VTB-BANK

Օվերդրաֆտ

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    Մինչև զուտ եկամտի 6-ապատիկը

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 11%-19.5%

    փաստ.` 12%-24%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

     2 տարի

  • Որոշման կայացման ժամկետ

    Որոշման կայացման ժամկետ

    Հաշված րոպեների ընթացքում


Online հայտ

Օվերդրաֆտ
Վարկի տրամադրման եղանակՏրամադրվում  է Հաճախորդի գործող դեբետային քարտին

Նպատակային խմբեր

Խումբ 1` Բանկի աշխատավարձային նախագծերի /հավատարմագրված կազմակերպությունների/ աշխատակիցներ

Խումբ 2 Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ հաշիվներով 3 ամսից ոչ պակաս շրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված)

Խումբ 3` Ֆիզիկական անձինք, ովքեր ունեն ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ հաշիվներով չշրջանառվող աշխատավարձ, կանոնավոր եկամուտ (համաձայնագրերի, պայմանագրերի և այլնի վրա հիմնված)

Նպատակային խմբերի սահմանաչափեր (վարկի առավելագույն գումար)

Խումբ 1` Հարկումից հետո աշխատավարձի մինչև 6-պատիկի չափով

Խումբ 2` Բանկի հաշիվներով շրջանառվող ամսական եկամտի մինչև 4-պատիկի չափով

Խումբ 3` Հարկումից հետո հաստատված ամսական եկամտի մինչև 3-պատիկի չափով (կախված վարկային պատմությունից)

Վարկի նվազագույն գումար

30,000 AMD/100 USD/100 EUR/4000 RUR

Վարկի ձևակերպման վայր

Բանկի մասնաճյուղ

Ապահովություն

Աշխատավարձի/եկամտի և հաճախորդի հաշվին դրամական մուտքերի ստացման իրավունք

Երկարաձգում

Մոնիթորինգի դրական վարկային պատմության պարագայում (ուշացումների բացակայություն և այլն) երկարաձգումը կատարվում է ավտոմատ, այլ դեպքերում ` հայտի հիման վրա:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Խումբ 1`

1. Անձը հաստատող փաստաթուղթ

2. Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) (ՀՀ քաղաքացու դեպքում), բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

Խումբ 2 և 3`

1. Անձը հաստատող փաստաթուղթ

2. Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) (ՀՀ քաղաքացու դեպքում), բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք

3. Եկամուտների մասին տեղեկանք կամ այլ եկամուտները հավաստիացնող փաստաթղթերի պատճեներ (բացառությամբ այն դեպքի, երբ ստանում են աշխատավարձ/եկամուտ Բանկում)

Վարկի առավելագույն ժամկետ

24 ամիս (ինչպես նոր վարկային գծերի, այնպես էլ գործող վարկային գծերի երկարաձգումների դեպքում)

Վարկի նվազագույն ժամկետ

6 ամիս

Հաստատման ժամկետ

Մինչև 1.5 (մեկ ու կես) աշխատանքային օր

Վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ

30 օրացույցային օր` վարկային գծի տրամադրման մասին դրական որոշման կայացման օրվանից

Վարկի տրամադրման ժամկետ

Հաստատումից հետո 1 (մեկ ) աշխատանքային օրվա ընթացքում

Արժույթը և տարեկան տոկոսադրույքը դեբետային (բացասական)
մնացորդի վրա (Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր)*****

AMD 11-19.5%

USD 11-18.5%

RUR 10-17.5%

EUR 10-17.5%

Վարկային հաշվի հավելյալ**** սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքից զեղչ` տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1%:

Վարկային գծերի երկարաձգման դեպքում տարեկան տոկոսադրույք

-Վարկային գծի միայն երկարաձգման դեպքում` երկարաձգվող վարկային գծի գործող տոկոսադրույքին հավասար:

-Վարկային գծի սահմանաչափի ավելացման դեպքում (վարկային գծի երկարաձգման հետ մեկտեղ կամ առանց) վարկային գծի տոկսադրույքը սահմանվում է “Արժույթ և տարեկան տոկոսադրույք կետի համաձայն:

Տարեկան փաստացի տոկոսոադրույք

12%-24%.

Հայտի դիտարկման միջնորդավճար

Խումբ 1 և Խումբ 2 ` նախատեսված չէ

Խումբ 3` 2000 ՀՀ դրամ

Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար*

Վարկի գումարի 2.9%, բայց ոչ ավել 50,000 AMD:
Միջնորդավճարը գանձվում է ինչպես նոր վարկային գծի տրամադրման, այնպես էլ վարկային գծի երկարաձգման և/կամ սահմանաչափի ավելացման**դեպքերում:

Միջնորդավճար գերածախսի դիմաց

Գերածախսի դեպքում դադարում է գործել պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը և վարկային գծի սահմանաչափը գերազանցող գերածախսի վրա հաշվեգրվում է են տոկոսադրույքներ 36.5% դրույքով:

Հիմնական պարտքի չափը նվազագույն մնացորդի հաշվարկի համար

10%

Վարկային սահմանաչափի մարման մաս (հաճախորդի ընտրությամբ)

Քարտային հաշվին մուտքագրված յուրաքանչյուր գումարի 20% չափով

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի գումարի օգտագործված մասի նկատմամբ օգտագործման օրվանից օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:

Տուգանքներ

Մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը ենթակա է մարման (վճարման) նախորդող երկրորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ վարկային սահմանաչափի օգտագործված մասի 10%-ը ներառյալ տվյալ պահին հաշվեգրված տոկոսագումարը, հակառակ դեպքում գանձվում է տուգանք` 5000 ՀՀ դրամ: 

Ժամկետանցում*** /տույժեր

Վարկային գծի ժամկետանցման դեպքում, ինչպես նաև վարկի մարման վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրը դադարում է գործել պայմանագրում նշված տոկոսադրույքը և օգտագործված վարկային գծի և հաշվեգրված տոկոսագումարների նկատմամբ մինչև փաստացի մարումը կիրառվում է տույժ օրեկան 0.1 %-ի չափով:

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր)

Սահմանված չէ

Վարկային հաշվի հավելյալ**** սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր)

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարին (պարտադիր) գումարվում է նաև`

  • Մինչև 1,500,000ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.15%, բայց ոչ պակաս, քան  500 AMD,
  • 1,500,001 ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.12%, բայց ոչ ավել քան 3,000 AMD.

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն

 

* Սահմանաչափի ավելացման դեպքում միջնորդավճարը գանձվում է վարկային սահմանաչափի ավելացված մասի վրա, սակայն սահմանաչափի ավելացման հետ միասին վարկային գծի երկարաձգում կատարելու դեպքում միջնորդավճարը գանձվում է ամբողջ վարկային սահմանաչափից (գործող գումարած ավելացվող):

** Նոր վարկային գծի տրամադրման դեպքում միջնորդավճարը գանձվում է քարտով առաջին գործարքի կատարումից հետո:

*** Ժամկետանց է համարվում հաճախորդի քարտային հաշվի վրա մուտքերի բացակայությունը 55 օրացույցային օրվա ընթացքում անընդմեջ կամ վարկային գծի օգտագործված գումարների (հաշվեգրված տոկոսների հետ միասին) չմարումը վարկային գծի սահմանաչափի ժամկետի ավարտից 15 օրվա ընթացքում:

**** Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը ներառում է հետևյալ ծառայությունները`

  • Հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված)  տեղեկատվության տրամադրում:

  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում:

***** Հաճախորդի կողմից Բանկում աշխատավարձ ստանալու դեպքում գործում են լրացուցիչ զեղչեր:Բանկում աշխատավարձ չստանալու դեպքում նշված զեղչը կարող է չեղարկվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա տվյալ զեղչի չափով:

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

 

Հաճախորդի նկատմամբ պահանջներ

  • ՀՀ ռեզիդենտ, որը ունի անձնագրում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե
  • ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում
  • Վարկառուի տարիքը պետք է լինի նվազագույնը 21, իսկ վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի թոշակի անցնելու տարիքը

Պահանջներ վարկառուի/երաշխավորի վարկային պատմության նկատմամբ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Աշխատանքային ստաժ

Խումբ 3-ի և Կորպորատիվ ուղղվածության սեգմենտ ունեցող կազմակերպության աշխատակիցների (բացի Կորպորատիվ ուղղվածության սեգմենտի աշխատակիցներից, որոնք ունեն "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ-ի հաշիվներով շրջանառվող կայուն աշխատավարձ առնվազն վերջին 3 ամիսների ընթացքում) համար՝ անընդմեջ աշխատանքային ստաժ վերջին աշխատանքային վայրում 4 ամիսների ընթացքում:

Բանկը առաջարկում է վարկային գիծ հատուկ թոշակառուների համար շահավետ և հարմար պայմաններով`

Վարկային գիծ թոշակային քարտին

  • Վարկային գծի սահմանաչափի հաշվարկը և տոկոսագումարների մարումը կատարվում է ՀՀ ԿԲ փոխարժեքով, վարկային գծի այլ գործարքները` Բանկի փոխարժեքներով:

  • Բանկի ցանկացած պրոդուկտի գծով մերժում ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում հայտ ներկայացնելու դեպքում տեղի է ունենում մերժում:
  • Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:

2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:

3. ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ ՙԱՔՌԱ՚ վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:

4. Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:

5. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Դեբետային քարտի պայմաններ և սակագներ, օգտագործման կանոններ և այլ օգտակար տեղեկատվություն

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն`  արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում` փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Զգուշացում՝Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝Ձեր կողմից տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ

Զգուշացում `պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

 

Թարմացվել է առ՝ 11-09-2020թ., 18:53

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ