VTB-BANK

Ավտովարկավորման շահավետ պայմաններ Toyota Yerevan-ի հետ

  • Վարկի  առավելագույն  գումար

    Վարկի առավելագույն գումար

    28 000 000 AMD

  • Sարեկան տոկոսադրույք

    Sարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 13.4%-14.4%

    փաստ.` 14.8%-19.1%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

     5 տարի

  • Նախնական որոշման կայացման ժամկետ

    Նախնական որոշման կայացման ժամկետ

    մինչև 5 աշխատանքային ժամ


Ավտովարկավորման շահավետ պայմաններ Toyota Yerevan-ի հետ

Նպատակային նշանակություն

Վարկ ֆիզիկական անձանց՝ ''Toyota Yerevan'' ավտոսրահից ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով

Վաճառքի ուղի

''Toyota Yerevan'' ավտոսրահ և հաճախորդի փաստացի բնակության վայրին/աշխատանքին ամենամոտ մասնաճյուղը

Արժույթ

AMD

Տարեկան անվանական տոկոսադրույք *

13.4%-14.4%

Sարեկան փաստացի տոկոսադրույք

14.8%-19.1%

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Անվանական տոկոսադրույքի փոփոխում

ՈւշադրությունՈրպես տաքսի ավտոմեքենայի օգտագործման բացահայտման դեպքում Բանկն իրավունք ունի կամ պահանջել ամբողջական վաղաժամկետ մարում, կամ Հաճախորդի սեփական հաշվին պետք է իրականացվի ավտոմեքենայի ապահովագրում որպես տաքսի (բարձր սակագներով), կամ դրույքը կբարձացվի մինչև 24% (փաստացի):

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

96%

Նվազագույն կանխավճար

4%

Առավելագույն ժամկետ

5 տարի` ժամկետի ավարտին վարկի մնացորդի չափով 2 տարով վարկի երկարաձգման հնարավորության պայմանով (միայն մնացորդային վճարման դեպքում):

Նվազագույն ժամկետ

1 տարի

Մարման եղանակ

1. Հավասարաչափ ամսական (անուիտետային) վճարումներ

2. Մնացորդային վճարում. մայր գումարի 70%/60% մարվում է ամսական անուիտետային ժամանակացույցով մինչև ժամկետի վերջ, մայր գումարի համապատասխանաբար 30%/40% մնում է մարման համար ժամկետի վերջում:

Վարկի առավելագույն գումար

28,000,000

Վարկի նվազագույն գումար

1,000,000

Վարկի վաղաժամկետ մարում

Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:

Վարկառուն/ները իրավունք ունի/են՝

առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները:

վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկըՏվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվումընդ որում`

  • ենթակա են նվազեցման վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսներիմիջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը:
  • ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարմա կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքներըվարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համարինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարներընոտարական վավերացմանպետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքումդիմաց կատարված վճարներըհավելյալ՝ սույն վարկի հետ կապ չունեցողվարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները:

Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարվածսակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները:

Վարկի որոշման կայացման և հաճախորդին

տեղեկացման ժամկետ

5 (հինգ) աշխատանքային ժամ

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Համապատասխան պայմանագրերը կնքելուց հետո

Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի

սպասարկման համար

Այն դեպքում, եթե կանխավճարը < 45%, հաճախորդի ընտրությամբ հնարավոր է 2 տարբերակներից մեկը՝

1. հայտի ձևակերպման պահին գրավի–ավտոմեքենայի շուկայական արժեքի 0.125%,

2. 6,000 ՀՀ դրամ:

Այն դեպքում, եթե կանխավճարը ≥ 45%՝ 6,000 ՀՀ դրամ:

Հայտի դիտարկման միանվագ

միջնորդավճար

Չի նախատեսվում

Վարկի տրամադրման միանվագ

միջնորդավճար

15․000 ՀՀ դրամ

Գրավից ազատում (պարտադիր)

1 000 ՀՀ դրամ

Վարկառուի կողմից

պարտավորությունների չկատարման

դեպքում տույժեր

0.09% չափով տույժ ժամկետանց վարկի մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ` ամեն ժամկետանց օրվա համար

Հաճախորդի կյանքի ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համար

Չի իրականացվում

Բանկային հաշիվների բացում/վարում

Համաձայն Բանկի սակագների

Վարկային միջոցների կանխիկացում

Համաձայն հաշվի սպասարկման սակագների

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների համաձայն

Այլ պայմաններ

Համաձայն Բանկում գործող առաջնային շուկայից ավտովարկավորման պայմանների և սակագների

* Հաճախորդի կողմից աշխատավարձ ստանալիս Բանկում գործում են լրացուցիչ արտոնություններ:

Բանկից աշխատավարձ չստանալու դեպքում այդ արտոնությունը կարող է չեղյալ համարվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա այդ արտոնության չափով:

 

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

Կարգավիճակ

1. ՀՀ ռեզիդենտ, ով ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե

2. ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում

Համավարկառու

Ֆիզիկական անձ, ով հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու եղբայր/քույր, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, տատիկներ, պապիկներ): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2:

Զրոյական համավարկառու

Ֆիզիկական անձ-վարկառուի ամուսին, ծնողներ, չափահաս երեխաներ, քույր/եղբայր:

Համավարկառու 0 պետք է բավարարի միայն վարկային պատմության նկատմամբ սահմանված պայմաններին:

Զրոյական համավարկառուի առկայության դեպքում ՏՄ ՃՈ-ում կարող է գրանցվել զրոյական համավարկառուի անունով:

Վարկային պատմությանը ներկայացվող
պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Աշխատանքային փորձ

1. Նվազագույնը 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում:
2. Այն դեպքում, երբ հաստատվում է միայն աշխատանքի փաստը` միայն մշտական աշխատանքային վայրի նկատմամբ պահանջ: Այն դեպքում, եթե հաճախորդը չի աշխատում, ապա նա պետք է ունենա երկրորդային եկամուտներ:

Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում:  

Տարիք

Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տաիքը:

Վճարունակության գնահատում`

Այն դեպքում, երբ հաճախորդը վճարում է 30% կանխավճար, ապա ստուգվում է միայն հաճախորդի աշխատանքի փաստի առկայությունը:

Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:

Ապահովություն

Ձեռք բերվող ավտոմեքենա

Անշարժ գույքի շուկայական արժեքի
գնահատում

Ավտոսրահի կողմից տրամադրված տեղեկանքում նշված ավտոմեքենայի արժեքի հիման վրա

Գույքի ապահովագրություն` ԿԱՍԿՈ

Իրականացնում է Բանկի կողմից 1 (մեկ) տարվա ժամկետով՝

1) վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարը գրավի շուկայական արժեքից սահմանելու դեպքում ապահովագրությունը իրականացնում է գրավի–ավտոմեքենայի շուկայական արժեքի գումարով: Յուրաքանչյուր հաջորդ տարի ապահովագրությունը երկարացվում է 1 (մեկ) տարով՝ ավտոմեքենայի նախորդ տարվա շուկայական արժեքի գումարով, հանած 10%:

2) վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարը ֆիքսված գումարի տեսքով սահմանելու դեպքում ապահովագրությունը իրականացնում է վարկի հիմնական գումարով: Յուրաքանչյուր հաջորդ տարի ապահովագրությունը երկարացվում է 1 (մեկ) տարով վարկի մնացորդի չափով: Ընդ որում  ավտոմեքենայի շուկայական արժեքը յուրաքանչյուր տարի նվազեցվում է 10-ով%:

Վերջին տարում ապահովագրությունն իրականացվում է մնացած ժամկետի համար: Ապահովագրությունը չի երկարաձգվում, եթե հաճախորդի օբյեկտիվ ռիսկը 5 է: Ապահովագրությունը գործում է ՀՀ, ԼՂՀ և Վրաստանի տարածքում:

 

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  3. Վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  4. Վճարունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Առաջնային շուկայից ավտովարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ

Ուշադրություն` վարկի տոկոաագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ :

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական

Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: 

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ

 «Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

 

Թարմացվել է առ՝ 08-02-2024թ., 14:32

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ