VTB-BANK

Ավտովարկ երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման համար

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    16 000 000 AMD

  • Sարեկան  տոկոսադրույք

    Sարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 12.5%-14.5%

    փաստ.` 18.5%-24%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    5 տարի

  • Նախնական որոշման կայացման ժամկետ

    Նախնական որոշման կայացման ժամկետ

    2 աշխատանքային օր


Online հայտ

Ավտովարկ երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման համար

Վարկի նպատակայնություն

Անձնական/ընտանեկան օգտագործման նպատակով մարդատար ավտոմեքենայի ձեռքբերման համար վարկ (վարկավորվում է նաև ՀՀ ներմուծված ավտոմեքենայի ձեռքբերումը, եթե այն ՀՀ տարածք է ներմուծվել ոչ ավել, քան վարկային հայտ ներկայացնելուց 30 օր առաջ)

Վաճառքի ուղի

Հաճախորդի փաստացի բնակության վայրին / աշխատանքին ամենամոտիկ մասնաճյուղը

Արժույթ

ՀՀ դրամ

Տարեկան անվանական տոկոսադրույք *

12.5%-14.5%

Sարեկան փաստացի տոկոսադրույք

18.5%-24%

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Անվանական տոկոսադրույքի փոփոխումՈւշադրություն: Որպես տաքսի ավտոմեքենայի օգտագործման բացահայտման դեպքում Բանկն իրավունք ունի կամ պահանջել ամբողջական վաղաժամկետ մարում, կամ  Հաճախորդի սեփական հաշվին պետք է իրականացվի ավտոմեքենայի ապահովագրում որպես տաքսի (բարձր սակագներով), կամ դրույքը կբարձացվի մինչև 24% (փաստացի):

Մեքենայի խումբ` ըստ արտադրության երկրի

Խումբ 1` Գերմանիայի, Ճապոնիա, ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Չեխիա, Իտալիա երկրների արտադրության մեքենաներ, այդ թվում նաև КIA և HYUNDAI մակնիշի ավտոմեքենաներ

Խումբ 2` այլ երկրների արտադրության մեքենաներ

Նվազագույն նախնական կանխավճար

Խումբ 1`

20%

Խումբ 2`

- մինչև 8 տարի (ներառյալ)` 20%

- 9-10 տարի (ներառյալ)` 30%

Վարկի տրամադրման պահին մեքենայի առավելագույն շահագործման ժամկետ

Մինչև 10 տարի (ներառյալ)

Վարկի առավելագույն ժամկետ

5 տարի

Վարկի նվազագույն ժամկետ

1 տարի

Մարման եղանակ

1. Հավասարաչափ ամսական (անուիտետային) վճարումներ
2. Մնացորդային վճարում. մայր գումարի 80% մարվում է ամսական անուիտետային ժամանակացույցով մինչև ժամկետի վերջ, մայր գումարի 20% մնում է մարման համար ժամկետի վերջում:

Վարկի առավելագույն գումար կախված տ/մ խմբից

Վարկի առավելագույն գումար կախված տ/մ խմբից

Խումբ 1` 16,000,000 ՀՀ դրամ

Խումբ 2 ` 5,000,000 ՀՀ դրամ

Վարկի նվազագույն գումար

500,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ

Վարկի վաղաժամկետ մարման արգելք

Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան:

Վարկառուն/ները իրավունք ունի/են՝

առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ): Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները:

վարկային պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ մարել վարկըՏվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվումընդ որում`

  • ենթակա են նվազեցման վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսներիմիջնորդավճարների և սպասարկման վճարների ծախսը:
  • ենթակա չեն նվազեցման սույն պայմանագրի պայմանների չկատարմա կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքներըվարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համարինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարներընոտարական վավերացմանպետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքումդիմաց կատարված վճարներըհավելյալ՝ սույն վարկի հետ կապ չունեցողվարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները:

Վարկի ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում ենթակա են վերադարձման նախապես վճարվածսակայն փաստացի չօգտագործված ամիսների/օրերի համար կատարված վճարները:

Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման ժամկետ

2 (երկու) աշխատանքային օր

Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ

Համապատասխան պայմանագրերը կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո

Ամենամսյա միջնորդավճար վարկային հաշվի սպասարկման համար

Այն դեպքում, եթե կանխավճարը < 45%, հաճախորդի ընտրությամբ հնարավոր է 2 տարբերակներից մեկը՝

1) հայտի ձևակերպման պահին գրավի–ավտոմեքենայի շուկայական արժեքի 0.23%,

2) վարկի սկզբնական  գումարի 0.23%:

Այն դեպքում, եթե կանխավճարը ≥ 45%՝ 0.23% վարկի սկզբնական  գումարից:

Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար

Չի նախատեսվում

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

Վարկի գումարի 2%, բայց ոչ ավել, քան 75,000 AMD

Գրավից ազատում (պարտադիր)

1 000 ՀՀդրամ

Միջնորդավճար վարկը ձևակերպելու համար (հաճախորդի ցանկության դեպքում)

Սեփականության իրավունքի գրանցման վկայականի ստացում - 6500 ՀՀ դրամ

Հաշվառման վկայագրի ստացում (տեխ․ անձնագիր) - 7500 ՀՀ դրամ

Պետհամարանիշի ստացում - 13500 ՀՀ դրամ

Բանկային հաշիվների բացում/ վարում

Համաձայն Բանկի սակագների

Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում տույժեր

0.13% չափով տույժ ժամկետանց վարկի մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ` ամեն ժամկետանց օրվա համար

Վարկային միջոցների կանխիկացում

Համաձայն հաշվի սպասարկման սակագների

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրումՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գործող Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների համաձայն
Հաճախորդի կյանքի ապահովագրություն վարկի ողջ ժամկետի համարԱպահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը /ապահովագրվում է Վարկառուն/համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ /հաճախորդին հավասար/ պատասխանատվություն բանկի առջև վարկի մարման համար/ եկամուտներին համապատասխան/ վարկի մնացորդի չափով

*Հաճախորդի կողմից աշխատավարձ ստանալիս Բանկում գործում են լրացուցիչ արտոնություններ:

Բանկից աշխատավարձ չստանալու դեպքում այդ արտոնությունը կարող է չեղյալ համարվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա այդ արտոնության չափով:

 

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 15.09.2020թ.-ից)

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 18.02.2022թ.-ից)

ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տեղեկատվական ամփոփագրեր

Գործող պայմաններ՝ 15.04.2021-12.12.2021

“ՎՏԲ - Հայաստան Բանկ” ՓԲԸ  կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 28.11.2022թ.-ից)

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 17.01.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 20.05.2023թ․-ից)

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 24.08.2023թ․-ից)

«ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների պայմանները և կանոնները (հրապարակային օֆերտա) (գործում է 02.02.2024թ.-ից)

Կարգավիճակ

1. ՀՀ ռեզիդենտ,ով ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե

2. ԼՂՀ-ում հաշվառված քաղաքացիներ, որոնք ստանում են եկամուտ ՀՀ-ում

Համավարկառու

Ֆիզիկական անձ, ով հանդիսանում է Վարկառուի կինը/ ամուսինը կամ գտնվում է Վարկառուի հետ ազգակցական կապի մեջ (ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայր/ քույր, եղբոր/քրոջ կին/ամուսին, կնոջ/ամուսնու եղբայր/քույր, կնոջ/ամուսնու ծնողներ, հորաքույր/մորաքույր, հորեղբայր/մորեղբայր, տատիկներ, պապիկներ): Համավարկառուների քանակը չպետք է գերազանցի 2:

Վարկային պատմությանը ներկայացվող
պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Աշխատանքային փորձ

1. Նվազագույնը 4 ամիս չընդհատված աշխատանքային փորձ վերջին աշխատանքային վայրում:
2. Այն դեպքում, երբ հաստատվում է միայն աշխատանքի փաստը` միայն մշտական աշխատանքային վայրի նկատմամբ պահանջ: Այն դեպքում, եթե հաճախորդը չի աշխատում, ապա նա պետք է ունենա երկրորդային եկամուտներ:

Աշխատանքային ստաժը չի պահանջվում միայն «1000+» հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում:    

Տարիք

Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տաիքը:

Վճարունակության գնահատում`

Այն դեպքում, երբ հաճախորդը վճարում է 50% կանխավճար, ապա ստուգվում է միայն հաճախորդի աշխատանքի փաստի առկայությունը:

Վարկառուն/համավարկառուն պետք է ունենա կայուն եկամուտ:

Գրավիառարկա

Ձեռք բերվող ավտոմեքենա

Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում

Գնահատումը իրականացվում է Բանկի կողմից` անվճար

Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ)

Իրականացնում է Բանկի կողմից՝ վերջինիս կողմից հավատարմագրված ապահովագրական ընկերություններում 1 (մեկ) տարվա ժամկետով: Ընդ որում՝

1) վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարը գրավի շուկայական արժեքից սահմանելու դեպքում ապահովագրությունը իրականացնում է ավտոմեքենայի շուկայական արժեքի գումարով: Յուրաքանչյուր հաջորդ տարի ապահովագրության պայմանագիրը երկարացվում է 1 (մեկ) տարով՝ ավտոմեքենայի նախորդ տարվա շուկայական արժեքի գումարով, հանած 10%:

2) վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճարը վարկի սկզբնական գումարից սահմանելու դեպքում ապահովագրությունը իրականացնում է վարկի հիմնական գումարով: Յուրաքանչյուր հաջորդ տարի ապահովագրության պայմանագիրը երկարացվում է 1 (մեկ) տարով՝ վարկի գումարի մնացորդի չափով: Ընդ որում՝ ավտոմեքենայի շուկայական արժեքը յուրաքանչյուր տարի նվազեցվում է 10%-ով:

Վերջին տարում ապահովագրությունն իրականացվում է մնացած ժամկետի համար: Ապահովագրությունը չի երկարաձգվում, եթե հաճախորդի օբյեկտիվ ռիսկը 5 է: Ապահովագրությունը գործում է ՀՀ, ԼՂՀ և Վրաստանի տարածքում:

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  •  Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • Վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

 

Երկրորդային շուկայից ավտովարկավորման համար Վարկառուի/ Համավարկառուի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ  

Ուշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իս տարեկան փաստացի տոկոuադրույքը ցույց է տալիսu, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Ուշադրություն` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական

Զգուշացում՝ պարտավորությունների չկատարման դեպքում գրավը պարտավորությունները ծածկելու համար բավարար չլինելու դեպքում պարտավորությունը կարող է մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Գնահատող և ապահովագրական կազմակերպություններ 

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ»

Թարմացվել է առ՝ 08-02-2024թ., 14:22

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ