ՎՏԲ-Հայաստան Բանկը “Իմ քայլը հանուն Լոռու մարզի” բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է “Իմ քայլը հանուն Լոռու մարզի” բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Վանաձորում: Ֆորումի կազմակերպիչ են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Լոռու մարզպետարանը: Ֆորումին մասնակցում էին Հայաստանի եւ աշխարհի երկրների խոշոր գործարարներ և ներդրողներ: Մասնակից երկրները` Ռուսաստանը, Ուկրաինան, Իտալիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իրանը, Լիտվան, քննարկեցին Լոռու մարզի զարգացման ներդրումային տարբերակները: