VTB-BANK

Հիփոթեք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    27 750 000 AMD

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 3.5%-7.5%

    փաստ.` 6%-15%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    30 տարի

  • Նախնական որոշման կայացման ժամկետ

    Նախնական որոշման կայացման ժամկետ

    մինչև 1.5  աշխատանքային օր


Online հայտ

Հիփոթեք «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում

Նպատակային նշանակություն

1. Գոյություն ունեցող կամ կառուցապատման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում Երիտասարդ ընտանիքների ծրագրի շրջանակներում մշտական բնակության նպատակով
(առաջնային շուկա)

2. Գոյություն ունեցող (80% և ավել ավարտվածության աստիճան ունեցող) բնակելի անշարժ գույքի ձեռքբերում Երիտասարդ ընտանիքներին ծրագրի շրջանակներում մշտական բնակության նպատակով (երկրորդային շուկա)

Վարկի ձևակերպման վայր

Ձեռքբերվող անշարժ գույքի գտնվելու բնակավայրի (մարզի) (կամ բնակավայրի մոտ գտնվող մասնաճյուղ) և/կամ հաճախորդի փաստացի հասցեով ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղի բացակայության դեպքում՝ մոտակա մասնաճյուղ հաճախորդի հայեցողությամբ:

Արժույթ

AMD

Տարեկան անվանական տոկոսադրույք*

1. առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում` 7.5%,

2. երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում`8.3% (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից` ք.Երևանում գտնվող անշարժ գույքի համար,
4 %-ը սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից` ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի համար)

Տարեկան փաստացի տոկոսադրույք

6%-15%

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Վարկ/Գրավ առավելագուն հարաբերակցությունը

1. Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 80%

2. Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 70%

Նվազագույն կանխավճար

1. Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 20%

2. Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 30%

Անվանական տոկոսադրույքի փոփոխում

1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ Ազգային հիփոթեքային ընկերություն ՓԲԸ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով:
2.Ուշադրություն`վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորոն բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև կիրառել այլ միջոցներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների:

Առավելագույն ժամկետ

30 տարի

Նվազագույն ժամկետ

10 տարի

Մարման եղանակ

Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում)

Վարկի առավելագույն գումար

1. 27,750,000AMD

2. 22,500,000AMD

Վարկի նվազագույն գումար

1,000,000 AMD

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ

Վարկի վաղաժամկետ մարման արգելք

Պայմանագրային տարվա* ընթացքում ցանկացած պահին տվյալ պայմանագրային տարվա համար մարման ժամանակացույցով նախատեսված մարման ենթակա վարկի հիմնական գումարի չափով մարումների իրականացման դեպքում, որևէ տույժ/տուգանք չի կիրառվում: Իսկ վերոնշյալ գումարից ավել (գերազանցող) չափով կատարված մարումների դեպքում գործում է վարկի վաղաժամկետ մարման տուգանք հետևյալ կարգով՝

- 0.6% 1-ին տարվա համար

- 0.4% 2-րդ տարվա համար

- 0.2% 3-րդ տարվա համար

* պայմանագրային տարի է համարվում վարկային պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը:

Վարկառուն/ները իրավունք ունի/են՝

առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները:

վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկըՏվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում (բացառությամբ տուժանքի կիրառման վերոնշյալ դեպքերի), ընդ որում`

· ենթակա են նվազեցման վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսներիմիջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը:

· ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարմա կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքներըվարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համարինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարներընոտարական վավերացմանպետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքումդիմաց կատարված վճարներըհավելյալ՝ սույն վարկի հետ կապ չունեցողվարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները:

Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարվածսակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները:

Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

1.5 (մեկ ու կես) աշխատանքային օր

Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ

20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո

Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո

Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար

վարկի գումարի 0.06%

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար

1,000 AMD

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

26,000 AMD

Գրավից ազատում

2000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար(ըստ հաճախորդի ցանկության)

 

Համաձայն բանկի սակագների

Գրավի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության)

Սեփականության իրավունքի գրանցում (ըստ հաճախորդի ցանկության)

Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար

10 000 - 25 000 ՀՀ դրամ

Տրամադրված վարկերի ապահովածություն հանդիսացող գրավադրված գույքը (շարժական/անշարժ) վաճառելու համաձայնություն կամ արդեն իսկ այլ վարկային կազմակերպության/բանկի գրավով ծանրաբեռնված գույքի գրավադրմամբ նոր վարկի տրամադրման/ձևակերպման թուլտվություն

50,000 ՀՀ դրամ

Հաճախորդի պահանջով  այլ ապահովածության միջոցով անշարժ գույքի փոխարինում, որը հանդիսանում է վարկային պարտավորության ապահովածություն

30,000 ՀՀ դրամ

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Հաճախորդի պահանջով ցանկացած գրավի մասնակի ազատում, որը հանդիսանում է պայմանագրի ապահովածություն

20,000 ՀՀ դրամ

Հաճախորդի պահանջով գրավատուի, վարկային պարտավորության մասով ապահովություն հանդիսացող  անշարժ գույքի փոխարինում/ավելացում

20, 000 ՀՀ դրամ

Վարկառուի/համավարկառուի փոփոխություն, համավարկառուի բացառում

30,000 ՀՀ դրամ

Բանկային հաշիվների բացում /վարում

Համաձայն Բանկի սակագների

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում

Տույժ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսային գումարի նկատմամբ`  0,13% յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

Գումարի կանխիկացում

Համաձայն հաշվի սպասարկման սակագների

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն

ԱպահովագրությունԱպահովագրումը իրականացվում է մեկ տարի ժամկետով բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար:
Ապահովագրության համար միջնորդավճար սահմանված չէ:
Անձնական ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համարԱպահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում է Վարկառուն/համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջև վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան / վարկի մնացորդի չափով

*Հաճախորդի կողմից աշխատավարձ ստանալիս Բանկում գործում են լրացուցիչ արտոնություններ:

Բանկից աշխատավարձ չստանալու դեպքում այդ արտոնությունը կարող է չեղյալ համարվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա այդ արտոնության չափով:

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

Կարգավիճակ

1. ՀՀ քաղաքացի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ, ում երիտասարդ ընտանիքի երկրորդ անդամը, հանդիսանում է ՀՀ քաղաքացի

2. ամուսինները չպետք է ունենան սեփանկանության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք, բացառությամբ այն դեպքում, երբ տվյալ անշարժ գույքում բնակվող /գրանցված/ յուրաքանչյուր անձին բաժին է գալիս 18 մ2 –ուց փոքր տարածք

Համավարկառու

Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, եղբայր/ քույր, կնոջ/ամուսնու ծնողներ և եղբայր/քույր): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2:

Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն: Նաև վերլուծվում է Վարկառուի ամուսնու/կնոջ վարկային պատմությունը (անկախ այն հանգամանքից թե ամուսինը/կինը հանդիսանում է համավարկառու):

Աշխատանքային փորձ

1. 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում

2. Ընդհանուր աշխատանքային ստաժ` առնվազն 1 /մեկ/ տարի

Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում:  

Բնակարան երիտասարդներին ծրագրի շրջանակներում

1. Ամուսնական գրանցում ստացած ֆիզիկական անձիք, ընտանիք, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70 տարին, ինչպես նաև բավարարում են Բանկի նվազագույն պահանջներին:

2. Երիտասարդ միայնակ ծնող, որի տաիրքը չի գերազանցում 35 տարին (ներառյալ)

Տարիք

21 տարեկանից բարձր, սակայն մինչ վարկի մարման ժամկետը` մինչև թոշակային տարիքը

Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:

Գրավի առարկա

Ձեռք բերվող անշարժ գույք

Գույքի գտնվելու վայրը

ՀՀ

Լրացուցիչ ապահովություն

Առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում`

կանխավճարը կարող է սահմանվել ձեռքբերվող անշարժ գույքի արժեքի 7.5% չափով, եթե`

1. ձեռքբերվող անշարժ գույքի գրավից բացի կողմից ներկայացվում է նաև լրացուցիչ գրավ` գոյություն ունեցող անշարժ գույք, ընդ որում, վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը չի կարող գերազանցել 80%, որտեղ գրավի արժեքը հաշվարկվում է երկու անշարժ գույքերի արժեքների հիման վրա:

2. բացի ձեռքբերվող անշարժ գույքի գրավից ներկայացվում է նաև երաշխավորություն իրավաբանական անձանց կողմից, որոնք հայտը ներկայացման պահին մտնում են ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի 1-ից 300 տեղը:

3. առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 20% և վարկառուի կողմից 7.5% և ավել տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով:

 

Կառուցվող անշարժ գույքի վարկավորման դեպքում՝ (բազմաբնակարան շենքերում) հնարավոր է վարկավորման երկու սխեմա.

1. վարկը ապահովված է միաժամանակ և կառուցվող անշարժ գույքով և գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 80%, միաժամանակ չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը, ինչպես նաև չպետք է գերազանցի գոյություն ունեցող անշարժ գույքի գնահատված արժեքի 92.5%-ը:

2. վարկը ապահովված է կառուցվող անշարժ գույքով կամ գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 80%, միաժամանակ, չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը:

 

Երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում`

կանխավճարը կարող է սահմանվել ձեռքբերվող անշարժ գույքի արժեքի 10% չափով եթե`

1. ձեռքբերվող անշարժ գույքի գրավից բացի Վարկառուի/համավարկառուի կողմից ներկայացվում է նաև լրացուցիչ գրավ` գոյություն ունեցող անշարժ գույք, ընդ որում, վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը չի կարող գերազանցել 70%, որտեղ գրավի արժեքը հաշվարկվում է երկու անշարժ գույքերի արժեքների հիման վրա: Ընդ որում լրացուցիչ գույքը պետք է սեփականության իրավունքով պատկանի վարկառուին/համավարկառուին (համավարկառուն կարող է լինել զրոյական):

2. բացի ձեռքբերվող անշարժ գույքի գրավից ներկայացվում է նաև երաշխավորություն իրավաբանական անձանց կողմից, որոնք հայտը ներկայացման պահին մտնում են ՀՀ խոշոր հարկատուների ցուցակի 1-ից 300 տեղը:

3. առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 30% և վարկառուի կողմից 10 և ավել տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով:

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

 

Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից հավատարմագրված անկախ գնահատողի կողմից:
Ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

1. առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում` ձեռքբերվող անշարժ գույքի գինը չպետք է գերազանցի 30մլն ՀՀ դրամ և, միաժամանակ, գնահատված շուկայական արժեքը չպետք է գերազանցի 31մլն ՀՀ դրամ:

2. երկրորդային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում` ձեռք բերվող գույքի առուվաճառքի գինը չպետք է գերազանցի 25,000,000 AMD, և միաժամանակ գնահատված շուկայական արժեքը չպետք է գերազանցի 26,000,000 AMD:

Գույքի ապահովագրություն`վարկի ամբողջ ժամկետի համարԳրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով

Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Բանկում ունենա բանկային հաշիվ:

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:

Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`

  • Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի տարեկան տոկոսադրույք` 7.5%
  • Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*7.5/100/365=2,055 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մայր գումարի մնացորդ` 9,900,000 ՀՀ դրամ
  • Հերթական մարումից հետո վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի` 9,900,000*7.5/100/365=2,034 ՀՀ դրամ

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոաադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից եվ ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական

Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Կանխավճարի ապահովագրության տեղեկատվական թերթիկ անվամբ:

“Բնակարան երիտասարդներին" ծրագրի շրջանակներում գոյություն ունեցող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկավորման համար վարկառուի/ համավարկառուի և երաշխավորի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (ԱՀԸ ֆոնդով)

Օգտվելով տվյալ վարկատեսակից Դուք հնարավորություն եք ստանում վարկին զուգահեռ ձեռք բերել նաև վարկային քարտ (Companion Cards) առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու: Պայմանները` այստեղ

Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

Թարմացվել է առ՝ 08-02-2024թ., 14:14

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ