VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել արտոնյալ պայմաններով ուսանողական վարկեր պետական ծրագրերի շրջանակներում

21.05.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ուսանողական վարկեր արտոնյալ պայմաններով պետական ​​ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակներում:

Վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական ​​և պետական ​​հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի ​​և կլինիկական օրդինատուրայի ուսանողները կարող են ձևակերպել ուսանողական վարկեր հետևյալ արտոնյալ պայմաններով՝

  • Տարեկան տոկոսադրույք` 6% կամ 7%, կախված առաջադիմությունից*,
  • Վարկի ժամկետ` 3 ամսից մինչև 10 տարի,
  • Մեկ ուսումնական տարվա համար վարկի գումար՝  50,000 ՀՀ դրամից մինչև 700,000 ՀՀ դրամ,
  • Վարկի առավելագույն գումար ուսման ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2,8 մլն. ՀՀ դրամ,
  • Միջնորդավճարներ նախատեսված չեն:

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ Կառավարության կողմից՝ ի աջակցություն Հայաստանի բնակչությանը, ստեղծված հատուկ միջոցառումների շրջանակներում հաճախորդները կարող են ստանալ ուսանողական վարկեր և օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններից. մինչև 2020թ-ի վերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով (կախված առաջադիմությունից):

ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./

Ուսանողական վարկեր կարող են ձևակերպել 16-65 տարեկան  ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները:  Պարտադիր պայման է ուսանողի ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորությունը: Վարկառուի (ուսանողի) կողմից եկամուտների ներկայացում չի պահանջվում, բավական է երաշխավորի եկամուտների առկայությունը, իսկ եկամտի բավարար չլինելու կամ բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու:

*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքով, որից 2%-ը կամ 3%-ը, կախված առաջադիմությունից, սուբսիդավորվում է պետության կողմից:

Փաստացի տարեկան տոկոսադրույք՝ 6.17%-7.33%:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ուսանողական վարկերի պայմանների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/owsanoghakan-vark-petakan-tsragrov կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին