VTB-BANK

Ավանդի գրավով վարկ

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    Ավանդի գումարի մինչև 95%

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    Ավանդի տոկոսադրույք գումարած 4.5%

    Փաստ.` 9%-15%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    5 տարի

  • Որոշման կայացման ժամկետ

    Որոշման կայացման ժամկետ

    Մինչև 10 րոպե


Ավանդի գրավով վարկ

Նպատակային նշանակություն

Վարկը տրամադրվում է սպառողական նպատակներով

Վարկի ձևակերպման վայր

Բանկի մասնաճյուղ

Նպատակային խումբ

Ֆիզիկական անձինք - ավանդատուներ

Ապահովածությունը

Ավանդ**

Վարկի նվազագույն ժամկետըՍահմանված չէ

Վարկի առավելագույն ժամկետը

Ավանդի ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավել: Եթե մեկ վարկի համար գրավ հանդիսացող ավանդի գումարը բավականացնում է երկրորդ (կամ ավել) վարկի տրամադրման համար, ապա երկրորդ և հաջորդ վարկի վերջնաժամկետի օրը պետք է համընկնի առաջին վարկի վերջնաժամկետի հետ:

Վարկի հաստատման ժամկետը

Մինչև 10 րոպե

Վարկի տրամադրման ժամկետը

Մինչև 30 րոպե

Մարման եղանակ (հաճախորդի ընտրությամբ)

1. Անուիտետային մարումներ

2. Հիմնական պարտքը վճարվում է վարկի ժամկետի ավարտին, տոկոսները վճարվում են ամեն ամիս

Հաճախորդի կողմից վարկի* հերթական մարման պարտավորությունը չկատարելու դեպքում (մինչև վարկի գործողության ավարտը) առանց Հաճախորդին լրացուցիչ ծանուցելու`

1) ընթացիկ պարտքի չափով իրականացվում է գրավի (ավանդի) գումարի նվազեցում, սակայն ոչ ավել, քան ավանդային պայմանագրի պայմաններով սահմանված ավանդի նվազագույն մնացորդի չափը, իսկ ավանդի մնացած մասը շարունակում է սպասարկվել համաձայն ավանդի տվյալ տեսակի համար գործող պայմանների:

2) Այն դեպքում, եթե ընթացիկ պարտքի մարման արդյունքում ավանդի գումարը կլինի տվյալ ավանդատեսակի համար Բանկում սահմանված նվազագույն գումարից փոքր` Հաճախորդի ավանդային պայմանագիրը լուծվում է և իրականացվում է վարկի* ամբողջական մարում ավանդի գումարի հաշվին:

Ավանդի հաշվին ժամանակացույցի համաձայն վարկի ընթացիկ պարտավորության ավտոմատ երկու մարումներից հետո հաճախորդի կողմից ժամանակացույցի համաձայն պարտավորության հերթական չվճարման դեպքում Հաճախորդի ավանդային պայմանագիրը լուծվում է առանց իրեն լրացուցիչ ծանուցելու և իրականացվում է վարկի* ամբողջական մարում ավանդի գումարի հաշվին: Այն դեպքում, եթե ավանդի հաշվին վարկի ամբողջական մարումից հետո առաջանում է դրական տարբերություն` գերազանցող գումարը փոխանցվում է Հաճախորդի բանկային հաշվին: Ընդ որում` ավանդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վերահաշվարկը իրականացվում է ավանդային պայմանագրի պայմանների համաձայն: Եթե ավանդային պայմանագրի լուցման բոլոր վերոնշյալ դեպքերում ավանդի գումարը բավական չէ վարկի* ամբողջական մարման համար, ապա վարկի մնացած չմարված մասը տվյալ մնացորդի չափով շարունակում է սպասարկվել որպես հաշիվներով միջոցների շրջանառության ապահովմամբ սպառողական վարկ:

______________________

* ներառյալ մայր գումար, տոկոսներ, տուգանքներ, տույժեր և այլ վճարներ` առկայության դեպքում

Ավանդի արժույթ

AMD, USD, EUR, RUR

Վարկի արժույթ

AMD, USD*, EUR*, RUR*

Ավանդի տոկոսադրույքին գումարվող վարկի տոկոսադրույք

4.5%(բայց ոչ պակաս քան տվյալ արժույթով Բանկում սահմանված ժամկետային ավանդի առավելագույն %-ը)

Տարեկան փաստացի տոկոսադրույք9%-15%
Վարկի նվազագույն գումարՍահմանված չէ

Վարկի առավելագույն գումար

Մինչև ավանդի 95%: Ավանդի տոկոսները ժամկետի սկզբում ստանալու դեպքում վարկի առավելագույն գումարի չափը կազմում է ավանդի գումարի մինչև 90%:

Հայտի ուսումնասիրման վճար

Նախատեսված չէ

Տույժեր և տուգանքներ

Անուիտետային գրաֆիկով մարմամբ վարկի դեպքում` ժամկետանցման դեպքում դադարում է գործել սույն պայմանագրում նշված տոկոսադրույքը, և գումարի և հաշվարկված տոկոսների նկատմամբ կիրառվում է օրական 0,13% տույժ:

Այն դեպքում, երբ տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, իսկ հիմնական գումարը վճարվում է ժամկետի վերջում` տոկոսագումարի ժամկետանցման դեպքում հաշվարկված տոկոսների նկատմամբ կիրառվում է օրական 0,13% տույժ, իսկ հիմնական գումարի ժամկետանցման դեպքում վարկային պարտավորությունների ամբողջական մարման օրը Հաճախորդի ավանդային պայմանագիրը լուծվում է առանց Հաճախորդին լրացուցիչ ծանուցելու և իրականացվում է վարկի (մայր գումարի, տոկոսների, տուգանքների, տույժերի և այլ վճարների` առկայության դեպքում) մարում ավանդի գումարի հաշվին: Այն դեպքում, եթե ավանդի գումարը գերազանցում է վարկի գումարը (մայր գումարը, տոկոսները, տուգանքները, տույժերը և այլ վճարները` առկայության դեպքում)` գերազանցող գումարը փոխանցվում է Հաճախորդի բանկային հաշվին: Ընդ որում` ավանդի դիմաց վճարվում են ավանդի լուծման ամսաթվի դրությամբ հաշվարկված տոկոսները, բայց ավանդի ձևակերպման պահին գործող նախորդող ժամանակահատվածի/ժամկետի տոկոսադրույքով: Օրինակ, եթե վարկային գծի գրավ հանդիսացող ավանդի լուծումը իրականացվել է ավանդի գործողության 95-րդ օրը, ընդ որում` նշված ժամկետը, համաձայն տվյալ ավանդի ձևակերպման պահին գործող պայմանների, մտնում է 91-ից 180 օր ժամանակահատվածի մեջ, որի տոկոսադրույքը կազմում էր 11%, իսկ նախորդող 60-ից 90 օր ժամանակահատվածի համար տոկոսադրույքը ավանդի ձևակերպման պահին կազմում էր 10%, ապա տվյալ դեպքում ավանդի վաղաժամկետ մարման դեպքում տոկոսների հաշվարկը կիրականացվի 10% տոկոսադրույքով, այլ ոչ թե 11%-ով: Այն դեպքում, եթե տվյալ Ավանդի պայմաններով նախորդող ժամանակահատված/ժամկետ չկա, ապա Ավանդի տոկոսների հաշվարկն իրականացվում է Ավանդի լուծման պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

Հաճախորդի վարկային պատմության նկատմամբ պահանջներ

Նախատեսված չեն

Վարկի տրամադրման եղանակը

ՀՀ դրամով վարկի տրամադրման դեպքում` անկախիկ միջոցով փոխանցում հաճախորդի բանկային հաշվին:

Արտարժույթով (USD, EUR, RUR) վարկի տրամադրման դեպքում` անկախիկ միջոցով փոխանցում հաճախորդի գործող քարտային հաշվին:*

Վարկային հաշվի գծով քաղվածքի / տեղեկանքի տրամադրում

"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն

Փաստաթղթերի նկատմամբ պահանջներԱնձը հաստատող փաստաթուղթ 

* Արտարժույթով (USD, EUR, RUR) վարկը չի տրամադրվում, եթե Բանկում չկա հաճախորդի անունով բացված քարտ:

** Բացառությամբ ՎՏԲ-Մանկություն ավանդատեսակի:

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում եվ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոuադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ  հասցեում.

Ուշադրություն` Արտարժույթով վարկերի դեպքում փոխարժեքի փոփոխությունը կարող է ազդել վարկի մարումների վրա:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական

Զգուշացում՝ պարտավորությունները չկատարելու կամ գրավի անբավարարության դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: 

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: 

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է առ՝ 15-09-2023թ., 13:29

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ