VTB-BANK

Ուսանողական վարկ պետական ծրագրով

  • Վարկի առավելագույն գումար

    Վարկի առավելագույն գումար

    2 800 000 AMD

  • Տարեկան տոկոսադրույք

    Տարեկան տոկոսադրույք

    անվ.՝ 6%-7%

    փաստ.` 6.17%-7.33%

  • Վարկի առավելագույն ժամկետ

    Վարկի առավելագույն ժամկետ

    ուսման ժամկետ+6 տարի,

    բայց ոչ ավել, քան 10տարի 

  • Նախնական որոշման կայացման ժամկետ

    Նախնական որոշման կայացման ժամկետ

    մինչև 2 աշխատանքային օր


Online հայտ

Ուսանողական վարկ պետական ծրագրով

Վաճառքներ

Ցանկացած մասնաճյուղ

Վարկի նպատակային նշանակություն

Վարկը տրամադրվում է պետական և պետական հավատարմագրում ունեցող ուսման հաստատություններրի (ՈՒՀ) բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողների ուսման վարձը վճարելու նպատակով (ՈւՀ-ի ցանկը ձևավորվում է ՀՀ Կրթության նախարարության տեղեկատվության հիման վրա, ներկայացված է Հավելված 1 -ում և Հավելված 2-ում)

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

ՈՒՀ-ից ներկայացված տեղեկանքի նկատմամբ պահանջներ

ՈւՀ-ից ուսման փաստի հաստատմամբ տեղեկանք հետևյալ տեղեկատվությամբ`
1. ՈւՀ-ի անվանում և ֆակուլտետ,
2. ուսուցանման կուրսը ՈւՀ-ում,
3. ուսման տարեկան վարձի չափը (տվյալ ուսման տարվա մնացորդի գումար),
4. ուսանողի ուսման ավարտի ամիս և տարեթիվ,

5. գերազանց սովորելու դեպքում` տվյալ ուսումնական տարվա ընթացքում ուսանողի առաջադիմությունը, 
6. ՈւՀ-ի բանկային հաշվի համար, որին պետք է փոխանցվի վարկի գումարը:
! Տեղեկանքի վաղեմության ժամկետը չպետք է գերազանցի 7 (յոթ) աշխատանքային օրը տրամադրման պահից: Այն դեպքում, եթե ՈւՀ-ի կողմից ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղեկանքով հնարավոր չէ տրամադրել, տեղեկատվությունը կարող է տրամադրվել մի քանի տեղեկանքով:

Տարեկան տոկոսադրույք*

9% (որից 2%-ը սուբսիդավորվում է ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից, իսկ հաճախորդի գերազանց առաջադիմության դեպքում, որի փաստը նշված է ՈՒՀ տեղեկանքում, սուբսիդավորվում է 3%)

Տարեկան փաստացի տոկոսադրույք

6.17%-7.33%

Վարկի առավելագույն ժամկետ

Ուսման ժամկետ**+6 տարի, բայց ոչ ավել, քան 10 տարի

Վարկի նվազագույն ժամկետ

3 ամիս

Վարկի առավելագույն գումար

2,800,000 ՀՀ դրամ (ամբողջ ուսման ընթացքում)

Վարկի նվազագույն գումար

50,000 ՀՀ դրամ

Վարկի գումարի սահմանափակում

Առավելագույնը 4 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` չպետք է գերազանցի 700,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը: Ընդ որում` մասնաբաժնի  գումարը կարող է վճարվել ինչպես կիսամյակի, այնպես էլ ուսումնական տարվա համար` պայմանով, որ մեկ ուսումնական տարվա համար գումարը չպետք է գերազանցի 700,000 ՀՀ դրամը:

Մեկ մասնաբաժինը մեկ ուսման տարվա համար պայմանի խաղտման և Ուսանողական վարկի նույն ծրագրով կրկնակի վարկի ստացման դեպքում վարկը չի վերաֆինանսավորվելու ֆոնդավորման կազմակերպության կողմից:

Վարկի մարման եղանակը (հաճախորդի ընտրությամբ)

1. Անուիտետային մարումներ, ընդ որում ուսման ընթացքում (առավելագույնը 4 տարի) մարվում են միայն տոկոսները, իսկ ուսման ավարտից հետո հավասարաչափ մարվում են վարկի հիմնական գումարը և տոկոսները:
2. Անուիտետային մարումներ (ամսական հավասարաչափ մարվում են վարկի տոկոս + հիմնական պարտք)

Տոկոսադրույքի ֆիքսում

Ֆիքսված տոկոսադրույքը կարող է վերանայվել 3 (երեք) տարվա մեջ մեկ անգամ՝ կախված վերաֆինանսավորման կազմակերպության կողմից դրույքի փոփոխումից

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարի հաշվարկը կատարվում է վարկի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով և ենթակա է վճարման ամսական պարբերականությամբ

Վարկի վաղաժամկետ մարում

Տույժ նախատեսված չէ

Միանվագ միջնորդավճար հայտի դիտարկման համար

Նախատեսված չէ

Միանվագ միջնորդավճար վարկի տրամադրման համար

Նախատեսված չէ

Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճար (պարտադիր)

Նախատեսված չէ

Ապահովություն

Ուսանողի ծնողներից մեկի կամ խնամակալի/հոգեբարձուի  երաշխավորություն:

Այն դեպքում, եթե ուսանողը երկկողմանի ծնողազուրկ է և չունի խնամակալ` 3-րդ անձի երաշխավորություն: 

Այն դեպքում երբ ուսանողը չափահաս է, իսկ ծնողները մահացած՝ 3-րդ անձի երաշխավորություն:

Ընթացիկ հաշիվների բացում/վարում/կանխիկացում

Բանկի սակագներին համաձայն

Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում տույժ (յուրաքանչյուր օրացույցային օրվա համար)

Ժամկետանց վարկի և տոկոսային գումարի նկատմամբ 0.1%-ի չափով յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար

Վարկի տրամադրման եղանակ

Վարկի գումարի անկանխիկ փոխանցում անմիջապես ՈՒՀ-ից ներկայացվող տեղեկանքում նշված ՈՒՀ-ի բանկային հաշվին:

Վարկի տրամադրման որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ

մինչև 2 (երկու) աշխատանքային օր

Վարկի տրամադրման և ՈՒՀ-ի բանկային հաշվին փոխանցման ժամկետ

Վարկային պայմանագիրը կնքելուց հետո մեկ աշխատանքայի օրվա ընթացքում

Վարկային հաշվի գծով քաղվածքի/տեղեկանքի տրամադրում

ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործող “Բանկային հաշիվների բացման և սպասարկման պայմանների և սակագների” համաձայն

* Եթե ուսանողական վարկի հաստատվելուց/տրամադրվելուց հետո վերջինս չի վերաֆինասավորվում "Բնակարան երիտասարդներին" ՈւՎԿ ՓԲԸ կողմից, ապա վարկի տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 24%: 

Վարկի գործողության ընթացքում ուսման ընդհատման/դադարեցման դեպքում վարկը համարվում է ոչ որակավորված և հետագայում չի վերաֆինանսավորվում ֆոնդավորման կազմակերպության կողմից, ինչպես նաև դադարում է սուբսիդավորումը և վարկի տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 24%: Ուսման մեջ ընդհատում չեն համարվում պարտադիր զին. ծառայության զորակոչով ՀՀ զին. ուժերում ծառայության տարիները   

** Ուսման ժամկետ է համարվում մնացած ուսման ժամկետը:

 

Վարկառու

Ցանկից ՈւՀ-ի (Հավելված 1 և Հավելված 2) ուսանող

Կարգավիճակ

1. Վարկառուն պետք է լինի ՀՀ ռեզիդենտ և ՀՀ քաղաքացի

2. Համավարկառուն (առկայության դեպքում) պետք է լինի ՀՀ ռեզիդենտ կամ ԼՂՀ-ում հաշվառված, սակայն ՀՀ-ում եկամուտ ստացող քաղաքացի

3. Երաշխավորը  պետք է լինի ՀՀ ռեզիդենտ միայն այն դեպքում, երբ վարկային հայտի շրջանակներում վերլուծվում են նրա եկամուտները (վճարունակությունը)

Տարիք

16 տարեկանից (երաշխավորի/համավարկառուի համար` 21 տարեկան), և վարկի մարման պահին չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը

Համավարկառուներ (քանակը 2-ից ոչ ավել)

1. Այն դեպքում, եթե վարկային հայտի շրջանակներում հաշվի են առնվում Վարկառուի կամ Երաշխավորի առաջնային կամ երկրորդային եկամուտները, որպես Համավարկառու կարող է հանդես գալ` Վարկառուի կամ Երաշխավորի հետ ազգակցական կապի մեջ գտնվող  ֆիզիկական անձինք (եթե Երաշխավոր է հանդիսանում այլ անձը, ազգակցական կապ պետք է լինի Վարկառուի հետ) (ամուսին, կին, մայր, հայր, չափահաս երեխաներ, եղբայր, քույր, քույրերի/եղբայրների ամուսին/կին, ամուսնու/կնոջ ծնողներ, հորաքույրներ/մորաքույրներ, հորեղբայրներ/մորեղբայրներ, տատիկներ, պապիկներ):

2. Այն դեպքում, եթե և Վարկառուն, և Երաշխավորը չունեն առաջնային կամ երկրորդային եկամուտներ, և  վարկային հայտի շրջանակներում հաշվի են առնվում Համավարկառուի առաջնային կամ երկրորդային եկամուտները, որպես Համավարկառու կարող է հանդես գալ` Վարկառուի/Երաշխավորի հետ ազգակցական կապի մեջ գտնվող ֆիզիկական անձը (եթե Երաշխավոր է հանդիսանում այլ անձը, ազգակցական կապ պետք է լինի Վարկառուի հետ) (ամուսին, կին, մայր, հայր, չափահաս երեխաներ, եղբայր, քույր, ամուսնու/կնոջ ծնողներ):

Երաշխավոր

Ուսանող-վարկառուի ծնողները կամ խնամակալները: “Ապահովություն” կետում նշված դեպքերում՝ այլ անձ:

Ուսանող-վարկառուից եկամտի ներկայացումը չի պահանջվում՝ բավական է երաշխավորի եկամտի առկայությունը, իսկ տվյալ եկամուտները անբավարար լինելու կամ բացակայելու դեպքում հնարավոր է համավարկառուի ներգրավումը:

Վարկային պատմության հանդեպ պահանջներ

Բանկի ներքին իրավական փաստաթղթերի համաձայն

Աշխատանքային ստաժ

Վերջին աշխատանքային վայրում ոչ պակաս, քան 4 ամիս անընդհատ աշխատանքային փորձ

(աշխատանքային ստաժի պահանջը կիրառվում է միայն այն անձանց մասով, ում եկամուտները (վճարունակությունը) վերլուծվում են վարկային հայտի շրջանակներում)

Հաճախորդի վարկային հայտը մերժվում է, եթե`

  • Հաճախորդի կողմից չեն ներկայացվել վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Հաճախորդը չի բավարարում Բանկի նվազագույն պայմաններին:
  • ՀՀ ԿԲ Վարկային ռեգիստր և/կամ “ԱՔՌԱ” վարկային բյուրո հարցման արդյունքում պարզվել է, որ Հաճախորդը (առկայության դեպքում նաև համավարկառուները/ երաշխավորները) ունի բացասական վարկային պատմություն:
  • Վարկունակության գնահատման արդյունքում պարզվել է, որ հաճախորդը վարկունակ չէ:
  • Վարկավորման գործընթացի արդյունքում հայտնի է դարձել հաճախորդի վերաբերյալ այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ներկայացված տեղեկությունը:

Ուշադրությունվարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում.

Ուշադրություն՝ Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Հարգելի հաճախորդ` Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո նախքան վարկային պայմանագրի կնքումը համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 2009թ. հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի» Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բանկը` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով, կարող է Հաճախորդից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ Հաճախորդին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA))» հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն Բանկը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Զգուշացում՝պարտավորությունները չկատարելու կամ գրավի անբավարարության դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Զգուշացում՝ Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է առգրավվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Զգուշացում՝ Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող Է խոչընդոտել Ձեզ` ապագայում վարկ ստանալու ժամանակ)

“Պետական ծրագրով ուսանողական վարկի” անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

«Ֆինանսներ բոլորի համար» www.fininfo.am ինտերնետային կայքի «ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է առ՝ 22-05-2020թ., 13:37

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Հասանելի Բանկ 24/7 ռեժիմում

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Շահավետ ակցիաներ և առաջարկներ

Մասնաճյուղերի և բանկոմատների  լայն ցանց

Մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանց

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Առցանց փոխանցումներ Unistream Առցանց փոխանցումներ Unistream Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին