
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ*
1 | Վարկի հիմնական չափանիշներ | ||
1.1 | Նպատակային նշանակություն | Կառուցվող անշարժ գույքի ձեռքբերում | Գոյություն ունեցող և կառուցվող` անձնական նպատակով որպես բնակավայր օգտագործվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերում |
1.2 | Վարկի արժույթ | ՀՀ դրամ | |
1.3 | Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք1 (հաստատուն) | 1) 12.9% 2) կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռքբերելու դեպքում հնարավոր է նաև 13.7% | |
1.4 | Տարեկան անվանական տոկոսադրույքի փոփոխում | Ուշադրություն` վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի բացահայտման դեպքում (այլ նպատակներով, քան անշարժ գույքի ձեռք բերում), Բանկը իրավասու է միակողմանի բարձրացնել վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև ձեռնարկել այլ միջոցառումներ` համաձայն վարկային պայմանագրի պայմանների: | |
1.5 | Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգ | Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ: Ստորև ներկայացվում է տոկոսադրույքի հաշվարկման օրինակ` • Վարկի սկզբնական գումար` 10,000,000 ՀՀ դրամ • Վարկի տարեկան տոկոսադրույք` 12.9% Վարկի մասով հաշվեգրվող օրական տոկոսագումարը կկազմի՝ 10,000,000*12.9/100/365=3,534 ՀՀ դրամ | |
1.6 | Տարեկան փաստացի տոկոսադրույք | սկսած 12.5%-ից (կախված վարկի գումարից և ժամկետից) Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները` • Բանկային հաշվի բացման/սպասարկման վճար • վճարներ այն ծառայությունների դիմաց, որոնք իրականացվում են Բանկի կողմից հաճախորդի ցանկությամբ, օրինակ` գրավի գրանցման, սեփականության իրավունքի գրանցման, գրավի ազատման հետ կապված վարկի ձևակերպման միջնորդավճարներ, անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար: | |
1.7 | LTV (Վարկ/Գրավ) առավելագույն արժեք | 97% | |
1.8 | Նվազագույն կանխավճար | 3% | |
1.9 | Վարկի առավելագույն գումար | 80,000,000 ՀՀ դրամ | |
1.10 | Վարկի նվազագույն գումար | 1,000,000 ՀՀ դրամ | |
1.11 | Վարկի առավելագույն ժամկետ | 30 տարի | |
1.12 | Վարկի նվազագույն ժամկետ | 3 տարի | |
1.13 | Վարկի մարման եղանակ | Ըստ հաճախորդի ընտրության` անուիտետային վճարումներ, կամ վարկի գումարի հավասարաչափ մարում գումարած վարկի մնացորդի վրա հաշվարկված տոկոսները (զսպանակաձև մարում) | |
1.14 | Վարկի տրամադրման եղանակ | Միանվագ, անկանխիկ | |
1.15 | Վարկի վաղաժամկետ մարում | Սահմանափակումներ չկան | |
1.16 | Վարկի նախնական որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | 2 (երկու) աշխատանքային օր | |
1.17 | Երկրորդ փուլով փաստաթղթերի տրամադրման առավելագույն ժամկետ | 20 օրացուցային օր` հայտի գծով նախնական որոշում կայացնելուց հետո | |
1.18 | Վարկի տրամադրման մասին դրական որոշման գործողության առավելագույն ժամկետ | 20 աշխատանքային օր` երկրորդ փուլով դրական որոշում կայացնելուց հետո | |
1.19 | Վարկառուին վարկի տրամադրման ժամկետ | Մինչև վարկի տրամադրումը վարկային պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման: Այսպիսով վարկի տրամադրումը իրականացվում է համապատասխան պայմանագրերը նոտարական կարգով կնքելուց և պետական լիազոր մարմիններում համապատասխան ձևակերպումներ իրականացնելուց հետո | |
2 | Բանկի միջնորդավճարներ | ||
2.1 | Հայտի դիտարկման միանվագ միջնորդավճար | 1,000 ՀՀ դրամ | |
2.2 | Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար | 26,000 ՀՀ դրամ | |
2.3 | Վարկային հաշվի սպասարկման ամսական միջնորդավճար (ամսական միջնորդավճարի հաշվարկը իրականացվում է վարկի տրամադրման օրվանից): | 1) վարկի գումարի 0.06% 2) կառուցապատողից բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու դեպքում միջնորդավճար սահմանված չէ | |
2.4 | Վարկի ձևակերպման հետ կապված միջնորդավճարներ (ըստ հաճախորդի ցանկության) |
| |
Գրավի գրանցման ժամկետ (հաճախորդի ընտրությամբ) | ք. Երևան և այլ շրջանների համար (սահմամերձ համայնքներում և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/գյուղերի համար) 4 աշխատանքային օր` 28,000 ՀՀ դրամ (15,500 ՀՀ դրամ) 3 աշխատանքային օր` 53,000 ՀՀ դրամ (28,000 ՀՀ դրամ) 2 աշխատանքային օր` 78,000 ՀՀ դրամ (40,500 ՀՀ դրամ) | ||
Սեփականության իրավունքի գրանցում (հաճախորդի ընտրությամբ) | ք. Երևան և այլ շրջանների համար (սահմամերձ համայնքներում և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող քաղաքների/գյուղերի համար) 4 աշխատանքային օր` 47,000 ՀՀ դրամ (34,500 ՀՀ դրամ) 3 աշխատանքային օր` 72,000 ՀՀ դրամ (47,000 ՀՀ դրամ) 2 աշխատանքային օր` 97,000 ՀՀ դրամ (59,500 ՀՀ դրամ) | ||
Գրավից ազատում (պարտադիր) | 2,000 ՀՀ դրամ | ||
2.5 | Անշարժ գույքի սահմանափակումների մասին միասնական տեղեկանքի ստացման միջնորդավճար (հաճախորդի ցանկությամբ) | Միասնական տեղեկանքի տրամադրման ժամկետ (ընտրվում է հաճախորդի կողմից)` միայն ք. Երևանի վարկային հայտերի դեպքում 1 աշխատանքային օր` 23,500 ՀՀ դրամ 2 աշխատանքային օր` 13,500 ՀՀ դրամ | |
2.6 | Նոտարական ծառայության դիմաց միջնորդավճար | 10,000 – 25,000 ՀՀ դրամ | |
2.7 | Կադաստրի ծառայության դիմաց միջնորդավճար | 3 աշխատանքային օր` 75,000 ՀՀ դրամ 2 աշխատանքային օր` 125,000 ՀՀ դրամ 1 աշխատանքային օր` 175,000 ՀՀ դրամ նույն աշխատանքային օր` 325,000 ՀՀ դրամ | |
3 | Ապահովություն և ապահովագրություն | ||
3.1 | Գրավի առարկա | Ձեռք բերվող անշարժ գույք | |
3.2 | Լրացուցիչ ապահովություն | 1. Կառուցվող անշարժ գույքի վարկավորման դեպքում (բազմաբնակարան շենքերում) հնարավոր է վարկավորման երկու սխեմա. 1) վարկը ապահովված է միաժամանակ և կառուցվող անշարժ գույքով և գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 70%, միաժամանակ չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը, ինչպես նաև չպետք է գերազանցի գոյություն ունեցող անշարժ գույքի գնահատված արժեքի 97%-ը: 2) վարկը ապահովված է գոյություն ունեցող անշարժ գույքով: Ընդ որում, վարկի գումարը չպետք է գերազանցի գրավի արժեքի 97%, միաժամանակ, չպետք է գերազանցի կառուցապատողի և վարկառուի միջև պայմանագրում նշված կառուցվող բնակելի անշարժ գույքի արժեքի և վարկառուի կողմից կառուցապատողին արդեն վճարած գումարի տարբերությունը: 2.Բանկի հետ համագործակցող կառուցապատողից կառուցվող գույքի ձեռքբերման դեպքում հնարավոր է կիրառել հետևյալ սխեման- ձևակերպման պահին վարկը ապահովված է միայն բնակարանի ձեռքբերման իրավունքով: Սեփականության վկայականի բացակայության դեպքում վարկավորման պահին հնարավոր է տրամադրել վարկը կառուցապատող- գործընկերոջ* կողմից բնակարանի ձեռքբերման իրավունքի գրավով առանց գոյություն ունեցող անշարժ գույքի լրացուցիչ գրավի, ընդ որում` 2.1 Որպես գրավի գին, որը հիմք է վերցվում LTV ցուցանիշի հաշվարկման ժամանակ, ընդունվում է կառուցապատող- ընկերության կողմից տրված տեղեկանքում նշված գինը: Ընդ որում գրավի արժեքը (ձեռքբերման գինը) չի կարող լինել ավել, քան նշված է նախագծահաշվային փաստաթղթերում: 2.2 Հիփոթեքի տրամադրումից հետո հիփոթեքի գումարը սառեցվում է կառուցապատողի հատուկ հաշվին մինչև տվյալ բնակարանի սեփականության վկայականի ստացումը և վերջինիս գրավադրումը Բանկում որպես հիփոթեքային վարկի ապահովում: Կառուցապատողի կողմից հատուկ հաշվին սառեցված գումարը հանդիսանում է Բանկի նկատմամբ հաճախորդի պարտավորությունների ապահովում հիփոթեքային վարկի շրջանակներում որպես հաջորդող գրավ: Տվյալ դրամական միջոցները կլինեն առաջնային գրավ, որը ի օգուտ հաճախորդի կապահովի կառուցապատողի պարտավորությունները` ա) բնակարանը հաճախորդի սեփականությանը փոխանցելու մասով, բ) բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագրի լուծման դեպքում հաճախորդի դրամական միջոցները հաճախորդին վերադարձնելու մասով: * Միայն վերաֆինանսավորվող վարկերի դեպքում Կառուցապատողի և գործընթացի նկատմամբ պահանջները սահմանվում են համաձայն վերաֆինանսավորող կազմակերպության "Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի": | |
3.3 | Անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում | Իրականացվում է անկախ գնահատող կազմակերպության կողմից: Վերջինիս մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` գնահատողների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` հետևյալ հասցեով: | |
3.4 | Գույքի ապահովագրություն | Ապահովագրումը իրականացվում է Բանկի կողմից` գույքի գնահատված շուկայական արժեքի չափով, մեկ տարի ժամկետով, բացառապես Բանկի կողմից հավատարմագրված ընկերություններում: Ամեն հաջորդող տարում վերաապահովագրվում է ևս մեկ տարով: Վերջին տարվա համար ապահովագրությունը կատարվում է վարկի մնացած ժամկետի համար: Ապահովագրական ընկերությունների մասով անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` ապահովագրական ընկերությունների ցանկը, անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսի համարները) կարող եք գտնել Բանկի ինտերնետային կայքում` հետևյալ հասցեով: | |
3.5 | Անձնական ապահովագրություն | Ապահովագրվում է աշխատունակության կորուստ դժբախտ պատահարի հետևանքով վարկի մնացորդի չափով (ապահովագրվում են հաճախորդը և հաճախորդի հետ վարկի մարման համար Բանկի նկատմամբ հավասար պատասխանատվություն կրող անձինք (եկամուտներին համապատասխան) | |
4 | Վարկառուին/Համավարկառուին ներկայացվող պահանջներ | ||
4.1 | Կարգավիճակ | ՀՀ ռեզիդենտ` անձը հաստատող փաստաթղթում նշված մշտական գրանցման կամ փաստացի բնակության հասցեով: | |
4.2 | Համավարկառու (քանակը երկու անձից ոչ ավել) | Ֆիզիկական անձ` վարկառուի ամուսին (կին), կամ ծնողներ, չափահաս երեխաներ, եղբայրներ, քույրեր, եղբայրների/քույրերի կանայք/ամուսիններ, ամուսնու/կնոջ ծնողներ, ամուսնու/կնոջ քույրեր/եղբայրներ, հորաքույրներ, մորաքույրներ, մորեղբայրներ, հորեղբայրներ, վարկառուի հետ ապրող այլ բարեկամներ: | |
4.3 | Վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն | |
4.4 | Ընդհանուր աշխատանքային փորձ | 1. Անընդմեջ ստաժ աշխատանքի վերջին վայրում վերջին 4 ամսվա ընթացքում: 2. 1 (մեկ) տարուց ոչ պակաս ընդհանուր աշխատանքային ստաժ: | |
4.5 | Վարկառուի տարիք | Վարկառուի տարիքը վարկ ստանալու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վարկը մարելու պահին չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը: | |
5 | Վճարունակությանը ներկայացվող պահանջներ | ||
5.1 | Վճարունակության գնահատում | Բոլոր պարտքերի գծով ամսական ծախսերի (այլ վարկեր, ալիմենտներ և այլն) հարաբերակցությունը ամսական եկամուտներին հարկումից հետո <= 45%: | |
6 | Լրացուցիչ պայմաններ | ||
6.1 | Վարկային ծառայությունից օգտվելու համար հաճախորդը Բանկում պետք է ունենա բանկային հաշիվ | ||
6.2 | Բանկային հաշիվների բացում/վարում | Համաձայն Բանկի սակագների | |
6.3 | Վարկառուի կողմից պարատավորությունների չկատարման դեպքում կիրառվող տույժ | 0.1% ժամկետանց վարկի գումարից և ժամկետանց տոկոսների գումարից | |
6.4 | Գումարի կանխիկացում | Համաձայն հաշվի սպասարկման սակագների | |
6.5 | 1 Բանկում աշխատավարձ ստացող հաճախորդների համար սահմանված են վարկի արտոնյալ տոկոսադրույքներ: |
Բնակելի անշարժ գույքի ձեռք բերման համար Վարկառուի/Համավարկառուի և Երաշխավորի համար առաջնային փուլում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ | |
1 | Պատշաճ կերպով լրացրած Դիմում-հայտ |
2 | Անձը հաստատող փաստաթուղթ - ՀՀ քազաքացիների դեպքում` անձնագիր կամ նույնականացման քարտ, ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ: ՀՀ քաղաքացու դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ նույնականացման քարտ*, բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք Եթե Վարկառուն/Համավարկառուն ամուսնացած է, ապա նաև կնոջ/ամուսնու փաստաթղթեր * Նույնականացման քարտի ներկայացման դեպքում պարտադիր է հանրային ծառայությունների համարանիշի առկայությունը նույնականացման քարտի վրա |
3 | Գրավադրվող գույքի վաճառողների/սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: |
4 | Եկամուտները հաստատող փաստաթղթեր պահանջվում են միայն այն դեպքում, եթե վարկառուն աշխատավարձը ստանում է ոչ ՎՏԲ Բանկի միջոցով: |
5 | Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթերներ: |
Ուշադրություն`
Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`
• Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր,
• Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին,
• “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև Համավարկառուները/Երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն,
• Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ,
• Վարկավորման գործընթացի արդյունքում հաճախորդի վերաբերյալ հայտնի է դարձել այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկության
հավաստիությունը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԲԱՆԿԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ` ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՎԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ (ՏՈՒՆԸ, ՄԵՔԵՆԱՆ ԿԱՄ ԱՅԼ) ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈԻՄ ՁԵՐ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԲԱՑԱՍԱԿԱՆ ՎԱՐԱԿՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ` ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
* Ամփոփագրում նշված պայմանները կարող են փոփոխվել, ինչի մասին տեղեկանալու և այլ մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք 87-87 հեռախոսահամարով, այցելեք Բանկի մոտակա մասնաճյուղ կամ ինտերնետային կայք` www.vtb.am հասցեով:
Թարմացվել է առ՝ 03-11-2019թ., 15:01