VTB-BANK

Շահավետ ներդրում


Շահավետ ներդրում

27.10.2020-30.12.2020թ. (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում գործում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների «Շահավետ ներդրում» ակցիա:

«Շահավետ ներդրում» ակցիայի պայմաններ և կանոններ`

Ժամկետ ` 27.10.2020-30.12.2020թ. (ներառյալ)

Մասնակիցներ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ «Շահավետ», «Պրոգրես», «Հարմարավետ» և «Սոցիալական» ՀՀ դրամ արժույթով 365 օր, 540 օր կամ 730 օր ժամկետով, տոկոսադրույքների ստացման «ժամկետի վերջում» եղանակով ավանդ ձևակերպած ֆիզիկական անձ հաճախորդներ:

Ակցիայի պայմաններ` Ակցիայի ավարտին Մասնակիցների միջև կանցկացվի օնլայն խաղարկություն Բանկի պաշտոնական Facebook-յան էջում` ուղիղ հեռարձակմամբ, որի արդյունքում պատահականության սկզբունքով կընտրվեն 10 հաղթողներ: Հաղթողների ավանդի տարեկան տոկոսադրույքը ավանդի ժամկետի ավարտին կկրկնապատկվի:

  1. Ակցիայի շրջանակներում խաղարկվում է 10 մրցանակ-հավաստագիր, հաճախորդի կողմից ներդրված առավելագույն գումարով միայն մեկ ավանդի նկատմամբ:
  2. 10 մլն ՀՀ դրամ և ավել գումարով ներդրված ավանդների համար տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի և կհաշվարկվի ավանդի միայն 10 մլն ՀՀ դրամ գումարի նկատմամբ:
  3. Հաղթողի  ավանդի նկատմամբ տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի բացառապես ավանդի պայմանագրով սահմանված առաջնային ժամկետի ավարտին՝ տոկոսների վերահաշվարկի եղանակով (ավանդի պայմանագրի երկարաձգման դեպքում չի կիրառվում փոփոխված տոկոսադրույքը, այլ կիրառվում է պայմանագրով սահմանված սկզբնական տոկոսադրույքը կամ երկարաձգման պահին տվյալ ավանդատեսակի համար սահմանված տոկոսադրույքը):
  4. Ավանդի պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում տոկոսադրույքը չի կրկնապատկվում և տոկոսները հաշվարկվում են տվյալ ավանդի համար ստանդարտ պայմաններով:
  5. Ակցիայի գործողության ընթացքում երկարաձգված ավանդները չեն մասնակցում խաղարկությանը:

Խաղարկության անցկացման պայմաններ և կանոններ`

  1. Խաղարկությունն անց է կացվում ակցիայի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
  2. Խաղարկության անցկացման օրվա, ժամի, հեռարձակման եղանակի մասին մասնակիցները լրացուցիչ տեղեկացվում են SMS-հաղորդագրության միջոցով և Բանկի պաշտոնական Facebook-յան էջում հրապարակման միջոցով:
  3. Խաղարկության մասնակիցներին SMS հաղորդագրություն ուղարկվում է այն բջջային հեռախոսահամարին, որը վերջինս տրամադրել է Բանկին: Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից Բանկին տրամադրած սխալ կոնտակտային տվյալների կամ վերջիններիս փոփոխման դեպքում Բանկին չտեղեկացնելու համար:
  4. Խաղարկության մասնակիցների անվանական քարտերի վրա նշվում է Մասնակցի Անուն, ազգանուն, հայրանունը և կոնտակտային/անձնագրային տվյալները:
  5. Խաղարկությունն անցկացվում է Բանկի պաշտոնական Facebook-յան էջում` ուղիղ հեռարձակմամբ:
  6. Խաղարկության ընթացքում հաղորդավարները հատուկ նախատեսված կոլբայի միջից պատահականության սկզբունքով հանում են մասնակիցների անվանական քարտերը և հաղթող է ճանաչվում այն Մասնակիցը, որի անվանական քարտը հանվել է կոլբայի միջից և որին հնարավոր է եղել զանգահարել ու կապ հաստատել  այն հեռախոսահամարով, որը վերջինս տրամադրել է Բանկին: Եթե հնարավոր չի լինում մասնակցի հետ կապ հաստատել 3 զանգի փորձից, ապա հաղորդավարները կոլբայից հանում են այլ մասնակցի անվանական քարտը:
  7. Անցկացվող Ակցիայի շրջանակներում մրցանակները տրամադրվում են բացառապես Ակցիայի հաղթողներին: Մրցանակը չի կարող տրամադրվել այլ անձի, այդ թվում ավանդատուի  լիազորված անձ հանդիսացող անձին:
  8. Մրցանակը ստանալիս Հաղթողը Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ:
  9. Հաղթողներին տրամադրվում են միայն Ակցիայի շրջանակներում ներկայացված մրցանակները: Նշված մրցանակների փոխարեն այլ մրցանակ կամ համարժեք գումար չի տրամադրվում:
  10. Հաղթողի կողմից մրցանակի ստացման ժամկետը սահմանվում է խաղարկությունից հետո 15 օրացուցային օրվա ընթացքում: Հաղթողի հետ լրացուցիչ համաձայնագիր է կնքվում տոկոսադրույքի կրկնապատկման կիրառման վերաբերյալ: Այն դեպքում, եթե ակցիայի ավարտից հետո 15 օրացուցային օրերի ընթացքում ակցիայի հաղթողը չի ներկայանում և նրա հետ համաձայնագիր չի կնքվում, մրցանակը ստանալու իրավունքը զրոյանում է:
  11. Մրցանակի չօգտագործման դեպքում Հաղթողն իրավունք չունի պահանջել Ակցիայի կանոնների և պայմանների փոփոխություն:

Թարմացվել է առ՝ 20-01-2021թ., 11:27

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ