VTB-BANK

Վարկային քարտեր

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    մինչև զուտ եկամտի 6-ապատիկը

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 11%-19.5%

    փաստ.` 12%-24%.

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    2 տարի

  • Որոշման կայացման ժամկետ

    Որոշման կայացման ժամկետ

    հաշված րոպեների ընթացքում


Online հայտ

Վարկային քարտեր

Վարկային քարտի տեսակ

1. Վարկային քարտ արտոնյալ ժամանակահատվածով

2. Վարկային քարտ առանց արտոնյալ ժամանակահատվածի

Վարկի տրամադրման եղանակՏրամադրվում  է Հաճախորդի գործող վարկային քարտին

Սահմանաչափեր և նպատակային խմբեր

Խումբ 1` Բանկի աշխատավարձային նախագծերի /հավատարմագրված կազմակերպությունների/ աշխատակիցներ

Խումբ 2` Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ հաշիվներով 3 ամսից ոչ պակաս շրջանառվող աշխատավարձ,կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված)

Խումբ 3` Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաշիվներով չշրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված)

Նպատակային խմբերի սահմանաչափեր (վարկի առավելագույն գումար)

Խումբ 1` հարկումից հետո աշխատավարձի մինչև 6-պատիկի չափով

Խումբ 2` Բանկի հաշիվներով շրջանառվող ամսական եկամտի մինչև 4-պատիկի չափով

Խումբ 3` հարկումից հետո հաստատված ամսական եկամտի մինչև 3-պատիկի չափով (կախված վարկային պատմությունից)

Վարկի նվազագույն գումար

30,000 AMD/100 USD/100 EUR/4000 RUR

Վարկի ձևակերպման վայր

Բանկի մասնաճյուղ

Ապահովություն

Աշխատավարձի/եկամտի և հաճախորդի հաշվին դրամական մուտքերի ստացման իրավունք

Երկարաձգում

Մոնիթորինգի դրական վարկային պատմության պարագայում(ուշացումների բացակայություն և այլն) երկարաձգումը կատարվում է ավտոմատ, այլ դեպքերում` հայտի հիման վրա: Վերլուծության արդյունքում հնարավոր է նաև վարկային գծի վերաձևակերպում վճարման հավասարաչափ ժամանակացույցով վարկի տեսքով:

Վարկի առավելագույն ժամկետ

24 ամիս (ինչպես նոր վարկային գծերի, այնպես էլ գործող վարկային գծերի երկարաձգումների դեպքում)

Վարկի նվազագույն ժամկետ

6 ամիս

Վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

30 օրացույցային օր` վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման կայացման օրվանից

Վարկի տրամադրման ժամկետ

Հաստատումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում

Արժույթը և տարեկան տոկոսադրույքը դեբետային (բացասական) մնացորդի վրա (Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր)*****

AMD 11-19.5%

USD 11-18.5%

RUR 10-17.5%

EUR 10-17.5%

Դժբախտ դեպքերից կամավոր ապահովագրության դեպքում տոկոսադրույքից զեղչ` տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1%:

Հաճախորդի ընտրությամբ կարող է սահմանվել վարկային գծի ամբողջ ժամկետի համար արտոնյալ ժամկետ տոկոսադրույքի մասով և տվյալ դեպքում սահմանվում է անտոկոս ժամանակահատված` տարեկան տոկոսադրույք` 0% (այսուհետ` Սուպեր Քարտ):

Վարկային գծերի երկարաձգման դեպքում տարեկան տոկոսադրույք

-Վարկային գծի միայն երկարաձգման դեպքում` երկարաձգվող վարկային գծի գործող տոկոսադրույքին հավասար:
-Վարկային գծի սահմանաչափի ավելացման դեպքում (վարկային գծի երկարաձգման հետ մեկտեղ կամ առանց) վարկային գծի տոկսադրույքը սահմանվում է “Արժույթ և տարեկան տոկոսադրույք” կետի համաձայն:

Վճարման հավասարաչափ ժամանակացույցով վարկի վերաձևակերպման դեպքում նոր վարկի պայմանները (տոկոսադրույք, միջնորդավճար) սահմանվում են գործող վարկային գծի պայմաններին համապատասխան:
Վարկի ամսական սպասարկման միջնորդավճարը հաշվարկվում է հետևյալ միջնորդավճարների հանրագումարի տեսքով` քարտի ամսական սպասարկման, վարկի ամսական սպասարկման և քարտի/վարկի տարեկան սպասարկման միջնորդավճարը բաժանած 12-ի:

Տարեկան փաստացի տոկոսոադրույք

12%-24%

Հայտի դիտարկման միջնորդավճար

Նախատեսված չէ

Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար**

Վարկի գումարի 2.9%, բայց ոչ ավել 50,000 AMD:
Միջնորդավճարը գանձվում է ինչպես նոր վարկային գծի տրամադրման, այնպես էլ վարկային գծի երկարաձգման և սահմանաչափի ավելացման* դեպքերում:
Սուպեր Քարտի դեպքում սահմանված չէ:

Արտոնյալ ժամանակահատված (քաղվածքի ձևավորման օրվանից), օրեր (արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի դեպքում)

Visa Classic/MasterCard Standard- 15

Visa Gold/MasterCard Gold- 20

Վճարման սահմանաչափը գերազանցելու դեպքում կիրառվում է տույժ գերազանցող գումարի նկատմամբ (տույժ սահմանաչափը գերազանցելու համար)

Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի դեպքում`

  • Visa Classic/MasterCard Standard-20% նվազ. 500 ՀՀ դրամ, առավ. 10 000 ՀՀ դրամ
  • Visa Gold/MasterCard Gold- 20% նվազ. 500 ՀՀ դրամ, առավ. 20 000 ՀՀ դրամ

 

Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտի դեպքում`

գերածախսի դեպքում դադարում է գործել պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը և վարկային գծի սահմանաչափը գերազանցող գերածախսի վրա հաշվեգրվում է տոկոսադրույք 36.5% դրույքով

Հիմնական պարտքի չափը նվազագույն մնացորդի հաշվարկի համար

10%

Վարկային սահմանաչափի մարման մաս (հաճախորդի ընտրությամբ)

Քարտային հաշվին մուտքագրված յուրաքանչյուր գումարի 20% չափով

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի գումարի օգտագործված մասի նկատմամբ օգտագործման օրվանից օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:

Տուգանքներ

Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի դեպքում`

մինչև արտոնյալ ժամանակահատվածի վերջին օրը ներառյալ վարկի օգտագործված մասի 10 %-ի չմարման դեպքում գանձվում է տուգանք`

  • Visa Classic/MasterCard Standard- 5000 ՀՀ դրամ
  • Visa Gold/MasterCard Gold-10000 ՀՀ դրամ

Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտի դեպքում`

մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ենթակա է մարման (վճարման) նախորդող երկրորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ վարկային սահմանաչափի օգտագործված մասի 10%-ը ներառյալ տվյալ պահին հաշվեգրված տոկոսագումարը, հակառակ դեպքում գանձվում է տուգանք` 5000 ՀՀ դրամ: Տուգանքը կիրառվում է միայն այն վարկային գծերին, որոնց դասը բարձր չէ ստանդարտից:

Ժամկետանցում ***/ տույժեր

Վարկային գծի ժամկետանցման դեպքում, ինչպես նաև վարկի մարման վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրը դադարում է գործել պայմանագրում նշված տոկոսադրույքը և օգտագործված վարկային գծի և հաշվեգրված տոկոսագումարների նկատմամբ մինչև փաստացի մարումը կիրառվում է տույժ օրեկան 0.1 %-ի չափով:

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր)

Սահմանված չէ, բացառությամբ Սուպեր Քարտի դեպքում
- Սուպեր Քարտի դեպքում` 1%-1.6%

Վարկային հաշվի հավելյալ**** սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր)

Կախված վարկի գումարից`

- մինչև 300,000 ՀՀ դրամ/700 USD/700 EUR/30,000 RUR (ներառյալ) վարկի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.32%

- 300,000 ՀՀ դրամ/ 700 USD/700 EUR/30,000 RUR վարկի գումարի գերազանցման դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.22%

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն

* Սահմանաչափի ավելացման դեպքում միջնորդավճարը գանձվում է վարկային սահմանաչափի ավելացված մասի վրա, սակայն սահմանաչափի ավելացման հետ միասին վարկային գծի երկարաձգում կատարելու դեպքում միջնորդավճարը գանձվում է ամբողջ վարկային սահմանաչափից (գործող գումարած ավելացվող):

** Նոր վարկային գծի տրամադրման դեպքում միջնորդավճարը գանձվում է քարտով առաջին գործարքի կատարումից հետո:

*** Ժամկետանց է համարվում հաճախորդի քարտային հաշվի վրա մուտքերի բացակայությունը 55 օրացույցային օրվա ընթացքում անընդմեջ կամ վարկային գծի օգտագործված գումարների (հաշվեգրված տոկոսների հետ միասին) չմարումը վարկային գծի սահմանաչափի ժամկետի ավարտից 15 օրվա ընթացքում:

**** Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները`

- Բանկում գործող և Վարկառուին հասանելի ծառայությունների շրջանակներում Վարկառուի ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման վերաբերյալ խորհրդատվություն:

- Ֆինանսական խորհրդատվություն (ներառյալ ԱՔՌԱ հարցում):

- Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի/մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում:

***** Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:

Պահանջներ վարկառուի/երաշխավորի վարկային պատմության նկատմամբ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

 Աշխատանքային ստաժ

Խումբ 3-ի և Կորպորատիվ ուղղվածության սեգմենտ ունեցող կազմակերպության աշխատակիցների (բացի Կորպորատիվ ուղղվածության սեգմենտի աշխատակիցներից, որոնք ունեն "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ-ի հաշիվներով շրջանառվող կայուն աշխատավարձ առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում) համար՝ անընդմեջ աշխատանքային ստաժ վերջին աշխատանքային վայրում 4 ամիսների ընթացքում:

Հաճախորդի նկատմամբ պահանջներ

1.ՀՀ ռեզիդենտ, որը ունի անձնագրում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե

2.Վարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 21, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը

3.ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում

Անհրաժեշտ փաստաթղթեր

Խումբ 1`

1.Անձը հաստատող փաստաթուղթ

2.Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) (ՀՀ քաղաքացու դեպքում), բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Խումբ 2, Խումբ 3`

1.Անձը հաստատող փաստաթուղթ

2.Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) (ՀՀ քաղաքացու դեպքում), բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

3.Եկամուտների մասին տեղեկանք կամ այլ եկամուտները հավաստիացնող փաստաթղթերի պատճեներ (բացառությամբ այն դեպքի, երբ ստանում են աշխատավարձ/եկամուտ Բանկում)

Վարկային գծի սահմանաչափի հաշվարկը և տոկոսագումարների մարումը կատարվում `է ՀՀ ԿԲ փոխարժեքով, վարկային գծի այլ գործարքները ` Բանկի փոխարժեքներով:

Բանկի ցանկացած պրոդուկտի գծով մերժում ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում հայտ ներկայացնելու դեպքում տեղի է ունենում մերժում:

Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի պայմաններ և սակագներ

Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտի պայմաններ և սակագներ

Քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ և պայմաններ

Վարկային հայտը մերժվում է, եթե`

  • կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն: 

Ուշադրություն` արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում` փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Զգուշացում՝ ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ֆինանսներ բոլորի համար www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական համակարգ

Թարմացվել է առ՝ 21-11-2019թ., 04:39

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին