VTB-BANK

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապահովագրության ժամկետ - 1 տարի                                                                                                                                                   

Ապահովագրական ռիսկեր
•    հրդեհ
•    պայթյուն
•    ջրի ազդեցություն
•    մեխանիկական ազդեցություն
•    բնական աղետներ
•    երրորդ անձանց հակաօրինական գործողություններ և այլն

Ապահովագրական ծածկույթի մեջ մտնում են հետևյալ ռիսկերը`
•    հրդեհ,
•    պայթյուն,
•    ջրի ազդեցություն,
•    մեխանիկական ազդեցություն,
•    բնական աղետներ,
•    երրորդ անձանց հակաօրինական գործողություններ,
և այլն:
Անշարժ գույքի ապահովագրությունը չի ներառում Տնային գույքին պատճառված վնասը:

Ապահովագրական ծածկույթի չափը սահմանվում է վարկային պայմանագրով:

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է`
•    ապահովագրական պատահարի տեղի ունենալուց և հայտնի դառնալու պահից հետո անհապաղ զանգահարել Ապահովագրական ընկերություն և կատարել Ապահովագրողի կողմից տրված հրահանգները,
•    սահմանափակել գույքի վնասվածքի հետագա տարածումը,
•    կախված ապահովագրական պատահարի բնույթից` զանգահարել համապատասխան մարմիններին/ կառուցվածքային ստորաբաժանումներին (ՀՀ Ոստիկանություն, Հրշեջ ծառայություն, և այլն),
•    Ապահովագրողին ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելուց հետո ներկայացնել հատուցման մասին գրավոր դիմում-պահանջ,
•     վնասված անշարժ գույքը թողնել  անփոփոխ վիճակում` Ապահովագրողի կողմից զննություն անցկացնելու նպատակով:

Ապահովագրական պայմանագրի ռիսկերին, բացառություններին, ինչպես նաև հատուցման ընթակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով ստորև ներկայացված հակիրճ տեղեկատվական թերթիկները, ինչպես նաև Անշարժ գույքի ապահովագրական պրոդուկտի գծով Ապահովագրական ընկերությունների պայմանները ըստ ստորև նշված հղումների `

Անշարժ գույքի Ապահովագրության պայմաններ Ինգո Արմենիա 
Անշարժ գույքի Ապահովագրության պայմաններ Ռոսգոսստրախ Արմենիա 
Անշարժ գույքի Ապահովագրության պայմաններ Ռեսո 

Թարմացվել է առ՝ 17-12-2019թ., 05:33

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին