VTB-BANK

Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար Վարկառուի/ Համավարկառուի և Երաշխավորի սկզբնական փուլում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Վարկառու

Համավարկառու/ Երաշխավոր

 

Սկզբնական փուլում պահանջվող փաստաթղթեր

 

1.

Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ

2.

Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ*

ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ**, հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Եթե Վարկառուն ամուսնացած է, նաև կնոջ/ամուսնու փաստաթղթերը:

** Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա:

3.

Գրավադրվող գույքի վաճառողների/սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

4.

Եկամուտների մասին տեղեկանք հիմնական գործատուից և/կամ այլ եկամուտները հավաստող փաստաթղթեր*** կամ եկամուտները հաստատող փաստաթղթերի պատճեններ****:

5.

Անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեն, անհրաժեշտության դեպքում անշարժ գույքի ձեռքբերման հիմքը

 

Եթե հաճախորդի եկամուտները ձևավորվում են ձեռնարկատիրական գործունեությունից

 

6.

Անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեն, անհրաժեշտության դեպքում անշարժ գույքի ձեռքբերման հիմքը

6.1

Անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեն, անհրաժեշտության դեպքում անշարժ գույքի ձեռքբերման հիմքը

6.2

Պետական գրանցման վկայագիր

6.3

Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը /եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն/

6.4

Առկայության դեպքում` վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվություններ (գրառումներ)

6.5

Հաշվետու տարվա և դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի հարկային հաշվետվություններ (ՀՀ դրամով հիփոթեքի դեպքում` հարկային կնիքով վավերացված կամ հարկային ծառայության կողմից հաշվետվությունները ստանալու մասին ծանուցումների ներկայացմամբ)

6.6

Տնօրենի, հիմնադրի և այլ կապված անձանց անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտերի) պատճենները

6.7

Կանոնադրության պատճեն և ռեեստրից տեղեկանք կանոնադրությունում կատարված վերջին փոփոխության վերաբերյալ

6.8

Գործունեության վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր (առկայության դեպքում)

6.9

Կազմակերպության տնօրենի և փոխկապակցված անձանց ԱՔՌԱ վարկային պատմության հարցման համաձայնագիր

7.

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր

* Տվյալ վարկային պրոդուկտի պայմաններով և սակագներով նախատեսված մասնավոր դեպքերում ոչ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցում չունեցող ՀՀ քաղաքացու համար` կացության քարտ կամ ՀՀ Ոստիկանությունից գրանցման մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային պայմանագիր: Ուժային կառույցների աշխատակիցների դեպքում` հետևյալ փաստաթղթերից մեկը.

1) ՀՀ-ում զորամասի կողմից տրամադրված կոնկրետ հասցեում կամ զորամասի տարածքում բնակության իսկության վերաբերյալ տեղեկանք` բնակության ժամանակահատվածի նշումով, կամ

2) եկամուտների մասին տեղեկանք` ՀՀ-ում ծառայության սկզբի ամսաթվի նշումով, կամ

3) զինվորական գրքույկ զինվորական հաշվառման կանգնելու ամսաթվի նշումով և պայմանով, որ զինվորական մասը գտնվում է ՀՀ տարածքում:

*** Տեղեկանք չի պահանջվում Վարկառուից, եթե վերջինս ստանում է աշխատավարձ Բանկի միջոցով (բացառությամբ ՀՀ դրամով հիփոթեքի): Եկամուտները հավաստիացնող փաստաթղթեր չեն պահանջվում այն դեպքում, երբ անշարժ գույքը ձեռք է բերվում կառուցապատող ընկերությունից, որի հետ կնքված է ետգնման պայմանագիր (Buy Back):

**** Հաճախորդի կողմից եկամուտները հաստատող փաստաթղթի պատճենը տրամադրվում է միայն այն դեպքում, եթե վերջին օրացուցային ամսվա ընթացքում հաճախորդը ձևակերպել է այլ վարկ Բանկում, որի ժամանակ տրամադրվել է եկամուտների վերաբերյալ տեղեկանքի օրիգինալը, ընդ որում փաստաթղթի պատճենի վրա պարտադիր պետք է առկա լինի մասնաճյուղի աշխատակցի կողմից գրառում այն մասին, թե որ վարկային փաթեթում է գտնվում փաստաթղթի օրիգինալը (վարկային պայմանագրի համարի նշումով):

Թարմացվել է առ՝ 03-11-2019թ., 14:53

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին