Ձեր վարկը նոր հնարավորություններով․
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
Ուշադրություն` Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել այստեղ:
Ուշադրություն` Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Ուշադրություն` Բացասական վարկային պատմության առկայությունը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկերի ստանալու համար։
Ուշադրություն`Վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի Էական պայմանների Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։
Ուշադրություն` «Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող համակարգ է՝ https://www.fininfo.am/ ։
Ուշադրություն` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:
Ուշադրություն` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ուշադրություն` Վարկային պատմություն և ՍՔՈՐ գնահատական
Զգուշացում՝ Վարկի մարման պարտավորությունների չկատարման և գրավի առարկայի արժեքի անբավարարության դեպքում պարտավորության մարումը կարող է ապահովվել վարկառուին պատկանող այլ գույքի հաշվին։
Զգուշացում՝ Տոկոսագումարների և հիմնական պարտքի մարման պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ձեր գույքը (տուն, մեքենա և այլն) կարող է բռնագանձվել։
Զգուշացում՝ Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ վարկատուն տեղեկատվությունը կտեղադրի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ:
| Վարկի տեսակ | Ավտովարկ |
| Վարկի ժամկետ | 1 - 5 տարի |
| Անվանական տոկոսադրույք | 12.5% - 14.5% |
| Փաստացի տոկոսադրույք | 18.5% - 24% |
| Արժույթ | ՀՀ դրամ |
| Վարկի նվազագույն գումար | 500,000 AMD |
| Վարկի առավելագույն գումար *ոչ ավել քան 1.5 մլն RUR համարժեք ՀՀ դրամ (կախված փոխարժեքի տատանումներից) |
12,000,000 AMD |
| Վարկի վերաֆինանսավորման պահին ավտոմեքենայի թողարկման առավելագույն ժամկետ | 15 տարի |
| Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | 80% |
| Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ (վարկի գումարը ուղղվում է այլ ֆինանսական կազմակերպության վարկային պարտավորության մարմանը) |
| Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: |
| Մարման եղանակ | Անուիտետային վճարումներ |
| Վարկի վաղաժամկետ մարում | Վաղաժամկետ մարման մասով սահմանափակումներ չկան: Վարկառուն/ները իրավունք ունի/են․
Այդ դեպքում Վարկառուն/ները պարտավոր է/են վարկի փաստացի օգտագործված օրերի համար վճարել վարկային պայմանագրով նշված փաստացի տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները,
Տվյալ դեպքում Վարկառուի/ների նկատմամբ տուժանք չի կիրառվում, ընդ որում`
ենթակա չեն նվազեցման պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված տուժանքները, վարկի մարման և/կամ տոկոսների վճարման նպատակով կատարված փոխանցումների համար, ինչպես նաև այդ նպատակով բացված հաշիվների սպասարկման համար վճարված գումարները, նոտարական վավերացման, պետական գրանցման (նշված ծառայությունների առկայության դեպքում) դիմաց կատարված վճարները, հավելյալ՝ վարկի հետ կապ չունեցող, վարկառուի ցանկությամբ ընտրված ապահովագրական ծառայությունների դիմաց կատարված ապահովագրավճարները |
|
Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժեր |
Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.13%.-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար |
| Հայտի դիտարկման վճար | նախատեսված չէ |
| Վարկի սպասարկման ամսական միջնորդավճար | 0.23% վարկի սկզբնական գումարից |
| Կարգավիճակ | ՀՀ ռեզիդենտ, ով ունի անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցե |
| Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն |
| Ընդհանուր աշխատանքային փորձ |
Աշխատանքային ստաժը չի պահանջվում միայն «1000+ե հիմնադրամի հատուցման գումարներից ստացած եկամուտների հիման վրա հայտերի դեպքում: |
|
Վարկառուի տարիք |
Վարկառուի տարիքը վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, վարկի մարման պահին վարկառուի տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տաիքը: |
| Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում | «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գործող «Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների» համաձայն |
| Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
* Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա
|
|
Վարկի տրամադրման և սպասարկման այլ պայմաններ |
Համաձայն Երկրորդային շուկայից ավտովարկավորման պայմանների և սակագների |
*Հաճախորդի կողմից աշխատավարձ ստանալիս Բանկում գործում են լրացուցիչ արտոնություններ: Բանկից աշխատավարձ չստանալու դեպքում այդ արտոնությունը կարող է չեղյալ համարվել, որի արդյունքում վարկի անվանական տոկոսադրույքը կբարձրանա այդ արտոնության չափով:
Վարկ ստանալու համար դիմելու պահին վարկառուի տարիքը չպետք է ցածր լինի 18 տարեկանից՝ կանանց և 21-ից' տղամարդկանց համար և վարկի մարման պահին չպետք է գերազանցի վարկառուի կենսաթոշակի անցնելու տարիքը:
Այո, հաճախորդը կարող է փորձել վարկ ստանալ: Եթե հաճախորդը ունի վատ վարկային պատմություն, կա վարկ ստանալու ևս մեկ տարբերակ ՝ գրավով ապահովված վարկ: Վատ վարկային պատմությունը նվազեցնում է վարկ ստանալու հնարավորությունները, բայց մերժման պարտադիր պատճառ չէ:
Վարկի ստանալու դիմումի համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր (ID-քարտ, ՀՀ անձնագիր, Օտարերկրյա անձնագիր): Ուժային կառույցի աշխատակիցների դեպքում նաև վկայականը:
Կախված վարկի տեսակից ՝ վարկ ստանալու հայտը կարելի է ձևակերպել առցանց հարթակում և «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի մասնաճյուղերում:
Ամսական վճարումները հաշվարկելու համար կարող եք օգտագործել բանկի վարկային հաշվիչը, որը կարելի է գտնել վարկի էջում:
Վարկ ստանալու համար դուք պետք է ներկայացնեք «ՎՏԲ Հայաստան Բանկը» հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստանալ որոշակի տեսակի վարկեր՝ առանց եկամտի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու:
Վարկի վճարումը հնարավոր է իրականացնել Բանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածի միջոցով, տարբեր առցանց դրամապանակների և տերմինալների միջոցով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում:

Լրացրեք հայտը

Ընտրեք գումարը և լրացրեք սոց․ քարտի համարը և հեռախոսահամարը

Մոտեցեք Ձեզ հարմար մասնաճյուղ
Թարմացվել է 11.05.2026, 00:16
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: