VTB-BANK

Անշարժ գույքի գրավով վարկ

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    50,000,000 AMD

     
  • Sարեկան  տոկոսադրույք

    Sարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 13.6%-14.6%

    փաստ.` 17.7%-21.9%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    10 տարի

  • Վարկի որոշման ժամկետ

    Վարկի որոշման ժամկետ

    մինչև 2 աշխատանքային օր 

     

Անշարժ գույքի գրավով վարկ

Վարկի ձևակերպման վայր

Բանկի մասնաճյուղ

Նպատակային նշանակություն

Բանկի պահանջներին բավարարող ֆիզիկական անձանց սպառողական վարկ

Ապահովությունը

Բնակարաններ բազմաբնակարանային տներում, բնակելի տներ, գրասենյակային տարածքներ, գործող խանութներ, գործող ռեստորաններ/սրճարաններ, գործող հյուրանոցային համալիրներ

Արժույթ

AMD

Տարեկան անվանական տոկոսադրույք*

13.6%-14.6%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

17.7%-21.9%

Տոկոսադրույքի ֆիքսում

Տոկոսադրույքը ֆիքսվում է վարկի ամբողջ ժամկետի համար

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Վարկի ժամկետ

1-10 տարի

Մարման եղանակ

Անուիտետային վճարումներ

Վարկի առավելագույն գումար

50,000,000 AMD

Վարկի նվազագույն գումար

800,000 AMD

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ եղանակով

Վարկի վաղաժամկետ մարում

Սահմանափակումներ չկան

Վարկի որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

2 աշխատանքային օր

Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ

20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո

Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

30 օրացույցային օր` վարկի տրամադրման մասին դրական որոշման կայացման օրվանից

Վարկային հաշվի սպասարկման ամսական

0.16% վարկի գումարից

Միանվագ միջնորդավճար
վարկի դիտարկման համար

Նախատեսված չէ

Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար

1% վարկի գումարից

Գրավից ազատում (պարտադիր)

2 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (ըստ հաճախորդի ցանկության)

Համաձայն Բանկի սակագների

Գրավի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության)

Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար

15 000 ՀՀ դրամ

Ընթացիկ հաշիվների բացում/վարում

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժեր

Տույժ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսային գումարի նկատմամբ` 0.1% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

Վարկային միջոցների կանխիկացում

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն

* Բանկի կողմից սահմանված նվազագույն պահանջներին Հաճախորդի բավարարելու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործումէ 15.09.2020թ.-ից)

ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր

Կարգավիճակ

1. ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե
2. ԼՂՀ գրանցված քաղաքացիներ, ովքեր ստանում են եկամուտ ՀՀ-ում

Տարիք

Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը

Համավարկառու

Համավարկառուները պետք է լինեն Վարկառուի/Գրավատուի ազգականները (կին, ամուսին, մայր, հայր, չափահաս երեխաներ, եղբայր, քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու քույր/եղբայր, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, տատիկներ, պապիկներ): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2: Համավարկառուի նկատմամբ պահանջները՝ Վարկառուի նկատմամբ պահանջներին համանման:

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Աշխատանքայինփորձ

1. Մինչև 3 մլն (ներառյալ) ՀՀ դրամի գումարի դեպքում ստուգվում է միայն հաճախորդի աշխատելու փաստը:

2. 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում:

Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում:  

Գրավի առարկա

Ձեռք բերվող անշարժ գույք
(կառուցման ընթացքում գտնվող գույքի դեպքում կարող է պահանջվել նաև լրացուցիչ գրավ)

Գույքի գտնվելու վայրը

ՀՀ

Լրացուցիչ ապահովում (հաճախորդի ցանկությամբ)

Գոյություն ունեցող անշարժ գույք (տվյալ պրոդուկտի պահանջներին բավարարող)՝ համապատասխան LTV նշանակության պահպանմամբ:

Գրավատուի նկատմամբ պահանջներ

  1. Վարկառուն և Գրավատուն պետք է լինի միևնույն անձը կամ մոտ ազգականը (կին, ամուսին, մայր, հայր, չափահաս երեխաներ, եղբայր, քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու քույր/եղբայր, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, տատիկներ, պապիկներ), ընդ որում միայն մեկ Գրավատու/Սեփականատեր-ֆիզ․անձի առկայության դեպքում Գրավատուի տարիքը վարկի մարման պահին չպետք է գերազանցի 75 տարեկանը:
  2. Եթե Գրավատուն հանդիսանում է իրավաբանական անձ՝ հիմնադիրներից մեկը կամ համասեփականատերը պետք է համապատասխանի 1-ին կետում նշված ցանկին:
  3. Ստուգման պահին գործող ժամկետանց պարտավորությունների/դասակարգումների բացակայություն:

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

Իրականացվում է Բանկի կողմից անվճար:

Գույքի ապահովագրությունվարկի ամբողջ ժամկետի համար

Վարկի գումարի մնացորդի չափով

 

  • Կրկնակի դիմելու սահմանափակում՝ 30 օր վարկի մերժման մասին որոշման կայացման օրվանից սկսած (Բանկի բոլոր վարկային պրոդուկտների համար):
  • Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:

Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`

  • Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի տարեկան տոկոսադրույք` 11.4%
  • Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*11.4/100/365=3,123 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մայր գումարի մնացորդ` 9,900,000 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի` 9,900,000*11.4/100/365=3,092 ՀՀ դրամ

Հաճախորդի վարկային հայտը մերժվում էեթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ "ԱՔՌԱ" վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: 

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ “Վարկ Ունիվերսալ” անշարժ գույքի գրավով

Ապահովագրական կազմակերպություններ

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

 

Թարմացվել է առ՝ 27-04-2021թ., 19:20

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ