Լողացող անվանական տոկոսադրույքը հավասար է փոփոխվող տոկոսադրույքի և ֆիքսված կոմպոնենտի գումարին։
Փոփոխվող տոկոսադրույքը`
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված համապատասխան արժույթով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը` <<181 օրից 1 տարի>> ժամկետով՝ տասնորդական կետից հետո կլորացնելով մինչև 1 (մեկ) նիշ (Այսուհետ ՄԿՏ): <<ՄԿՏ>>-ը հրապարակված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի <<Դրամավարկային և ֆինանսական վիճակագրություն>> բաժնում (https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx)։
Ֆիքսված կոմպոնենտը`
Որոշվում է սահմանված անվանական տոկոսադրույքից նվազեցնելով լողացող տոկոսադրույքների վերջին վերանայման ժամանակ արձանագրված ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված առևտրային բանկերի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված համապատասխան արժույթով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը` <<181 օրից 1 տարի>> ժամկետով: Ֆիքսված կոմպոնենտը փոփոխման ենթակա չէ վարկի գործողության ողջ ընթացքում:
Տոկոսադրույքի վերանայում՝
Տոկոսադրույքը պարտադիր ենթակա է վերանայման, եթե տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված Փոփոխվող տոկոսադրույքի և գործող Փոփոխվող տոկոսադրույքի տարբերությունը կազմում է 0,5 տոկոսային կետից ավելի: Բանկը տոկոսադրույքների փոփոխության նշված պարտավորությունն ունի և՛ դրական, և՛ բացասական շեղման դեպքում: Փոփոխման տոկոսադրույքի մինչև 0,5 տոկոսային կետը ներառյալ փոփոխության դեպքում վարկի տոկոսադրույքը չի վերանայվում։ Լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից վերանայվում է տարին 2 անգամ՝ փետրվար 15-ին և օգոստոս 15-ին։ Նշված օրերը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրը՝ հիմք վերցնելով լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած վերոնշյալ ցուցանիշը: Վերանայվելու դեպքում նոր տոկոսադրույքը ուժի մեջ է մտնում վերանայման ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից: Լողացող տոկոսադրույքների դեպքում անվանական տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +/- 3 տոկոսային կետ։
Ուշադրություն՝ վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում (այլ նպատակներով, քան անշարժ գույքի փեռքբերում), Բանկը իրավասու է միակողմանի բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև ձեռնարկել այլ միջոցառումներ՝ համաձայն վարկային պայմանագրի պայմանների:
Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ:
Տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ`
Ձեր երազանքն այժմ հասանելի է
Վարկի տեսակ | Հիփոթեք |
Ձեռք բերվող գույք | Գոյություն ունեցող և կառուցման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք |
Անվանական լողացող տոկոսադրույք | Առաջին 48 ամիսը՝ ֆիքսված 13.3%, 48 ամիս հետո տոկոսադրույքը կարող է վերանայվել առավելագույնը +/- 3 տոկոսային կետով |
Փաստացի տոկոսադրույք | 14.3% |
Վարկի ժամկետ | 3 - 30 տարի |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար | 1,000,000 մինչև 200,000,000 ՀՀ դրամ
|
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 90% |
Նվազագույն կանխավճար | 10% |
Վարկի տրամադրման եղանակ |
|
Վարկի վաղաժամկետ մարում |
Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները.
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
|
Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց եւ պետական լիազոր մարմիններում համապատասխան ձեւակերպումներ իրականացնելուց հետո: |
Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | 1.5 աշխատանքային օր: |
Վարկի ձևակերպման վայր | Ձեռքբերվող անշարժ գույքի գտնվելու բնակավայրի (մարզի) (կամ բնակավայրի մոտ գտնվող մասնաճյուղ) և/կամ հաճախորդի փաստացի հասցեով ցանկացած մասնաճյուղ: Մասնաճյուղի բացակայության դեպքում՝ մոտակա մասնաճյուղ հաճախորդի հայեցողությամբ: |
Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ | 20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո: |
Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո: |
Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար |
Սահմանված չէ |
Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | Սահմանված չէ |
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 0.4% վարկի հիմանական գումարից, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ |
Գրավից ազատում (պարտադիր) | 2,000 ՀՀ դրամ |
Գրավի գրանցում (պարտադիր) | Համաձայն Բանկի սակագների |
Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար | 10,000 – 25,000 ՀՀ դրամ |
Ապահովագրություն |
Ապահովագրությունն իրականացվում է Գույքի ապահովագրություն՝ ապահովագրվում է գրավադրված գույքը` գույքի շուկայական արժեքի չափով: Դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ |
Տրամադրված վարկերի ապահովածություն հանդիսացող գրավադրված գույքը (շարժական/անշարժ) վաճառելու համաձայնություն կամ արդեն իսկ այլ վարկային կազմակերպության/բանկի գրավով ծանրաբեռնված գույքի գրավադրմամբ նոր վարկի տրամադրման/ձևակերպման թուլտվություն | 50,000 ՀՀ դրամ |
Հաճախորդի պահանջով այլ ապահովվածության միջոցով անշարժ գույքի փոխարինում, որը հանդիսանում է վարկային պարտավորության ապահովվածությունը | 30,000 ՀՀ դրամ |
Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Հաճախորդի պահանջով ցանկացած գրավի մասնակի ազատում, որը հանդիսանում է պայմանագրի ապահովվածությունը | 20,000 ՀՀ դրամ |
Հաճախորդի պահանջով գրավատուի, վարկային պարտավորության մասով ապահովություն հանդիսացող անշարժ գույքի փոխարինում/ավելացում | 20,000 ՀՀ դրամ |
Վարկառուի/համավարկառուի փոփոխություն, համավարկառուի բացառում | 30,000 ՀՀ դրամ |
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժեր |
Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.13%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար: |
Վարկային միջոցների կանխիկացում վաճառողի հաշվից | Նախատեսված չէ, եթե վարկի գումարը տրամադրվել է «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից, մնացած դեպքերում համաձայն բանկի սակագների |
Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
Կարգավիճակ |
ՀՀ ռեզիդենտ, որն ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե |
Համավարկառու | Համավարկառուն ֆիզիկական անձ է, որը հանդիսանում է Վարկառուի կինը/ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, կամ այլ ազգականներ, որոնք ապրում են Վարկառուի հետ միասին): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2: |
Տարիք |
Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը: |
Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն: |
Աշխատանքային փորձ |
|
Վարկի տեսակ |
Հիփոթեքային վարկ |
Գրավի առարկա |
Ձեռք բերվող անշարժ գույք (կառուցման ընթացքում գտնվող գույքի դեպքում կարող է պահանջվել նաև լրացուցիչ գրավ)՞ |
Գույքի գտնվելու վայրը |
ՀՀ |
Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում |
|
Գույքի ապահովագրություն` վարկի ամբողջ ժամկետի համար |
Գրավադրվող գույքը գնահատված շուկայական արժեքի չափով: |
Լրացրեք հայտը
Ընտրեք գումարը և լրացրեք սոց․ քարտի համարը և հեռախոսահամարը
Մոտեցեք Ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 22.04.2025, 12:50
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: