Հունվարի 24-ին Ֆինանսական համակարգի հաշտարարը մրցանակներ հանձնեց ՀՀ բանկերին: Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույնը երեք անվանակարգերում` «Lավագույն համագործակցող բանկ», «Լավագույն համագործակցող աշխատակից» և «10-ամյակի լավագույն համագործակցող բանկ»: «Լավագույն համագործակցող աշխատակից» անվանակարգում վկայագրի արժանացել է Իրավաբանական վարչության ընդհանուր գործերով իրավական սպասարկման բաժնի աշխատակից՝ Աննա Բաղդասարյանը: