

1  | Ընդհանուր նկարագրություն  | ||
1.1  | Վարկի ձևակերպման վայր  | Բանկի մասնաճյուղ  | |
1.2  | Նպատակային նշանակություն  | ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկ  | |
2  | Հիմնական պայմաններ  | ||
2.1  | Մարման եղանակ  | · վարկի գումարի 31% վճարվում է անուիտետային մարման ժամանակացույցով մինչև նախավերջին մարումը,  | անուիտետային վճարումեր  | 
2.2  | Վարկի արժույթ  | ՀՀ դրամ (AMD)  | |
2.3  | Վարկի դիմաց վճարվող տոկոսների արժույթ  | ՀՀ դրամ (AMD)  | |
2.4  | Վարկի տրամադրման եղանակը  | Կանխիկ  | |
2.5  | Անվանական տարեկան տոկոսադրույք  | 14%  | 10%  | 
2.6  | Տարեկան փաստացի տոկոսադրույք  | 20.24%-24%  | |
2.7  | Վարկային հաշվի հավելյալ* սպասարկմամբ վարկի ստացման ընտրության դեպքում տոկոսադրույքից զեղչ  | Տարեկան անվանական տոկոսադրույք հանած 1% Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ծառայությունից հրաժարվելու դեպքում տոկոսադրույքից կատարված համապատսխան զեղչը կչեղարկվի և վարկի տարեկան տոկոսադրույքը կբարձրացվի տվյալ զեղչի չափով:  | Տարեկան անվանական տոկոսադրույք հանած 2% Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ծառայությունից հրաժարվելու դեպքում տոկոսադրույքից կատարված համապատսխան զեղչը կչեղարկվի և վարկի տարեկան տոկոսադրույքը կբարձրացվի տվյալ զեղչի չափով:  | 
2.8  | Վարկի առավելագույն ժամկետ  | 1080 օր  | |
2.9  | Վարկի նվազագույն ժամկետ  | 365 օր  | |
2.10  | Մեկ վարկառուի գծով առավելագույն սահմանաչափ  | 3,000,000 AMD  | |
2.11  | Վարկի նվազագույն գումար  | 30,000 AMD  | |
2.12  | Վարկի վաղաժամկետ մարում  | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են՝ - առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները: - վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկը: Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում` 
 Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարված, սակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները:  | |
2.13  | Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար  | Միջնորդավճար նախատեսված չէ  | |
2.14  | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր)  | Տրամադրված վարկի գումարի 0.6%  | Տրամադրված վարկի գումարի 0.5%  | 
2.15  | 
 Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր)  | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարին (պարտադիր) գումարվում է նաև` տրամադրված վարկի գումարի 0.15%, բայց ոչ ավել, քան 3,000 ՀՀ դրամ  | |
2.16  | Վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ  | 130%/150%: 4 ամսից ոչ պակաս "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ-ում "Ոսկի+30%" վարկի սպասարկման դեպքում, որի ժամկետանց պարտավորությունների օրերի թիվը վերջին 12 ամիսների ընթացքում չի գերազանցում 15 օրը, վարկը կարող է երկարաձգվել (այդ թվում` առանց վարկի ժամկետի երկարացման) LTV=140%:  | |
2.17  | Վարկի հաստատման ժամկետ  | Հաշված րոպեների ընթացքում  | |
2.18  | Վարկի տրամադրման ժամկետ  | Մինչև 1 աշխատանքային ժամ (կախված գրավադրվող ոսկու քանակից)  | |
2.19  | Վարկային հայտով որոշման գործողության ժամկետ  | 20 օրացուցային օր` վարկային հայտով որոշում կայացնելու պահից  | |
3  | Վարկառուի նկատմամբ հիմնական պահանջներ  | ||
3.1  | Նոր վարկ ձևակերպել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջը  | Վարկի ձևակերպման պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով չպետք է լինեն ժամկետանց և/կամ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դասակարգված գործող վարկեր:  | |
3.2  | Վարկի գումարը/ ժամկետը փոխել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջները (վարկի գումարի ավելացնելու կամ պակասեցնելու ուղղությամբ հնարավոր ճշգրտմամբ` կախված գործարքի ամսաթվի դրությամբ գրավի գնահատված արժեքից)  | 1) Վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին տվյալ վարկը չպետք է լինի ժամկետանցված, սակայն բացառապես Հաճախորդի սեփական միջոցների հաշվին տվյալ վարկի գծով բոլոր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում ԱԲՀ-ում հնարավոր կլինի իրականացնել երկարաձգումը:  3) Վարկի երկարաձգման (գործող վարկի/ժամկետի փոփոխման) պահին մինչև գործող վարկի վերջնաժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 1 օրացուցային ամիսը:  | |
3.3  | Վարկառուի վարկային պատմության հանդեպ պահանջներ  | Բանկի համապատասխան պահանջներին բավարարող դրական վարկային պատմություն  | |
3.4  | Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր  | 1) Անձը հաստատող փաստաթուղթ 2) Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ փոխարինող փաստաթուղթ  | |
3.5  | Վարկառուի տարիքի նկատմամբ պահանջներ  | Վարկառուի տարիքը վարկը մարելու պահին չպետք է գերազանցի 70 տարեկանը:  | |
3.6  | Վարկառուի զբաղվածության նկատմամբ պահանջներ  | “Ոսկի+50%” վարկի դեպքում` Բանկի աշխատավարձային ծրագրերի (հավատարմագրված կազմակերպությունների) աշխատակիցներ, որոնք բավարարում են Բանկի նվազագույն պայմաններին  | |
4  | Այլ պայմաններ  | ||
4.1  | Տույժ վարկառուի պարտավորությունների չկատարման դեպքում (յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար)  | 0.13% ժամկետանց վարկի գումարից և ժամկետանց տոկոսների գումարից  | |
4.2  | Լիազորագրի ձևակերպում Բանկի ներսում  | 3,900 ՀՀ դրամ  | |
4.3  | Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում  | "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների " համաձայն  | |
4.4  | Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկյա իրերի վարկառու- գրավատուին հետ վերադարձման ժամկետը  | Բանկի գործող ընթացակարգի համաձայն՝ Բանկի մասնաճյուղում գտնվող գրավադրված ոսկյա իրերը վերադարձվում են վարկառու-գրավատուին վարկի մարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` Բանկի մասնաճյուղ վարկառուի ներկայանալուն պես: Բացառիկ դեպքերում մասնաճյուղի կառավարչի համաձայնեցմամբ գրավը Հաճախորդին կարող է վերադարձվել անմիջապես վարկը ամբողջությամբ մարելուց հետո կամ նույն աշխատանքային օրվա ընթացքում:  | |
5  | Գրավի նկատմամբ հիմնական պահանջներ  | ||
5.1  | Ապահովում  | Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր: Գրավի գնահատման ժամանակ հաշվի չի առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք և այլ քարերը` այսինքն գնահատվում է բացառապես ոսկին: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ:  | |
5.2  | Գրավի արժեքի գնահատում  | Ոսկյա իրերի գրավի գնահատման արժեքի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Տարբեր հարգերի 1գ. ոսկու գնահատման արժեքը ներկայացված է Բանկի ինտերնետային կայքում  | |
5.3  | Առանց գրավի ազատման վարկը մարելու դեպքում գրավի պահպանության միջնորդավճար  | Վարկը առանց գրավի ազատման մարելու դեպքում, երբ գրավը մնում է Բանկում` այն ձևակերպվում է որպես ի պահ ընդունված արժեք և վարկը մարելուց հետո 16-րդ աշխատանքային օրվանից սկսած հետագայում հաճախորդից գանձվում է արժեքների պահպանության միջնորդավճար` յուրաքանչյուր օրացուցային օրվա համար գրավի գնահատված արժեքի 0,01%-ի չափով:*  | |
* Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները. - Հատուկ ընդհանրացված տեղեկատվական ձևաչափով հաճախորդի վարկային պատմության վերաբերյալ (ԱՔՌԱ հարցման պատասխանի հիման վրա ձևավորված) տեղեկատվության տրամադրում: - Դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի/մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում:  | |||
Օգտակար տեղեկատվություն  | |||
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե` 
 Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոuադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ: Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն: Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: Զգուշացում՝ Պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները:  | |||
Թարմացվել է առ՝ 21-05-2025թ., 16:50