Բանկը չի պահանջում իր հաճախորդներից իրականացնել գույքի և կյանքի ապահովագրություն՝ հիփոթեքի և ավտովարկի դեպքում Բանկը անվճար իրականացնում է բոլոր գրավադրվող բնակարանների/տների և ավտոմեքենաների ապահովագրություն, ինչպես նաև վարկառուի/համավարկառուի անձնական ապահովագրություն:

Պատճառ  N8 Ամեն ինչ արված է հաճախորդի հարմարության համար

DSA ծրագրի շրջանակներում Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու «Բանկն աշխատավայրում» անվճար ծառայությունից: Առանց Բանկի մասնաճյուղ այցելելու հաճախորդները կստանան Բանկի բարձրակարգ մասնագետի կողմից անհատական խորհդատվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղում կընդունի իրենց վարկային հայտը:

Պատճառ N9 Բանկը գնահատում է իր հավատարիմ հաճախորդներին

Բանկին հավատարիմ հաճախորդների համար պարբերաբար իրականացվում են ակցիաներ և գործում են հատուկ առաջարկներ՝ օգտվելով Բանկի ծառայություններից հաճախորդները մասնակից են դառնում ակցիաների և ստանում են տարատեսակ նվերներ, իսկ հատուկ առաջարկների շրջանակներում հաճախորդներին ներկայացվում են նախահաստատված վարկերի առաջարկներ:

Պատճառ N10 Բանկի ծառայությունները միշտ հասանելի են

Հեռահար սպասարկման տարատեսակ ծառայությունների միջոցով` Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ ծառայություններ, վճարային տերմինալներ և այլն, հնարավոր է առանց Բանկ այցելելու մարել Ձեր վարկերը և իրականացնել այլ բանկային գործարքներ online 24/7 ռեժիմում:

 

Թարմացվել է առ՝ 25-06-2019թ., 18:46

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ