Վարկային քարտեր
Վարկի առավելագույն գումար
մինչև զուտ եկամտի 8-ապատիկը
Տարեկան տոկոսադրույք
անվ.՝ 11%-19.5%
փաստ.` 12%-24%.
Վարկի առավելագույն ժամկետ
5 տարի
Որոշման կայացման ժամկետ
1.5 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկային քարտի տեսակ | 1. Վարկային քարտ արտոնյալ ժամանակահատվածով 2. Վարկային քարտ առանց արտոնյալ ժամանակահատվածի |
Վարկի տրամադրման եղանակ | Տրամադրվում է Հաճախորդի գործող վարկային քարտին |
Նպատակային խմբեր | Խումբ 1` Բանկի աշխատավարձային նախագծերի /հավատարմագրված կազմակերպությունների/ աշխատակիցներ Խումբ 2` Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաշիվներով 3 ամսից ոչ պակաս շրջանառվող աշխատավարձ,կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված) Խումբ 3` Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաշիվներով չշրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված) |
Նպատակային խմբերի սահմանաչափեր (վարկի առավելագույն գումար) | Խումբ 1` հարկումից հետո աշխատավարձի մինչև 8-պատիկի չափով Խումբ 2` Բանկի հաշիվներով շրջանառվող ամսական եկամտի մինչև 4-պատիկի չափով Խումբ 3` հարկումից հետո հաստատված ամսական եկամտի մինչև 3-պատիկի չափով (կախված վարկային պատմությունից) |
Վարկի նվազագույն գումար | 30,000 AMD |
Վարկի ձևակերպման վայր | Բանկի մասնաճյուղ |
Ապահովություն | Աշխատավարձի/եկամտի և հաճախորդի հաշվին դրամական մուտքերի ստացման իրավունք |
Երկարաձգում | Մոնիթորինգի դրական վարկային պատմության պարագայում(ուշացումների բացակայություն և այլն) երկարաձգումը կատարվում է ավտոմատ, այլ դեպքերում` հայտի հիման վրա: Վերլուծության արդյունքում հնարավոր է նաև վարկային գծի վերաձևակերպում վճարման հավասարաչափ ժամանակացույցով վարկի տեսքով: |
Վարկի առավելագույն ժամկետ | 60 ամիս (ինչպես նոր վարկային գծերի, այնպես էլ գործող վարկային գծերի երկարաձգումների դեպքում) |
Վարկի նվազագույն ժամկետ | 6 ամիս |
Վարկի որոշման կայացման | Մինչև 1.5(մեկուկես) աշխատանքային օր |
Վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 30 օրացույցային օր` վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման կայացման օրվանից |
Վարկի տրամադրման ժամկետ | Հաստատումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
Արժույթը և տարեկան տոկոսադրույքը դեբետային (բացասական) մնացորդի վրա (Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր)***** | AMD 11-19.5% |
Վարկային հաշվի հավելյալ**** սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքից զեղչ` տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1%: | |
Վարկային գծերի երկարաձգման դեպքում տարեկան տոկոսադրույք | -Վարկային գծի միայն երկարաձգման դեպքում` երկարաձգվող վարկային գծի գործող տոկոսադրույքին հավասար: -Վարկային գծի սահմանաչափի ավելացման դեպքում (վարկային գծի երկարաձգման հետ մեկտեղ կամ առանց) վարկային գծի տոկսադրույքը սահմանվում է “Արժույթ և տարեկան տոկոսադրույք” կետի համաձայն:
Վճարման հավասարաչափ ժամանակացույցով վարկի վերաձևակերպման դեպքում նոր վարկի պայմանները (տոկոսադրույք, միջնորդավճար) սահմանվում են գործող վարկային գծի պայմաններին համապատասխան: Վարկի ամսական սպասարկման միջնորդավճարը հաշվարկվում է հետևյալ միջնորդավճարների հանրագումարի տեսքով` քարտի ամսական սպասարկման, վարկի ամսական սպասարկման և քարտի/վարկի տարեկան սպասարկման միջնորդավճարը բաժանած 12-ի: |
Տարեկան փաստացի տոկոսոադրույք | 12%-24% |
Հայտի դիտարկման միջնորդավճար | Նախատեսված չէ |
Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար** | Վարկի գումարի 2.9%, բայց ոչ ավել 50,000 AMD: |
Արտոնյալ ժամանակահատված (քաղվածքի ձևավորման օրվանից), օրեր (արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի դեպքում) | Visa Classic/MasterCard Standard- 15 Visa Gold/MasterCard Gold- 20 |
Վճարման սահմանաչափը գերազանցելու դեպքում կիրառվում է տույժ գերազանցող գումարի նկատմամբ (տույժ սահմանաչափը գերազանցելու համար) | Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի դեպքում`
Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտի դեպքում` գերածախսի դեպքում դադարում է գործել պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը և վարկային գծի սահմանաչափը գերազանցող գերածախսի վրա հաշվեգրվում է տոկոսադրույք 36.5% դրույքով |
Հիմնական պարտքի չափը նվազագույն մնացորդի հաշվարկի համար | 10% |
Վարկային սահմանաչափի մարման մաս (հաճախորդի ընտրությամբ) | Քարտային հաշվին մուտքագրված յուրաքանչյուր գումարի 20% չափով |
Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի գումարի օգտագործված մասի նկատմամբ օգտագործման օրվանից օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: |
Տուգանքներ | Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի դեպքում` մինչև արտոնյալ ժամանակահատվածի վերջին օրը ներառյալ վարկի օգտագործված մասի 10 %-ի չմարման դեպքում գանձվում է տուգանք`
Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտի դեպքում` մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ենթակա է մարման (վճարման) նախորդող երկրորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ վարկային սահմանաչափի օգտագործված մասի 10%-ը ներառյալ տվյալ պահին հաշվեգրված տոկոսագումարը, հակառակ դեպքում գանձվում է տուգանք` 5000 ՀՀ դրամ: |
Վարկի վաղաժամկետ մարում | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են՝ - առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: - վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկը: Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները: |
Ժամկետանցում ***/ տույժեր | Վարկային գծի ժամկետանցման դեպքում, ինչպես նաև վարկի մարման վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրը դադարում է գործել պայմանագրում նշված տոկոսադրույքը և օգտագործված վարկային գծի և հաշվեգրված տոկոսագումարների նկատմամբ մինչև փաստացի մարումը կիրառվում է տույժ օրեկան 0.13 %-ի չափով: |
Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր) | Սահմանված չէ |
Վարկային հաշվի հավելյալ**** սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր) | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարին (պարտադիր) գումարվում է նաև`
|
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն |
* Սահմանաչափի ավելացման դեպքում միջնորդավճարը գանձվում է վարկային սահմանաչափի ավելացված մասի վրա, սակայն սահմանաչափի ավելացման հետ միասին վարկային գծի երկարաձգում կատարելու դեպքում միջնորդավճարը գանձվում է ամբողջ վարկային սահմանաչափից (գործող գումարած ավելացվող):
** Նոր վարկային գծի տրամադրման դեպքում միջնորդավճարը գանձվում է քարտով առաջին գործարքի կատարումից հետո:
*** Ժամկետանց է համարվում հաճախորդի քարտային հաշվի վրա մուտքերի բացակայությունը 55 օրացույցային օրվա ընթացքում անընդմեջ կամ վարկային գծի օգտագործված գումարների (հաշվեգրված տոկոսների հետ միասին) չմարումը վարկային գծի սահմանաչափի ժամկետի ավարտից 15 օրվա ընթացքում:
**** Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները`
-Հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված) տեղեկատվության տրամադրում:
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում:
***** Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:
ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր
Գործող պայմաններ՝ 15.04.2021-13.12.2021
Պահանջներ վարկառուի/երաշխավորի վարկային պատմության նկատմամբ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
Աշխատանքային ստաժ | Խումբ 3-ի և Կորպորատիվ ուղղվածության սեգմենտ ունեցող կազմակերպության աշխատակիցների (բացի Կորպորատիվ ուղղվածության սեգմենտի աշխատակիցներից, որոնք ունեն "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ-ի հաշիվներով շրջանառվող կայուն աշխատավարձ առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում) համար՝ անընդմեջ աշխատանքային ստաժ վերջին աշխատանքային վայրում 4 ամիսների ընթացքում: Ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում: |
Հաճախորդի նկատմամբ պահանջներ | 1.ՀՀ ռեզիդենտ, որը ունի անձնագրում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե 2.Վարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 21, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը 3.ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում |
Անհրաժեշտ փաստաթղթեր | Խումբ 1` 1.Անձը հաստատող փաստաթուղթ 2.Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) (ՀՀ քաղաքացու դեպքում), բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք Խումբ 2, Խումբ 3` 1.Անձը հաստատող փաստաթուղթ 2.Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) (ՀՀ քաղաքացու դեպքում), բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք 3.Եկամուտների մասին տեղեկանք կամ այլ եկամուտները հավաստիացնող փաստաթղթերի պատճեներ (բացառությամբ այն դեպքի, երբ ստանում են աշխատավարձ/եկամուտ Բանկում) |
Վարկային գծի սահմանաչափի հաշվարկը և տոկոսագումարների մարումը կատարվում `է ՀՀ ԿԲ փոխարժեքով, վարկային գծի այլ գործարքները ` Բանկի փոխարժեքներով:
Բանկի ցանկացած պրոդուկտի գծով մերժում ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում հայտ ներկայացնելու դեպքում տեղի է ունենում մերժում:
Արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտի պայմաններ և սակագներ
Առանց արտոնյալ ժամանակահատվածի վարկային քարտի պայմաններ և սակագներ
Քարտերի տրամադրման և օգտագործման կանոններ և պայմաններ (գործել են մինչև 14․09․2020թ.-ը ներառյալ)
Վարկային հայտը մերժվում է, եթե`
- կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
- չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
- ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
- գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
- գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:
Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում` փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Զգուշացում՝ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:
Զգուշացում՝ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքոիմ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Ուշադրություն`Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Ֆինանսներ բոլորի համար www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական համակարգ
Թարմացվել է առ՝ 02-07-2024թ., 17:21