VTB-BANK

Ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսներին ոսկյա իրերի գրավադրմամբ միկրովարկերի տրամադրման պայմաններ ու սակագներ

1

Ընդհանուր նկարագրություն

1.1

Վարկի ձևակերպման վայր

Բանկի մասնաճյուղ

1.2

Նպատակային նշանակություն

ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց-գյուղատնտեսներին ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական միկրովարկ

2

Հիմնական պայմաններ

2.1

Մարման եղանակ

   1. Վարկի գումարի 31% մարվում է անուիտետային վճարումներով մինչև նախավերջին մարումը, իսկ վարկի գումարի 69% գումարած հիմնական պարտքի մնացորդի վրա հաշվեգրված տոկոսները մարվում են ժամկետի վերջում:

2. Վարկի տոկոսները վճարվում են վարկի տրամադրման պահին, իսկ վարկի մայր գումարը` վարկի ժամկետի վերջում:

2.2

Վարկի արժույթ

ԱՄՆ դոլար (USD)

2.3

Վարկի դիմաց վճարվող տոկոսների արժույթ

ՀՀ դրամ (AMD)

2.4

Վարկի տրամադրման եղանակը

Կանխիկ

2.5

Անվանական տարեկան տոկոսադրույք

1%

2.6

Տարեկան փաստացի տոկոսադրույք

16.8%-18.7%

2.7

Վարկի առավելագույն ժամկետ

90 օր

2.8

Վարկի նվազագույն ժամկետ

80 օր

2.9

Մեկ վարկառուի գծով առավելագույն սահմանաչափ

3,000,000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար` հաշվարկված վարկի ձևակերպման պահին Բանկում սահմանված արժույթի առքի անկանխիկ փոխարժեքով

2.10

Վարկի նվազագույն գումար

30 000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար` հաշվարկված վարկի ձևակերպման պահին Բանկում սահմանված արժույթի առքի անկանխիկ փոխարժեքով

2.11

Վարկի վաղաժամկետ մարում

Տուժանքներ նախատեսված չեն

2.12

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

3.5% վարկի գումարից

2.13

Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (պարտադիր)

Միջնորդավճար նախատեսված չէ                     

2.14

Վարկային հաշվի հավելյալ* սպասարկման ամսական միջնորդավճար (կամավոր)

Վերոնշյալ միջնորդավճարին գումարվում է նաև (կախված վարկի գումարից)`

 -  մինչև 400 USD (ներառյալ) վարկի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.39%,

-  401-1,800 USD (ներառյալ) վարկի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.29%, բայց ոչ ավել, քան 1,100  AMD,

- 1,801-3,100 USD (ներառյալ) վարկի գումարի դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.29%, բայց ոչ ավել, քան 1,300 AMD,

- 3,100 USD վարկի գումարի գերազանցման դեպքում` տրամադրված վարկի գումարի 0.29%, բայց ոչ ավել, քան 2,200 AMD

2.15

Վարկի առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ (LTV)

100-150%

2.16

Վարկի հաստատման ժամկետ

Հաշված րոպեների ընթացքում

2.17

Վարկի տրամադրման ժամկետ

Մինչև 1 աշխատանքային ժամ (կախված գրավադրվող ոսկու քանակից)

2.18

Վարկային հայտով որոշման գործողության ժամկետ

20 օրացուցային օր` վարկային հայտով որոշում կայացնելու պահից

3

Վարկառուի նկատմամբ հիմնական պահանջներ

3.1

Նոր վարկ ձևակերպել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջը

Վարկի ձևակերպման պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով չպետք է լինեն ժամկետանց և/կամ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դասակարգված գործող վարկեր:

3.2

Վարկի գումարը/ ժամկետը փոխել ցանկացող հաճախորդների նկատմամբ նվազագույն պահանջները (վարկի գումարի ավելացնելու կամ պակասեցնելու ուղղությամբ հնարավոր ճշգրտմամբ` կախված գործարքի ամսաթվի դրությամբ գրավի գնահատված արժեքից)

1) Վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին տվյալ վարկը չպետք է լինի ժամկետանցված, սակայն բացառապես Հաճախորդի սեփական միջոցների հաշվին տվյալ վարկի գծով բոլոր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում ԱԲՀ-ում հնարավոր կլինի իրականացնել երկարաձգումը: 
2) Այն դեպքում, եթե վարկի երկարաձգման (գործող վարկի գումարի/ժամկետի փոփոխման) պահին Բանկի ԱԲՀ-ի տվյալներով տվյալ հաճախորդի անունով առկա են գործող այլ վարկեր, որոնք դասակարգված են սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով, ապա ԱԲՀ-ում երկարաձգումը հնարավոր կլինի իրականացնել միայն 3 ամիս ժամկետով և անուիտետային մարման եղանակից տարբերվող վարկի մարման եղանակով, որը սահմանված է սույն պայմանների և սակագների համաձայն:

3.3

Վարկառուի վարկային պատմության հանդեպ պահանջներ

Բանկի համապատասխան պահանջներին բավարարող դրական վարկային պատմություն

3.4

Վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր

1) Անձը հաստատող փաստաթուղթ, որտեղ հաշվառման հասցեն պետք է լինի գյուղական համայնքում, հակառակ դեպքում` գյուղատնտեսության մեջ զբաղվածությունը հաստատող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը`

  • գյուղատնտեսական նշանակության հողատարածքի սեփականության վկայական (առկայության դեպքում),
  • համապատասխան մարմնի կողմից (գյուղվարչություն) գրանցված գյուղատնտեսական նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի անձնագիր (առկայության դեպքում),
  • գյուղի ադմինիստրացիայի կողմից տրված տնտեսությունում անասունների քանակը հավաստող տեղեկանք:

 2) Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ փոխարինող փաստաթուղթ:

3.5

 Վարկառուի տարիքի նկատմամբ պահանջներ

LTV>100% վարկերի դեպքում վարկառուի տարիքը վարկը մարելու պահին չպետք է գերազանցի 70 տարեկանը:

3.6

 Վարկառուի զբաղվածության նկատմամբ պահանջներ

“Ոսկի+50% գյուղատնտեսներին” վարկի դեպքում` Բանկի աշխատավարձային ծրագրերի (հավատարմագրված կազմակերպությունների) աշխատակիցներ, որոնք բավարարում են Բանկի նվազագույն պայմաններին

4

 Այլ պայմաններ  

4.1

Տույժ վարկառուի պարտավորությունների չկատարման դեպքում (յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային  օրվա համար)

 0,09% ժամկետանց գումարից և հաշվարկված տոկոսներից

4.2

Լիազորագրի ձևակերպում Բանկի ներսում

3,900 ՀՀ դրամ

4.3

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ գործող "Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների" համաձայն

5

Գրավի նկատմամբ հիմնական պահանջներ

5.1

Ապահովում

Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր: Գրավի գնահատման ժամանակ հաշվի չի առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք և այլ քարերը` այսինքն գնահատվում է բացառապես ոսկին: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ:  

5.2

Գրավի արժեքի գնահատում

Ոսկյա իրերի գրավի գնահատման արժեքի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ: Տարբեր հարգերի 1գ. ոսկու գնահատման արժեքը ներկայացված է Բանկի ինտերնետային կայքում 

5.3

Առանց գրավի ազատման վարկը մարելու դեպքում գրավի պահպանության միջնորդավճար

Վարկը առանց գրավի ազատման մարելու դեպքում, երբ գրավը մնում է Բանկում` այն ձևակերպվում է որպես ի պահ ընդունված արժեք և վարկը մարելուց հետո 16-րդ աշխատանքային օրվանից սկսած հետագայում հաճախորդից գանձվում է արժեքների պահպանության միջնորդավճար` յուրաքանչյուր օրացուցային օրվա համար գրավի գնահատված արժեքի 0,01%-ի չափով:*
* Վարկառուի մահվան դեպքում գրավի ստացման համար ժառանգի(ների) կողմից ժառանգության վկայականը ներկայացնելու դեպքում գրավի պահպանության միջնորդավճար չի գանձվում:

* Վարկային հաշվի հավելյալ սպասարկումը իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները.

- Բանկում գործող և Վարկառուին հասանելի ծառայությունների շրջանակներում Վարկառուի ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման վերաբերյալ խորհրդատվություն,

- ֆինանսական խորհրդատվություն (ներառյալ ԱՔՌԱ հարցում),

- դժբախտ պատահարներից ապահովագրություն` վարկի գումարի/մնացորդի չափով Վարկային հաշվի հավելյալ սպասարկման ժամանակահատվածում:

Օգտակար տեղեկատվություն

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  1. Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  2. Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  3. Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոuադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Զգուշացում՝ Պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: 
Զգուշացում՝  Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Թարմացվել է առ՝ 03-11-2019թ., 15:10

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին