VTB-BANK

Ապառիկ վարկավորման նախատոնական Ակցիա


Ապառիկ վարկավորման նախատոնական Ակցիա

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սև ուրբաթ»-ի օրը մեկնարկում է ապառիկ վարկավորման աննախադեպ նախատոնական Ակցիա:

29.11.2019թ.-ից մինչև 01.12.2019թ. (ներառյալ) ձևակերպեք ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում` և տվյալ վարկի առաջին վճարման մասով ուշացում չունենալու դեպքում Դուք կստանաք հնարավորություն մասնակցել ամանորյա խաղարկությանը:

Ամանորյա խաղարկությունը կհեռարձակվի առցանց՝ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Պատահական վիճակահանության սկզբունքով կընտրվեն 7 մասնակիցներ, ովքեր կշահեն աննախադեպ մրցանակ՝ Ակցիայի ընթացքում ձևակերպած ապառիկ վարկի ամբողջական մարում՝ մինչև 500.000 ՀՀ դրամի չափով:

 

Ակցիայի պայմաններ և կանոններ

1. Ժամկետ` 29.11.2019-01.12.2019թթ. (ներառյալ):

2. Մասնակիցներ` ֆիզիկական անձինք, ովքեր ձևակերպել են ապառիկ վարկ Ակցիայի գործողության ժամկետի ընթացքում: 

3. Հաղթողի ճանաչման սկզբունքներ` ապառիկ վարկի մարման ժամանակացույցի համաձայն առաջին վճարման մասով ժամկետանցման բացակայություն:

4. Մրցանակ` Բանկի կողմից Ակցիայի գործողության ժամանակահատվածում ստացած ապառիկ վարկի պարտավորության ամբողջական մարում, բայց ոչ ավել, քան 500,000 ՀՀ դրամ (ներառյալ վարկի տոկոսագումարը և միջնորդավճարները):

5. Խաղարկվող մրցանակների քանակ` 7:

6. Մրցանակների հանձնման կարգ`

  • հաղթողները ընտրվում են օնլայն-խաղարկության միջոցով, որը անցկացվում է պատահական ընտրության սկզբունքով վիճակահանությամբ Բանկի Գլխամասային գրասենյակում առանց մասնակիցների ներկայության` ֆեյսբուքյան սոցիալական կայքի Բանկի պաշտոնական էջում` ուղիղ հեռարձակմամբ,
  • հաղթողներին տրամադրվում են միայն Ակցիայի շրջանակներում նշված մրցանակները և նախատեսված մրցանակների փոխարեն այլ մրցանակներ և համարժեք գումար չի տրամադրվում,
  • նցկացվող Ակցիայի շրջանակներում մրցանակները տրամադրվում են բացառապես Ակցիայի հաղթողներին և չեն տրամադրվում այլ անձանց (այդ թվում լիազորված անձանց),
  • միևնույն հաճախորդը չի կարող կրկնակի դառնալ Ակցիայի հաղթող, նույնիսկ եթե Ակցիայի ընթացքում հաճախորդը ձևակերպել է 1-ից ավել ապառիկ վարկ (տվյալ դեպքում իրականացվում է փոքր գումարով վարկի մարում):

7. Մրցանակների տրամադրման ժամկետ` խաղարկությունը անցկացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հաղթողներին հանձնվում են համապատասխան հավաստագրեր:

8. Ակցիայի ամփոփման և հաղթողների մասին տեղեկատվությունը տեղադրվում է նաև Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում (անձնական տվյալները հրապարակելու իրենց գրավոր համաձայնությունը ստանալու դեպքում):

9. Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից տրամադրված սխալ կոնտակտային տվյալների համար կամ վերջիններիս փոփոխման համար, որի դեպքում Բանկը տեղեկացված չի եղել:

Թարմացվել է առ՝ 05-12-2019թ., 06:00

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ