VTB-BANK

Վճարային մատանի՝ իջեցված արժեքով


Վճարային մատանի՝ իջեցված արժեքով

ՎՏԲ-Հայաստան Բանկը միակն է Հայաստանում, որ առաջարկում է իր Հաճախորդներին նոր և ժամանակակից վճարային միջոց՝ Վճարային մատանի, որը ակցիայի շրջանակներում հնարավոր է ձեռք բերել զեղջված գնով՝ 75.000 ՀՀ դրամ, նախկին 125.000 ՀՀ դրամի փոխարեն:

Ակցիան գործում է մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը:

Վճարային մատանիներն իրենցից ներկայացնում են պլաստիկ քարտի այլընտրանք, որի ներսում տեղադրված է չիպ-մոդուլ, որը թույլ է տալիս կատարել անկանխիկ վճարումներ եւ կանխիկացնել միջոցներ բանկոմատներից՝ NFC անհպում վճարման տեխնոլոգիայի միջոցով:

Վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մատանին մոտեցնել անհպում վճարումներ ընդունող POS-տերմինալին կամ բանկոմատին եւ գործարքը կկատարվի ակնթարթորեն:

Վճարային մատանին կարելի է կցել ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող ցանկացած քարտին, իսկ եթե դեռ չունեք քարտ, ապա վճարային մատանու հետ միասին Բանկը կտրամադրի Ձեզ նաև բանկային քարտ, որպեսզի հնարավորություն ունենաք ինտերնետ միջավայրում գործարքներ կատարել:

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում կամ առցանց:

Առավել մանրամասն տեղեկություն վճարային մատանիների վերաբերյալ կարելի է գտնել Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Թարմացվել է առ՝ 07-03-2022թ., 22:19

Online հայտեր Online հայտեր ՎՏԲ Ապառիկ ՎՏԲ Ապառիկ Գործընկեր կազմակերպությունների համար Վիդեո բանկինգ Վիդեո բանկինգ Փոխանցումներ ՌԴ քարտերից Փոխանցումներ ՌԴ քարտերից
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտին
Հարցի հղում Բանկին Հարցի հղում Բանկին Առցանց բողոքի հայտ Առցանց բողոքի հայտ