VTB-BANK

Ծանուցում

Տեղեկացնում ենք, որ սկսած 25.11.2021թ.-ից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց «Սոցիալական» ժամկետային ավանդների համար կգործեն հետևյալ նոր պայմանները և տոկսադրույքները`

  1. Փոփոխվել է ավանդների ժամկետայնության սանդղակը և այսուհետ կգործեն նոր` ֆիքսված ժամկետներ  համապատասխան տոկոսադրույքներով:

     Ավանդի պարզ (անվանական) տոկոսադրույք*

Ավանդի նվազագույն գումար/ժամկետ

60 օր

90 օր

120 օր

150 օր

180 օր

270 օր

365 օր

10.000 ՀՀ դրամ

4.75%

5.10%

5.80%

6.30%

6.60%

7.10%

7.80%

      *Տոկոսների ստացման «ժամկետի ավարտին» եղանակ:

       2.   Տոկոսների ստացման «Ամսական պարբերականությամբ» եղանակով ավանդների համար կկիրառվի 1 կետով սահմանված տոկոսադրույքներից (-0.4%) տոկոսադրույք:

Ուշադրություն

Մինչև 24.11.2021թ. ներդրված «Սոցիալական» ավանդների ավտոմատ երկարաձգումները սկսած 25.11.2021թ.-ից կկատարվեն տվյալ ավանդի պայմանագրով սահմանված օրերի քանակով` տարեկան տոկոսադրույքը կիրառելով հետևյալ կարգով`

  • եթե երկարաձգվող ավանդի ժամկետը համընկնում է ավանդի նոր պայմաններով սահմանված ֆիքսված ժամկետի հետ, ապա այն կերկարաձգվի տվյալ ժամկետին համապատասխանող և երկարաձգման պահին գործող տարեկան տոկոսադրույքով,
  • եթե երկարաձգվող ավանդի ժամկետը չի համընկնում ավանդի նոր պայմաններով սահմանված ֆիքսված ժամկետի հետ, ապա այն կերկարաձգվի ավանդի պայմանագրով սահմանված օրերին հաջորդող նոր (ֆիքսված) ժամկետի համար սահմանված և երկարաձգման պահին գործող տոկոսադրույքով,
  • տոկոսների ստացման «Ամսական պարբերականությամբ» եղանակով երկարաձգվող ավանդների, համար բացի վերոնշյալ պայմանից, կգործի նաև սույն ծանուցման 2-րդ կետով սահմանված պայմանը:

«Սոցիալական» ժամկետային ավանդատեսակի տեղեկատվական ամփոփագիր

Թարմացվել է առ՝ 30-10-2021թ., 15:41

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ