
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ*
1 | Վարկի հիմնական չափանիշներ | ||
1.1 | Վարկի արժույթ | ՀՀ դրամ | |
1.2 | Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք2 (հաստատուն) | 11.1% | 12.1% |
1.3 | Տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխում | 1. Բանկը իրավասու է վերանայել տարեկան տոկոսադրույքը երեք տարին մեկ և փոփոխել ՈՒՎԿ "Ազգային հիփոթեքային ընկերություն" ՓԲԸ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման չափով: 2. Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում Բանկը իրավունք ունի միակողմանիորեն բարձրացնել վարկի տոկոսադրույքը համաձայն բանկում գործող ներքին իրավական ակտերի և հաճախորդի հետ կնքած վարկային պայմանագրի: | |
1.4 | Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգ | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Ստորև ներկայացվում է տոկոսադրույքի հաշվարկման օրինակ` • Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ • Վարկի տարեկան տոկոսադրույք` 11.6% Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*11.6/100/365=3,178 ՀՀ դրամ | |
1.5 | Տարեկան փաստացի տոկոսադրույք | սկսած 11.09%-ից (կախված վարկի գումարից և ժամկետից) Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները` • Բանկային հաշվի բացման/սպասարկման վճար • վճարներ այն ծառայությունների դիմաց, որոնք իրականացվում են Բանկի կողմից հաճախորդի ցանկությամբ, օրինակ` գրավի գրանցման, սեփականության իրավունքի գրանցման, գրավի ազատման հետ կապված վարկի ձևակերպման միջնորդավճարներ, անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար: | |
1.6 | LTV (Վարկ/Գրավ) առավելագույն արժեք | 70% | |
1.7 | Նվազագույն կանխավճար | 30% | |
1.8 | Վարկի առավելագույն գումար | մինչև 35,000,000 ՀՀ դրամ (ներառյալ, սակայն ոչ ավել քան կառուցման աշխատանքների ներկայացված նախահաշվի 80%-ը` կառուցման նպատակով վարկի դեպքում) | մինչև 60,000,000 ՀՀ դրամ( ներառյալ,սակայն ոչ ավել քան կառուցման աշխատանքների ներկայացված նախահաշվի 80%-ը` կառուցման նպատակով վարկի դեպքում) |
1.9 | Վարկի նվազագույն գումար | 1,000,000 ՀՀ դրամ | |
1.10 | Վարկի առավելագույն ժամկետ | վերանորոգման նպատակով վարկ` 15 տարի, կառուցման նպատակով վարկ` 20 տարի | |
1.11 | Վարկի նվազագույն ժամկետ | վերանորոգման նպատակով վարկ` 5 տարի, կառուցման նպատակով վարկ` 10 տարի | |
1.12 | Վարկի մարման եղանակ | Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում) | |
1.13 | Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ, վարկը տրամադրվում է մասնաբաժիններով /տրանշերով/ (կամ միաժամանակ` վերանորոգման նպատակով վարկի դեպքում)` կախված ներկայացված նախահաշվից, ընդ որում` վերաֆինանսավորվող կառուցման նպատակով վարկի դեպքում վերջին տրանշը չպետք է գերազանցի վարկի գումարի 20%-ը | |
1.14 | Վարկի վաղաժամկետ մարում | Սահմանափակումներ չկան | |
1.15 | Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | 2 (երկու) աշխատանքային օր | |
1.16 | Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ | 20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո | |
1.17 | Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո | |
1.18 | Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Մինչև վարկի տրամադրումը վարկային պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման: Այսպիսով վարկի տրամադրումը իրականացվում է համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո: | |
2 | Բանկի միջնորդավճարներ | ||
2.1 | Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | 1,000 ՀՀ դրամ | |
2.2 | Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 26,000 ՀՀ դրամ | |
2.3 | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (ամսական միջնորդավճարի հաշվարկը իրականացվում է վարկի տրամադրման օրվանից): | վարկի գումարի 0.06% | |
2.4 | Վարկի ձևակերպման միջնորդավճար (հաճախորդի ցանկությամբ)
| ||
Գրավի գրանցման ժամկետ (հաճախորդի ընտրությամբ) | ք. Երևան և այլ շրջանների համար (սահմամերձ համայնքների և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/գյուղերի համար) 4 աշխատանքային օր` 28,000 ՀՀ դրամ (15,500 ՀՀ դրամ) 3 աշխատանքային օր` 53,000 ՀՀ դրամ (28,000 ՀՀ դրամ) 2 աշխատանքային օր` 78,000 ՀՀ դրամ (40,500 ՀՀ դրամ) | ||
Գրավից ազատում | 2,000 ՀՀ դրամ | ||
2.5 | Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (հաճախորդի ցանկությամբ) | Միասնական տեղեկանքի տրամադրման ժամկետ (ընտրվում է հաճախորդի կողմից)` միայն ք. Երևանի վարկային հայտերի դեպքում 1 աշխատանքային օր` 23,500 ՀՀ դրամ 2 աշխատանքային օր` 13,500 ՀՀ դրամ | |
2.6 | Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար | 10,000 – 25,000 ՀՀ դրամ | |
2.7 | Կադաստրի ծառայության դիմաց միջնորդավճար | 3 աշխատանքային օր` 75,000 ՀՀ դրամ 2 աշխատանքային օր` 125,000 ՀՀ դրամ 1 աշխատանքային օր` 175,000 ՀՀ դրամ նույն աշխատանքային օր` 325,000 ՀՀ դրամ | |
3 | Ապահովություն և ապահովագրություն | ||
3.1 | Գրավի առարկա |
| |
Կառուցման նպատակով վարկ | Հողատարածք կառուցվելիք կառույցի հետ միասին | ||
Վերանորոգման նպատակով վարկ | Վերանորոգվող անշարժ գույք | ||
3.2 | Լրացուցիչ ապահովություն (միայն կառուցման նպատակով վարկի համար) | Բնակելի անշարժ գույք/լիկվիդային անշարժ գույք, որը բավարարում է Բանկի պայմաններին և սեփականության իրավունքով պատկանում է Վարկառուին/ Համավարկառուին | |
3.3 | Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում | Իրականացվում է անկախ գնահատող կազմակերպության կողմից: Վերջինիս մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` գնահատողների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` հետևյալ հասցեով: | |
3.4 | Գույքի ապահովագրություն | Ապահովագրումը իրականացվում է Բանկի կողմից` գույքի գնահատված շուկայական արժեքի չափով, մեկ տարի ժամկետով, բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար: Ապահովագրական ընկերությունների մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` ապահովագրական ընկերությունների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` www.vtb.am հասցեով: | |
3.5 | Անձնական ապահովագրություն | Ապահովագրվում է դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակության կորուստը/ապահովագրվում է Վարկառուն/Համավարկառուն և այն անձինք, որոնք կրում են համապարտ (Հաճախորդին հավասար) պատասխանատվություն Բանկի առջև վարկի մարման համար (եկամուտներին համապատասխան) վարկի մնացորդի չափով: | |
4 | Վարկառուին/Համավարկառուին ներկայացվող պահանջներ | ||
4.1 | Կարգավիճակ | 1.ՀՀ ռեզիդենտ` անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցեով 2. ՀՀ քաղաքացի | |
4.2 | Համավարկառու | Ֆիզիկական անձ` վարկառուի ամուսին (կին), կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, եղբայրների/քույրերի կանայք/ամուսիններ, ամուսնու/կնոջ ծնողներ, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, հորաքույր, մորաքույր, մորեղբայր, հորեղբայր վարկառուի հետ ապրող այլ բարեկամներ: Համավարկառուների քանակը չպետք է լինի երկու անձից ավելի: | |
4.3 | Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն | |
4.4 | Ընդհանուր աշխատանքային փորձ | 1. Անընդմեջ ստաժ աշխատանքի վերջին վայրում վերջին 4 ամսվա ընթացքում: 2. 1 (մեկ) տարուց ոչ պակաս ընդհանուր աշխատանքային ստաժ: | |
4.5 | Վարկառուի տարիք | Վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս և վարկի մարման պահին` չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը: | |
5 | Վճարունակությանը ներկայացվող պահանջներ | ||
5.1 | Վճարունակության գնահատում | Բոլոր պարտքերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) մարման ամենամսյա ծախսերի և Հաճախորդի (առկայության դեպքում նաև Համավարկառուի) ամենամսյա եկամուտների հարաբերակցությունը հարկումից հետո պետք է չգերազանցի 45%-ը: | Բոլոր պարտքերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) մարման ամենամսյա ծախսերի և Հաճախորդի (առկայության դեպքում նաև Համավարկառուի) ամենամսյա եկամուտների հարաբերակցությունը հարկումից հետո պետք է չգերազանցի 60%-ը: |
6 | Լրացուցիչ պայմաններ | ||
6.1 | 1 Ընդունելի բարելավումներ: Աշխատանքները ներառում են օժանդակ աշխատանքներ. ներկում, տանիքի վերանորոգում, ընդհանուր վերանորոգում, օրինակ` ջեռուցման համակարգերի տեղադրում կամ վերանորոգում, պատուհանների և դռների տեղադրում, սեյսմակայունության բարելավում և այլն: Անընդունելի բարելավումներ: Անընդունելի են այն բարելավումները, որոնք իրականացվել են հանգստի և զվարճանքների նպատակով, ինչպես նաև ներկառուցված պահարանների պատրաստումը կամ ճոխության պարագաները: Օրինակ` լողավազաններ, սաունաներ, թենիսի կորտեր, կամ ֆերմայի բարելավում գյուղատնտեսական արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով: Շարժական գույքի ձեռքբերում (օրինակ` կահույք, կենցաղային տեխնիկա և այլն): Նորացում/արդիականացում` գործողությունների ամբողջություն, որոնք ուղղված են բնակելի տարածքի ընդլայնմանը: Բնակելի տարածքի ընդլայնումը կարող է իրականացվել բնակարանի ներքին մակերեսի փոփոխության, ինչպես նաև նոր սենյակների, բնակարանի արտաքին տարածությունում հարկերի շինարարության միջոցով: | ||
6.2 | Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը Բանկում պետք է ունենա բանկային հաշիվ | ||
6.3 | Բանկային հաշիվների բացում/վարում | Համաձայն Բանկի սակագների | |
6.4 | Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում կիրառվող տույժ | 0.1% ժամկետանց վարկի գումարից և ժամկետանց տոկոսների գումարից | |
6.5 | Գումարի կանխիկացում | Համաձայն հաշվի սպասարկման սակագների | |
6.7 | 2 Բանկում աշխատավարձ ստացող հաճախորդների համար սահմանված են վարկի արտոնյալ տոկոսադրույքներ: |
Բնակելի անշարժ գույքի կառուցման համար Վարկառուի/Համավարկառուի և Երաշխավորի համար առաջնային փուլում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ | |
1 | Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ |
2 | Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ*, բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք Եթե Վարկառուն/Համավարկառուն ամուսնացած է, ապա նաև կնոջ/ամուսնու փաստաթղթեր * Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա |
3 | Եկամուտները հաստատող փաստաթղթեր պահանջվում են միայն այն դեպքում, եթե վարկառուն աշխատավարձը ստանում է ոչ ՎՏԲ Բանկի միջոցով: |
4 | Կատարվելիք աշխատանքների նախահաշիվը և ծախսերի արժեքը, որտեղ նշված կլինի կատարվելիք աշխատանքների ամբողջական նկարագրությունը, ինչպես նաև սկիզբն ու ավարտը (նախահաշիվը պետք է ստորագրված լինի Վարկառուի կողմից) |
5 | Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահաջվել այլ փաստաթղթեր |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
• Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր,
• Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին,
• “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև Համավարկառուները/Երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն,
• Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
• Վարկավորման գործընթացի արդյունքում հաճախորդի վերաբերյալ հայտնի է դարձել այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկության
հավաստիությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԲԱՆԿԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ` ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (ՏՈՒՆԸ, ՄԵՔԵՆԱՆ ԿԱՄ ԱՅԼ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈԻՄ ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԱՐԱԿՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ` ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
* Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխվել, ինչի մասին տեղեկանալու և այլ մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք 87-87 հեռախոսահամարով, այցելեք Բանկի մոտակա մասնաճյուղ կամ ինտերնետային կայք` www.vtb.am հասցեով:
Թարմացվել է առ՝ 12-02-2020թ., 11:08