Ռուսաստանից փոխանցումներ
Ակնթարթային փոխանցումներ Ռուսաստանից Unistream համակարգով՝ կանխիկ և հեռախոսահամարով։
Դրամական փոխանցումը կանխիկ ստանալու համար Ձեզ անհրաժեշտ է՝
Դրամական փոխանցումը հեռախոսահամարով ստանալու համար անհրաժեշտ է Բանկում ունենալ AMD-ով (ՀՀ դրամով) քարտային/բանկային հաշիվ։
Լրացուցիչ փաստաթղթերի, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթղթերի ներկայացում չի պահանջվում:
Փոխանցման առավելագույն ժամանակը, որի ընթացքում փոխանցումը հասանելի կլինի վճարման ստացողին՝ 1 րոպե։
Ուշադրություն՝
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»` www.fininfo.am
Պահանջի ներկայացման և վերանայման ընթացակարգ
Տեղեկացման ժամկետներ և ընթացակարգեր
| Փոխանցող | ֆիզիկական անձ հաճախորդ |
| Ստացող | ֆիզիկական անձ հաճախորդ |
| Փոխանցման ուղարկման արժույթ | RUB / AMD |
| Փոխանցման ստացման արժույթ | RUB / AMD |
| Բանկի դրամարկղում փոխանցման ստացման միջնորդավճար | 500 AMD |
| 1 փոխանցման սահմանաչափ (լիմիտ) | 500,000 RUB |
| Ամսական փոխանցումների առավելագույն քանակ | Անսահմանափակ |
Սակագներին և սահմանաչափերին կարող եք ծանոթանալ Unistream-ի կայքում։
| Փոխանցող |
«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի օգտատեր ֆիզիկական անձ հաճախորդ |
| Ստացող | «ՎՏԲ - Հայաստան Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձ հաճախորդ |
| Փոխանցման ուղարկման արժույթ | RUB |
| Փոխանցման ստացման արժույթ | AMD |
| Փոխանցման ուղարկման միջնորդավճար | Համաձայն Unistream համակարգի կողմից սահմանված սակագների, որոնք հրապարակվում են Unistream-ի պաշտոնական ինտերնետային կայքում |
| Փոխանցման ստացման միջնորդավճար | 0% |
| Փոխարկման փոխարժեք | Ստացողի՝ Բանկում գործող ՀՀ դրամով քարտային/բանկային հաշիվ, մինչև գումարի հաշվեգրումը Ստացողի քարտային/բանկային հաշվին կատարվում է ՌԴ ռուբլու փոխանակում ՀՀ դրամի՝ գործարքի պահին տվյալ ծառայության շրջանակներում սահմանված Բանկում գործող ՌԴ ռուբլու անկանխիկ առքի փոխարժեքով՝ -0.2 AMD, Գործարքի փոխարժեքի շեղման չափը ենթակա է փոփոխման ՄԲԶՎ և Գանձապետարանի համաձայնեցմամբ: |
| Ծառայության աշխատանքային ռեժիմ | 24/7 |
| Սահմանափակումներ |
Հաճախորդի քարտին վարկային գծի առկայության դեպքում փոխանցումը չի հաշվեգրվում այդ քարտին, բացառությամբ այն դեպքի, երբ Հաճախորդն ունի միայն վարկային գծի առկայությամբ քարտ/եր (վարկային գծի առկայությամբ երկու և ավել քարտերի դեպքում փոխանցումը հաշվեգրվում է համաձայն 2-րդ կետի պայմանի): |
| Փոխանցման հաշվեգրման եղանակ |
|
| Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկատվության տրամադրման պայմաններ | Համաձայն տվյալ ստացողի բանկային կամ քարտային հաշվի համար Բանկում գործող Պայմանների |
| Փոխանցման կանխիկացման միջնորդավճար | Հաճախորդի քարտին/հաշվին ՀՀ դրամով մուտքագրված փոխանցումը կանխիկացվում է (կամ իրականացվում են այլ գործառնություններ) տվյալ քարտի կամ հաշվի համար գործող սակագների համաձայն |
| 1 փոխանցման օրական առավելագույն գումար/ամսական սահմանաչափ միևնույն հեռախոսահամարին | 400,000 RUB |
| Ամսական փոխանցումների առավելագույն քանակ | Անսահմանափակ |
Սակագներին և սահմանաչափերին կարող եք ծանոթանալ Unistream-ի կայքում։
Թարմացվել է 21.05.2026, 11:44
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2026 VTB: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: