VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումների ստացման նոր` առցանց ծառայություն

19.12.2019

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին ինքնուրույն, առանց Բանկ այցելելու և անգամ առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու, լրացնել դրամական փոխանցումներ ստանալու հայտ Բանկի պաշտոնական կայքում` online տարբերակով:

Բանկի պաշտոնական կայքում հայտ լրացնելով` հաճախորդները կարող են ստանալ Unistream, MoneyGram, Converstransfers, Intelexpress, TelCell և BEST համակարգերով ուղարկված դրամական փոխանցումները ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard/Visa քարտերին:

Դրամական փոխանցում ստանալը կտևի հաշված րոպեներ: Հայտը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am հասցեով, և լրացնել հետևյալ պահանջվող տեղեկատվությունը `

  • Ազգանուն / Անուն
  • Դրամական փոխանցման ծածկագիր
  • Փոխանցման գումար և արժույթ (նաև փոխանցման ստացման նախընտրելի արժույթ)
  • Քարտի համար
  • Բջջային հեռախոսահամար

Երկուշաբթիից ուրբաթ 09:00-19:30, իսկ շաբաթ օրը 10:00-17:00 փոխանցումը կհաշվեգրվի հաճախորդի քարտին ընդամենը 20 րոպեի ընթացքում: Մնացած դեպքերում հայտը կմշակվի հաջորդ աշխատանքային օրը ժամը 09:00-ից: Փոխանցման գումարը քարտին փոխանցվելու փաստի մասին տեղեկատվությունը հաճախոչդին կուղարկվի SMS հաղորդագրության միջոցով` հայտում նշված բջջային հեռախոսահամարին:

Փոխանցման գումարը քարտին հաշվեգրելուց հետո հաճախորդը կարող է գումարը ստանալ ՀՀ դրամով անվճար/առանց միջնորդավճարի` ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կամ արտարժույթով՝ մասնաճյուղերի տարածքում:

Հիշեցնենք, որ VTB-Transfer քարտերի քարտապանները (քարտը հատուկ նախատեսված է արտերկրից հաճախ դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների համար) կարող են օգտվել հետևյալ արտոնություններից.

  • արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք՝ դրամական փոխանցումը քարտին ստանալու պահին,
  • մինչև 1 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով վարկային գիծ ստանալու  հնարավորություն` ելնելով դրամական փոխանցումների ստացման պատմությունից:

VTB-Transfer քարտի սպասարկման ամսական վճարը կազմում է ընդամենը 60 ՀՀ դրամ, եթե հաճախորդը ստանում է ամիսն առնվազն 1 դրամական փոխանցում:

Կայքի միջոցով փոխանցումների վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ