VTB-BANK

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հնարավորություն՝ ռուսական ինտերնետ խանութներից ապրանքների ձեռք բերում ապառիկ վարկավորման միջոցով

03.07.2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը` H2H ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում,  մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներ կատարել ռուսական  ինտերնետ խանութներից՝ ապառիկ վարկավորման միջոցով։

Համագործակցության արդյունքում հաճախորդները կարող են ապառիկ տարբերակով գնել էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան համար տարբեր ապրանքներ, շինանյութ, ավտոպահեստամասեր և այլ հետաքրքիր ապրանքներ՝ Ռուսաստանի խոշորագույն ինտերնետ խանութներից։  

Ապրանքների տեսականուն, որը կարելի է ձեռք բերել՝ ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://h2h.am/ru/shops:

Ծրագրի հիմնական առավելությունները հաճախորդների համար.

  • նշված կայքի միջոցով ձեռք բերվող ապրանքների գները կարող են լինել  ավելի մատչելի 30-50%-ով (որոշ դեպքերում`մինչև 70%), քան Հայաստանում՝ հաշվի առնելով անգամ առաքման արժեքը,
  • H2H ընկերությունը երաշխավորում է, որ ձեռք բերվող ապրանքները սերտիֆիկացված են և ունեն երաշխիք,
  • բոլոր գնումները պաշտպանված են ՌԴ <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> և ՀՀ <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>>   օրենքներով:

Ապառիկ վարկի ձևակերպման հայտերը լրացվում են անմիջապես H2H ընկերության գրասենյակում՝ ք. Երևան, Արգիշտի 13/7 հասցեով։ Հետագայում հայտերի լրացումը հնարավոր կլինի հեռահար եղանակով:

Ապրանքներն ապառիկ տարբերակով ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է․

  • ընտրել Ձեզ անհրաժեշտ ապրանքը կայքից,
  • ապառիկ վարկի ձևակերպման նպատակով այցելել H2H ընկերության գրասենյակ և 20-30 րոպեի ընթացքում ստանալ ընտրված ապրանքի ձեռք բերման համար նախատեսված վարկը:

H2H ընկերությունը կկազմակերպի Ձեր ընտրած ապրանքի գնումը և առաքումը Հայաստան:

Պրոդուկտի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits/installments/kreditovanie-v-rassrochku/ կամ զանգահարելով  Կոնտակտային կենտրոն  8787 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ