
Ծրագրին մասնակից քարտապաններին տրամադրվող գրքույկներում ներառված որևէ օդանավակայանի VIP գոտուց օգտվելու նպատակով` քարտապանից կպահանջվի ներկայացնել իր Priority Pass անդամակցության քարտը VIP գոտու աշխատակցին, որից հետո Ձեր այցելության գրանցման նպատակով` աշխատակիցը կներկայացնի ստորագրման Այցելության հայտը կամ կընթերցի քարտը էլեկտրոնային սարքավորումով:
Քարտի վրա անվանագրված քարտապանի անունը կհամեմատվի համապատասխան տվյալների բազայում` այցելուի իսկությունը ճշտելու նպատակով:
Այցելության գրանցման ավարտին այցելության վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է Priority Pass ծրագրին, որն ապահովում է այցելության հաշվառումն ու համապատասխան գանձման իրականացումը քարտապանից:
Ուշադրություն
Օդանավակայանի VIP գոտում որևէ տեսակի /կանխիկ/անկանխիկ/ վճարում չի իրականացվում:
Թարմացվել է առ՝ 20-02-2019թ., 15:47