
1. Ինչո՞ւ է Բանկը ֆիզիկական անձ հաճախորդների վարկերի մի մասը տեղափոխում այլ բանկ:
Մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելի մի մասը տեղափոխվում է սպասարկման այլ բանկ՝ ելնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի ռազմավարության փոփոխություններից և բիզնես գործընթացների օպտիմալացումից․ մասնավորապես՝ հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործում, հաճախորդների հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացում:
2. Ի՞նչ պայմաններով է իմ վարկը տեղափոխվում այլ բանկ:
Ձեր և ՎՏԲ-Հայաստան Բանկի միջև կնքված վարկային պայմանագրի գործող պայմանները մնում են անփոփոխ և պահպանում են իրենց իրավական ուժը (այդ թվում՝ վարկի տոկոսադրույք, միջնորդավճար, մարման ժամկետ և այլն):
3. Ի՞նչ կլինի իմ մյուս վարկերի, հաշիվների, միջոցների հետ, որոնք սպասարկվում են ՎՏԲ-Հայաստան Բանկում:
Ձեր մնացած բոլոր պրոդուկտները շարունակում են սպասարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ անփոփոխ պայմաններով: Ձեր բոլոր միջոցները լիովին ապահով են:
4. Կլինե՞ն արդյոք սահմանափակումներ արտասահմանյան վճարային համակարգերի քարտերով գործարքներ իրականացնելիս
VISA և MasterCard վճարային համակարգերի որոշմամբ այս պահին ՀՀ տարածքում հասանելի չեն ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի կիրառմամբ որոշ գործարքներ՝ անկանխիկ վճարումներ առցանց հարթակում և խանութներում, միջոցների կանխիկացում այլ բանկերի բանկոմատներից:
Ընդ որում, բնականոն ռեժիմով հասանելի են՝
.կանխիկի ստացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր բանկոմատներում և մասնաճյուղերում,
.դրամական միջոցների փոխանցումը և վճարումները (կոմունալ վճարումներ, հաշիվների համալրում, վարկերի մարում և այլն) ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, Մոբայլ և Ինտերնետ բանկինգ հավելվածների, ինչպես նաև Վիդեո բանկ և Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկում ՀՀ տարածքում քարտերով կատարվող անկանխիկ վճարումները վերականգնելու ուղղությամբ։
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի և բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Երկրի տարածքում գործում են Բանկի 73 մասնաճյուղեր: Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղադրված են քաղաք Երևանում, 109-ը՝ ՀՀ մարզերում։
ՎՏԲ Բանկը շարունակում է ստանդարտ ռեժիմով սպասարկել հաճախորդներին։ Աշխատակիցներն օպերատիվ խորհրդատվություն են տրամադրում հաճախորդներին առաջացած բոլոր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև, իրականացնում են համալիր միջոցառումներ՝ նրանց շահերը պաշտպանելու համար:
5. Որքանո՞վ են ապահով իմ դրամային և արտարժութային ավանդները: Հնարավո՞ր է բանկում ավանդներ բացել:
Բանկում ներդրված Ձեր դրամական միջոցները, այդ թվում բոլոր տեսակի ավանդները և խնայողական հաշիվները ցանկացած արժույթով, հասանելի են ամբողջ ծավալով։
Դուք կարող եք ներդնել ՀՀ դրամով և արտարժույթով ավանդներ և համալրել դրանք:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամբողջությամբ կատարում է հաճախորդների դրամական միջոցների վճարման իր պարտավորությունները՝ տոկոսագումարների հաշվարկման, վճարման և հաշիվներից գումարների կանխիկացման մասով։
Հիշեցնում ենք նաև, որ Բանկում ներդրված Ձեր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։
6. Կարելի՞ է ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից իրականացվում է կենսաթոշակի վճարումը բնականոն հունով: Կենսաթոշակների ստացման և Ձեր միջոցների տնօրինման մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել:
7. Ինչպե՞ս կարելի է Բանկի հաշվին առկա միջոցներն, այդ թվում արտարժույթը, փոխանցել այլ բանկ։
ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր հաշիվներից ցանկացած արժույթով հնարավոր է իրականացել փոխանցում ՀՀ տարածքում գործող բոլոր ֆինանսական հաստատություններ։ Փոխանցում կարելի է կատարել Բանկի մասնաճյուղերում, Մոբայլ/Ինտերնետ բանկինգի միջոցով, ինչպես նաև Վիդեո Բանկ և Հեռախոս բանկ ծառայությունների միջոցով:
Թարմացվել է առ՝ 25-05-2022թ., 18:16
2023-03-21 13:08:02
2023-03-21 13:08:02