ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ: Այսուհետ, Բանկի հաճախորդներն ու Հայաստանում վայրէջք կատարող քաղաքացիները կունենան հնարավորություն կատարել իրենց բանկային գործարքները անմիջապես օդանավակայանում տեղադրված բանկոմատի միջոցով: